Հայաստանի տեսարժան վայրերը Երևան

Հյուսիսային Պողոտա

  • ՄարզԵրևան
  • Հեռավորությունը Երևանից1.5 կմ
  • ՏեսակՀուշարձան/Հուշահամալիր

Երևան

Վայրի մասին

Պողոտան կոչվում է Հյուսիսային, քանի որ այն ձգվում է Հանրապետության հրապարակից դեպի հյուսիս։ Դեռևս 1924 թվականին Ալեքսանդր Թամանյանն անդրադարձել էր Հյուսիսային պողոտայի կառուցման գաղափարին՝ իր կողմից մշակված Երեւանի առաջին Գլխավոր հատակագծում։ Հյուսիսային պողոտան Երեւանի ամենամարդաշատ փողոցներից մեկն է, քանի որ այն հետիոտնային փողոց է ու միմյանց է կապում երկու կարեւորագույն հրապարակներ՝ Հանրապետության եւ Ազատության։ Հյուսիսային պողոտայի շինարարական աշխատանքները սկսվել են 2001 թվականին եւ ավարտվել 2007 թվականին։

Հետաքրքիր

Փաստեր՝ Հյուսիսային Պողոտա

  1. Քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը» արձանը գտնվում է Հուսիսային պողոտայի սկզբնամասում, որը խորհրդանշում է զարգացում եւ առաջադիմություն։

  2. Հյուսիսային պողոտան համարվում է Երեւան քաղաքի ժամանակակից խորհրդանիշներից մեկը։

  3. Հյուսիսային պողոտայում կան ե'ւ բնակելի, ե'ւ հասարակական նշանակության տարածքներ։ Հիմնականում այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ բրենդային խանութներ, սրճարաններ, գրասենյակներ եւ այլ նշանակության վայրեր։ "

Եղանակ՝ Երևան

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Հյուսիսային պողոտա տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Հյուսիսային Պողոտա

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է Հյուսիսային պողոտան, եւ ինչո՞ւ է այն այդպես կոչվում։

Հյուսիսային պողոտան Երեւանի հետիոտնային փողոց է, որն այդպես է կոչվում, քանի որ ձգվում է Հանրապետության հրապարակից դեպի հյուսիս։ Այն քաղաքի ամենամարդաշատ փողոցներից մեկն է եւ համարվում է Երեւանի ժամանակակից խորհրդանիշներից մեկը։

Ո՞ր հրապարակներն է միացնում Հյուսիսային պողոտան։

Հյուսիսային պողոտան միմյանց է կապում Երեւանի երկու կարեւորագույն հրապարակները՝ Հանրապետության եւ Ազատության հրապարակները։

Ո՞վ է առաջարկել Հյուսիսային պողոտայի գաղափարը, եւ ե՞րբ է այն կառուցվել։

Հյուսիսային պողոտայի գաղափարին Ալեքսանդր Թամանյանն անդրադարձել էր դեռեւս 1924 թվականին՝ իր մշակած Երեւանի առաջին Գլխավոր հատակագծում։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2001 թվականին եւ ավարտվել 2007 թվականին։

Ի՞նչ կարելի է տեսնել Հյուսիսային պողոտայում։

Պողոտայի սկզբնամասում քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» արձանն է, որը խորհրդանշում է զարգացում եւ առաջադիմություն։ Պողոտայում կան ինչպես բնակելի տարածքներ, այնպես էլ բազմաթիվ բրենդային խանութներ, սրճարաններ, գրասենյակներ եւ այլ հաստատություններ։

Երևան

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Hyusisayin poghota, Yerevan, Armenia

Երևան

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Հյուսիսային Պողոտա

Բլոգ

Կարդացեք նաև

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Հյուսիսային Պողոտա, Հայաստան
1 / 3 · Հյուսիսային Պողոտա