Հայաստանի տեսարժան վայրերը Երևան
Կասկադ Համալիր
- ՄարզԵրևան
- Հեռավորությունը Երևանից1.6 կմ
- ՏեսակՀուշարձան/Հուշահամալիր
Երևան
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Կասկադ Համալիր
-
Կասկադի աստիճանների թիվը 572 է: Հիմքից մինչև վերին հարթակ 450 մ է: Լայնությունը` 50 մ, չավարտված հատվածի բարձրությունը` 78 մ:
-
Համալիրը երևանցիների շրջանում հայտնի է Կասկադ անունով, քանի որ խորհրդային տարիներին այստեղ էր գտնվում հին կասկադը՝ փոքր ջրվեժով ու ձկների գունավոր խճանկարով։
-
Կասկադ համալիրի ներսում է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ), որի նպատակն է Հայաստանում ներկայացնել ժամանակակից արվեստի յուրօրինակ ստեղծագործությունները և աշխարհին ցուցադրել հայկական մշակույթի լավագույն նմուշները:"
Եղանակ՝ Երևան
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Կասկադ համալիր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Կասկադ Համալիր
Հաճախ տրվող հարցեր
Ո՞վ է նախագծել և կառուցել Երևանի Կասկադ համալիրը։
Կասկադ համալիրի նախագիծը դեռևս 1924 թվականին ընդգրկված էր խորհրդային Երևանի գլխավոր հատակագծում։ Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը Կասկադով ցանկանում էր իրար կապել քաղաքի կենտրոնական և հյուսիսային հատվածները։ Նախագիծն իրականացվեց 1970-ական թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի օրոք, իսկ 2002–2009 թվականներին այն զարգացրեց ամերիկահայ գործարար և բարերար Ջերարդ Գաֆէսճեանը։
Քանի՞ աստիճան ունի Կասկադը։
Կասկադն ունի 572 աստիճան։ Հիմքից մինչև վերին հարթակ երկարությունը 450 մ է, լայնությունը՝ 50 մ, իսկ չավարտված հատվածի բարձրությունը՝ 78 մ։
Ինչո՞ւ է համալիրը կոչվում Կասկադ։
Համալիրը երևանցիների շրջանում հայտնի է Կասկադ անունով, քանի որ խորհրդային տարիներին այստեղ էր գտնվում հին կասկադը՝ փոքր ջրվեժով և ձկների գունավոր խճանկարով։
Ի՞նչ կա Կասկադ համալիրի ներսում։
Համալիրի ներսում է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ), որի նպատակն է Հայաստանում ներկայացնել ժամանակակից արվեստի յուրօրինակ ստեղծագործություններ և աշխարհին ցուցադրել հայկական մշակույթի լավագույն նմուշները։
Երևան
Պլանավորեք այցելությունը
10 Tamanyan St, Yerevan 0009, Armenia
Երևան
Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Կասկադ Համալիր
Բլոգ
Կարդացեք նաև
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։