Տաթևի վանք, «Տաթևեր» ճոպանուղի, Շաքիի ջրվեժ, Արենի

Տաթև, Արենի

Մասնավոր մեկօրյա տուր Երևանից դեպի Տաթևի վանք, «Տաթևեր» ճոպանուղի, Շաքիի ջրվեժ և Արենիի գինեգործարան։ Տևողությունը՝ 12-13 ժամ։

Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տևողություն 12-13 ժամ։

"Հայաստանի հարավը ներկայացնող տուրի շրջանակներում այցելում ենք Սյունիքի մարզ, որտեղ մեր զբոսաշրջային խումբն այցելում է Տաթեւի վանք, «Տաթեւեր» ճոպանուղի, Շաքիի ջրվեժ եւ Արենիի գինու գործարան։
Զբոսաշրջային մեծ պահանջարկ վայելող այս տուրի էքսկուրսիոն ծրագրի ընթացքում մեր զբոսաշրջիկները ծանոթանում են շատ տարբեր, եւ միաժամանակ միմյանց փոխլրացնող տեսարժան վայրեր։ "

Երթուղի

1 Կանգառ 1 Տաթևի վանական համալիր

Հայաստանի մշակույթի, ճարտարապետության եւ պատմության մասին ճշգրիտ պատկերացում ունենալու համար Տաթեւի վանք այցելությունը պարտադիրներից է։ 906 թվականին կառուցված սբ.Պողոս-Պետրոս եկեղեցին համարվում է ժամանակի լավագույն կառույցներից մեկը։ Հսկայական եկեղեցին կանգնած է կիրճի հենց եզրին, անդունդի պռնկին։ Հայերի ամենասիրելի վայրերից մեկը եղել է նաեւ համալսարան, մի քանի դար անց, նույնիսկ, ազատագրական շարժման կենտրոն, որի առաջնորդը Գարեգին Նժդեհն էր` հայ ժողովրդի ողջ պատմության մեծագույն հերոսներից մեկը։

Տաթևի վանական համալիր Տաթևի վանական համալիր Տաթևի վանական համալիր
2 Կանգառ 2 Շաքիի ջրվեժ

Բնության աննկարագրելի տեսարանները եզրափակում է Շաքիի ջրվեժը։ 16 մետր բարձրությամբ ջրվեժը պատմում է մի գեղեցիկ լեգենդ, ըստ որի Շաքի անունով աղջիկը փրկվում է ջրվեժի ջրերի շնորհիվ։ Հայաստանի հարավում գտնվող այս բնության զարդը սիրելի վայր է թե' տեղացիների, թե' զբոսաշրջիկների համար։

Շաքիի ջրվեժ Շաքիի ջրվեժ
3 Կանգառ 3 Արենի գինու գործարան

Տուրի վերջում մենք այցելում ենք գինեգործության կենտրոն Արենի գյուղ, որտեղ մեզ հյուրընկալում է Արենի գինու գործարանը։ Մեր հյուրերը կարող են համտեսել հայկական տարբեր տեսակի գինիներ, այդ թվում նաև Արենի տեսակի խաղողից ստացված։ Կտեսնենք նաեւ մառանը, որտեղ ամբարված են գինիները, իսկ վերեւի հարկում կարող եք օգտվել գեղեցիկ սրճարանից։

Արենի գինու գործարան Արենի գինու գործարան Արենի գինու գործարան

Ի՞նչ է ներառված

  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Հայաստան · Ցույց տալ քարտեզի վրա
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Այս տուրը քանի՞ ժամ է տևում։

Տուրի տևողությունը մոտ 12-13 ժամ է։ Սա մեկօրյա մասնավոր տուր է՝ առանց գիշերակացի։

Տուրն ամեն օր կա՞, թե որոշ օրերի միայն։

Տուրը կազմակերպվում է ըստ պահանջի՝ ձեր նախընտրած ամսաթվով։ Ամսաթվի հաստատման համար խնդրում ենք կապվել օպերատորի հետ։

Մեկնարկի ժամը ո՞րն է։

Մեկնարկի ժամը նշված չէ։ Խնդրում ենք ճշտել օպերատորի հետ ամրագրման պահին։

Տուրն ինչքա՞ն ժամին է ավարտվում։

Ավարտի ճշգրիտ ժամը նշված չէ։ Քանի որ տուրը տևում է մոտ 12-13 ժամ, վերջի ժամը պետք է ճշտել օպերատորի հետ։

Ի՞նչ վայրեր ենք այցելելու այս տուրի ընթացքում։

Ծրագրում ներառված են Տաթևի վանքը, Շաքիի ջրվեժը և Արենին։ Նկարագրության համաձայն նախատեսված է նաև «Տաթևեր» ճոպանուղու և Արենիի գինու գործարանի այց։

Տաթևի ճոպանուղին ներառվա՞ծ է ծրագրում։

Այո, տուրի նկարագրության մեջ նշված է «Տաթևեր» ճոպանուղու այցը։ Մուտքավճարների պայմանները պետք է հաշվի առնել առանձին։

Արենիում գինու գործարան այց կլինի՞։

Այո, տուրի նկարագրության մեջ նշված է Արենիի գինու գործարանի այցը։ Մանրամասները կարող եք ճշտել օպերատորի հետ։

Ինչ տրանսպորտով է իրականացվում տուրը։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։

Ձմռանը մեքենան տաքացվո՞ւմ է։

Այո, ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։

Ճանապարհին Wi‑Fi կա՞։

Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։

Տեղերը նախապես ամրագրվո՞ւմ են մեքենայում։

Տրանսպորտում նախապես տեղեր չեն ամրագրվում, խորհուրդ ենք տալիս մոտենալ տուրի մեկնարկից շուտ։

Գիդը ինչ լեզուներով է խոսում։

Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով. եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Տաթևի վանական համալիր 2Շաքիի ջրվեժ 3Արենի գինու գործարան

Հանրաճանաչ ուղղություններ