Հայաստանի տեսարժան վայրերը Տավուշ

Լաստիվեր

  • ՄարզՏավուշ
  • Հեռավորությունը Երևանից139.5 կմ
  • ՏեսակԱյգի

Տավուշ

Վայրի մասին

Լաստիվերը գտնվում է Հայաստանի հյուսիս-արեւելքում՝ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի ծայրամասում: Այս թաքնված գեղեցկությունը տեսնելու համար պետք է խիտ անտառներով իջնել Խաչաղբյուր գետի կիրճը։ Արահետի վերջում բացվում է գեցեցիկ տեսարան դեպի Լաստիվերի ջրվեժ: Լաստիվերը, կարծես թե, իր մեջ է ամբողջացրել բնության ներկապնակի ողջ գույները։ Գնալով Լաստիվեր՝ ոչ միայն զմայլվելու եք բնության հարուստ ու դիտարժան տեսարաններով, այլեւ ականատեսն եք լինելու պատմական ու մշակութային արժեքներին։ Լաստիվերի տարածքում են գտնվում քարանձավ-անապատը, Սառնաջուր գետը, գետի մեծ եւ փոքր ջրվեժները։ Քարանձավը տեղակայված է ձորի լանջին, որտեղ հասնելու համար մարդիկ կառուցել են գերաններից պատրաստված աստիճաններ, որն էլ նմանվելով լաստի՝ վայրին տվել է «Լաստիվեր» անունը։

Հետաքրքիր

Փաստեր՝ Լաստիվեր

  1. Լաստիվերի տարածքը բնակեցված է եղել դեռ վաղ ժամանակներից, որի մասին վկայում են տեղի քարանձավները։

  2. Լաստիվերը հանրության համար առավել հայտնի է դարձել 2000-ականների սկզբին, երբ հետաքրքրությունն էկոտուրիզմի հանդեպ սկսեց աճել ու մեծ տարածում գտնել։ Դեպի Լաստիվեր տուր-քայլարշավը սիրում են հատկապես էքստրեմալ զբոսաշրջիկներն ու բնության սիրահարները։

  3. 13-14 դարերում՝ մոնղոլական արշավանքների ժամանակ, տարածքի բնակչությունը պատսպարվել է տեղի քարանձավներում։ "

Եղանակ՝ Տավուշ

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Լաստիվեր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Լաստիվեր

Հաճախ տրվող հարցեր

Որտե՞ղ է գտնվում Լաստիվերը, և ինչպե՞ս հասնել այնտեղ։

Լաստիվերը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի ծայրամասում։ Այնտեղ հասնելու համար պետք է խիտ անտառներով իջնել Խաչաղբյուր գետի կիրճը, և արահետի վերջում բացվում է տեսարան դեպի Լաստիվերի ջրվեժը։

Ի՞նչ կարելի է տեսնել Լաստիվերում։

Լաստիվերի տարածքում են գտնվում քարանձավ-անապատը, Սառնաջուր գետը և գետի մեծ ու փոքր ջրվեժները։ Դեպի Լաստիվեր քայլարշավները հատկապես սիրում են էքստրեմալ զբոսաշրջիկներն ու բնության սիրահարները։

Ինչպե՞ս է Լաստիվերը ստացել իր անունը։

Քարանձավը գտնվում է ձորի լանջին, և այնտեղ հասնելու համար մարդիկ գերաններից աստիճաններ են կառուցել, որոնք նման էին լաստի, և հենց դա է վայրին տվել «Լաստիվեր» անունը։

Ի՞նչ է հայտնի Լաստիվերի պատմության մասին։

Տեղի քարանձավները վկայում են, որ տարածքը բնակեցված է եղել դեռ վաղ ժամանակներից, իսկ 13–14-րդ դարերում՝ մոնղոլական արշավանքների ժամանակ, բնակիչները պատսպարվել են այդ քարանձավներում։ Լաստիվերը լայն հանրությանը հայտնի դարձավ 2000-ականների սկզբին, երբ սկսեց աճել հետաքրքրությունն էկոտուրիզմի նկատմամբ։

Տավուշ

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Lastiver Resort, Енокаван, Армения

Ճամփորդական տեսանյութեր

Բացահայտեք Հայաստանը մեր տեսանյութերով

Տավուշ

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Լաստիվեր

Բլոգ

Կարդացեք նաև

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Լաստիվեր, Հայաստան
1 / 3 · Լաստիվեր