Հայաստանի տեսարժան վայրերը Լոռի

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

  • ՄարզԼոռի
  • Հեռավորությունը Երևանից145.2 կմ
  • ՏեսակԹանգարան

Լոռի

Վայրի մասին

Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնվող Հովհաննես Թումանյանի հայրական տունը 1939 թվականին վերածվել է տուն-թանգարանի՝ ի հիշատակ մեծանում հայ բանաստեղծի ծննդյան 70-ամյակին։ Այստեղ է նա ծնվել 1869 թվականի փետրվարի 19-ին եւ անցկացրել իր մանկությունն ու պատանեկությունը։ Տունը 19-րդ դարի 60-ականներին կառուցել էր բանաստեղծի հայրը՝ Դսեղի քահանա տեր Թադեւոսը։ Թումանյանի առաջին ուսումնական փորձառությունները կապված են Ստեփանավանի երկսեռ դպրոցի եւ Ներսիսյան դպրոցի հետ, որտեղ ձեւավորվել են նրա առաջին գրական մտքերը։ Թանգարանն ունի շուրջ 300 ցուցանմուշ, որոնք ներկայացնում են բանաստեղծի անձնական կյանքը, գեղարվեստական գործունեությունն ու պատմական շրջանը, որում նա գործել է։ Երկհարկանի շինության սենյակները կահավորված են այնպես, որ այցելուն կարողանա ընկալել ինչպես նրա առօրյան, այնպես էլ մտավոր միջավայրը, որում ծնվել եւ հասունացել է գրական հանճարը։ Առաջին հարկում առանձնանում են հացատունը, մեծ օթախը եւ երկու ցուցասրահ, իսկ երկրորդ հարկում պահպանվում են գրողի մահճակալը, գրասեղանը, հագուստը եւ այլ անձնական իրեր։ Բակի տարածքում տեղադրված է գրողի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուն է։ Կառուցվել է նաեւ փոքրիկ մատուռ, որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։ Տուն-թանգարանը հանդես է գալիս որպես մշակութային միջոցառումների կենտրոն եւս։

Հետաքրքիր

Փաստեր՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

  1. Երբ 1923 թվականի մարտի 23-ին Թումանյանը Մոսկվայում մահացավ, բանաստեղծի մարմինը բացելու ժամանակ նրա որդի Արեգը թաքուն վերցրեց հոր սիրտն ու ֆորմալինի սրվակի մեջ դնելով՝ այն բերեց տուն՝ Թիֆլիս։ Նա չէր ցանկանում, որ իր «աննման հայրիկի՝ աշխարհն ընդգրկող սիրտը հենց այնպես շպրտեն»։ Սիրտը որոշ ժամանակ տանը պահելուց հետո ուղարկեցին Երեւանի բժշկական ինստիտուտ, որտեղ այն պահվեց մինչեւ Թումանյանի 125-ամյակը։ 1994 թվականին սիրտը Կառավարական հանձնաժողովի որոշմամբ բերեցին Դսեղ եւ ամփոփեցին տուն-թանգարանի բակում՝ ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի նախագծով կառուցած մատուռում։ Բանաստեղծի աճյունն ամփոփված է Թիֆլիսում՝ Խոջիվանքի պանթեոնում։

Եղանակ՝ Լոռի

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Հաճախ տրվող հարցեր

Որտե՞ղ է գտնվում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը։

Տուն-թանգարանը բանաստեղծի հայրական տունն է Լոռու մարզի Դսեղ գյուղում։ Այն 19-րդ դարի 60-ականներին կառուցել է նրա հայրը՝ Դսեղի քահանա տեր Թադևոսը, և այստեղ է Թումանյանը ծնվել 1869 թվականի փետրվարի 19-ին ու անցկացրել մանկությունն ու պատանեկությունը։

Ե՞րբ է տունը դարձել թանգարան։

Տունը թանգարանի է վերածվել 1939 թվականին՝ ի հիշատակ բանաստեղծի ծննդյան 70-ամյակի։ Այսօր տուն-թանգարանը նաև մշակութային միջոցառումների կենտրոն է։

Ի՞նչ կարելի է տեսնել Թումանյանի տուն-թանգարանում։

Թանգարանում կա շուրջ 300 ցուցանմուշ, որոնք ներկայացնում են բանաստեղծի անձնական կյանքը, ստեղծագործությունը և ժամանակաշրջանը։ Առաջին հարկում հացատունն է, մեծ օթախը և երկու ցուցասրահ, երկրորդ հարկում պահպանվում են գրողի մահճակալը, գրասեղանը, հագուստը և այլ անձնական իրեր, իսկ բակում տեղադրված է քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուի հեղինակած կիսանդրին։

Ինչպե՞ս է Թումանյանի սիրտը հայտնվել Դսեղում։

Երբ 1923 թվականի մարտի 23-ին Թումանյանը մահացավ Մոսկվայում, նրա որդի Արեգը թաքուն վերցրեց հոր սիրտը և բերեց տուն՝ Թիֆլիս, իսկ հետո այն մինչև բանաստեղծի 125-ամյակը պահվեց Երևանի բժշկական ինստիտուտում։ 1994 թվականին Կառավարական հանձնաժողովի որոշմամբ սիրտը բերվեց Դսեղ և ամփոփվեց տուն-թանգարանի բակում՝ ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի նախագծով կառուցված մատուռում, իսկ բանաստեղծի աճյունը Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնում է։

Լոռի

Պլանավորեք այցելությունը

Հասցե

10 1 St, Dsegh 1718, Armenia

Լոռի

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Հայաստան
1 / 1 · Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան