Մայր Հայաստանի Հուշարձան

  • 6687e8bc662ae_mayr hay.3.png
  • 6687e8bc753df_mayr hay.png
  • 6687e8bbdc89c_mayr.png
location

Մարզ

Երևան

location

Հեռավորությունը Երևանից

4.9 Կմ

location

Տեսակ

Հուշարձան/Հուշահամալիր

"Քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» հուշակոթողը (1967 թ.) գտնվում է Հաղթանակ զբոսայգում: Այն տեղադրված է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած Պատվանդանի վրա, որը կառուցված է սրբատաշ սեւ տուֆից, ներսից եռահարկ է։ Քանդակի բնորդուհին եղել է մանկավարժ Եվգենիա Մուրադյանը: Արձանը պատկերում է ողջ հասակով կանգնած կնոջ քանդակ՝ պատյանի մեջ դրած սուրը ձեռքերում (11մ), վահանը ոտքերի մոտ։ Այն խորհրդանշում է մայր հայրենիքի հզորությունն ու վեհությունը, հայ կնոջ անկոտրում կամքն ու հավաքական կերպարը: Արձանի բարձրությունը 22 մ է, պատրաստված է պղնձից։ Պատվանդանի չափերն ու ձևերը որոշել են «Մայր Հայաստանի» մոնումենտալ չափերը, խորանարդակերպ ծավալները եւ գծանկարչական հստակ ուրվագծերը:"

Հետաքրքիր

Փաստեր՝ Մայր Հայաստանի Հուշարձան

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
«Մայր Հայաստան» հուշարձանը իշխում է քաղաքի վրա եւ տեսանելի է քաղաքի տարբեր մասերից, քանի որ տեղադրված է քաղաքի ամենաբարձր կետերից մեկում։
fun-fact 2
Մինչ «Մայր Հայաստան» արձանի տեղադրումը, պատվանդանի վրա տեղադրված է եղել Իոսիֆ Ստալինի բրոնզե արձանը, որն ուներ 17 մ բարձրություն, հեղինակը քանդակագործ Սերգեյ Մերկուրովն էր։ Արձանն ապամոնտաժվել է 1962 թվականին։
fun-fact 3
Պատվանդանը, ի հակադրություն արտաքին սառը, ուղղանկյուն ձևերի, ներքուստ հայկական գմբեթավոր, եռահարկ եկեղեցի է եւ հիշեցնում է Էջմիածնի Հռիփսիմե տաճարը։ Պատվանդանի մեջ 1970-ից գործում է «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թթ.» թանգարանը, որը 1995 թ. վերանվանվել է «Մայր Հայաստան» զինվորական թանգարան: "
location

Եղանակ - Երևան

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Մայր Հայաստան հուշարձան տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Մայր Հայաստանի Հուշարձան

66e3efc30944e_victory park (1).png

Հաղթանակ Զբոսայգի

3 Կմ

67bc53481a976-kiev.webp

Կիեվյան կամուրջ

4 Կմ

66e92fb1d857f_matenadaran2.png

Մատենադարան

4 Կմ

668bdef5e5c9e_Կասկադ2.png

Կասկադ Համալիր

4 Կմ

Մայր Հայաստանի Հուշարձան -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik

Կապ

Կապ