Սևանա լիճ, Սևանավանք, Հաղարծին, Գոշավանք, Հին Դիլիջան համալիր
Տևողություն 9-10 ժամ։ Յուրահատուկ համադրմամբ այս տուրի ընթացքում մեր զբոսաշրջային խումբն այցելում է Սեւանա լիճ եւ 9-րդ դարի Սեւանավանք։ Ըստ խմբի ցանկության, կազմակերպվում է նավարկություն Սեւանա լճով։ Հաջորդիվ կտեսնենք 10-13-րդ դարերի վան...
Տուրի մասին
Տևողություն 9-10 ժամ։
Յուրահատուկ համադրմամբ այս տուրի ընթացքում մեր զբոսաշրջային խումբն այցելում է Սեւանա լիճ եւ 9-րդ դարի Սեւանավանք։ Ըստ խմբի ցանկության, կազմակերպվում է նավարկություն Սեւանա լճով։ Հաջորդիվ կտեսնենք 10-13-րդ դարերի վանքեր՝ Գոշավանք եւ Հաղարծին։
Երթուղի
1 Կանգառ 1 Սևանա լիճ
Լինելով ծովի մակերևույթից 1900 մետր բարձր՝ Սեւանը հանդիսանում է աշխարհում երկրորդ բարձրադիր լիճը քաղցրահամ ջրի պաշարով։ Հրաբխային ծագման Սեւանը շրջապատված է լեռնաշղթաներով, կիսված երկու հատվածների եւ մեկ մեծ թերակղզու։ Այցեքարտ դարձած Սեւանա լիճը վայելում է մեծ մասսայականություն զբոսաշրջիկների շրջանում՝ եւ' ակտիվ, եւ' պասիվ հանգստի համար։ Առավելագույնը 83 մետր խորությամբ Սեւանը պատմական երեք հայկական լճերից միակն է, որը գտնվում է ՀՀ տարածքում։
2 Կանգառ 2 Սևանավանք
"Աշոտ Ա թագավորի դուստր Մարիամը խոսք էր տվել հանգուցյալ ամուսնու պատվին կառուցել 30 եկեղեցիներ եւ խոստմանը հավատարիմ մնաց ամբողջ կյանքի ընթացքում։ Դրանցից մեկը Սեւանավանքն է՝ կառուցված 874 թվականին։ Դեռ 4-րդ դարում հիմնադրված լինելով՝ Սեւանավանքն իր զարգացումն ապրում է 9-րդ դարում։ Կանգուն երկու եկեղեցիներից զատ, առանձնակի ուշադրության է արժանի 17-րդ դարի յուրահատուկ խաչքարը՝ իր բազմաթիվ աստվածաշնչյան տեսարաններով։ Մայրաքաղաք Երեւանի անունը առաջին անգամ արձանագրվել է հենց Սեւանավանքի գմբեթի վրա։
3 Կանգառ 3 Հաղարծին
"Թեեւ, Հայաստանում ընդունված է շինարարության համար հիմնականում օգտագործել տուֆ կամ բազալտ տեսակի քարեր, Հաղարծնի վանքի համար օգտագործվել է երկու տեսակի՝ տրավերտին եւ բազալտ։ Սպիտակավուն քարից կառուցված այս վանքը դեռ 10-րդ դարից իր ուրույն տեղն է ունեցել հայոց մշակույթի, կրթության մեջ։ Շուրջ երեք դար է կառուցվել վանքը, տավուշյան անտառների գեղատեսիլ ձորակում՝ անտառի հենց սրտում։ Այստեղ է նաեւ ճարտարապետական գլուխգործոց համարվող վանքի սեղանատունը։
4 Կանգառ 4 Գոշավանք
"Միջնադարյան Հայաստանի ամենահայտնի հոգեւոր-կրթական կենտրոններից է Գոշավանքը, որն իր անունը ստացել է բազմատաղանդ հոգեւորական եւ գիտնական Մխիթար Գոշից։ Նրա կողմից ստեղծված օրենքների ժողովածուն համարվում է բացառիկ իր ժամանակի համար, եւ առ այսօր էր օգտագործվում է աշխարհի շատ օրենսդրություններում։ Հինգ եկեղեցիներից, երեք մատուռներից, գավթից, սեղանատնից բաղկացած վանական համալիրը անտարբեր չի թողնի ոչ մի հետաքրքրասեր զբոսաշրջիկի։ Վանքը գտնվում է համանուն Գոշ գյուղում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի Պողոս վարպետի ձեռքին պատկանող 13-րդ դարի ասեղնագործ խաչքարը։
5 Կանգառ 5 Հին Դիլիջան համալիր
Տուրն ամփոփում է Հին Դիլիջան համալիրը։ Շարամբեյան փողոցում կարելի է տեսնել 19-րդ դարին բնորոշ տներ, փայտե պատշգամբներ։ Հենց այս փողոցն է համարվում Հին Դիլիջանի հավաքական տեսքը, որտեղ արտացոլված է հայտնի դիլիջանյան ճարտարապետական ոճը։
Ի՞նչ է ներառված
- Տրանսպորտ
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Այս տուրը քանի՞ ժամ է տևում։
Տուրի տևողությունը մոտ 9-10 ժամ է։ Սա մեկօրյա տուր է և գիշերակաց չի ներառում։
Այս տուրը որ օրե՞րն է անցկացվում։
Տուրը կազմակերպվում է ըստ պահանջի՝ ձեր ընտրած ամսաթվով։ Ամսաթիվը պետք է համաձայնեցնել օպերատորի հետ։
Մեկնարկը ժամը քանի՞սին է։
Մեկնարկի ժամը նշված չէ։ Խնդրում ենք ճշտել օպերատորի հետ ամրագրման պահին։
Տուրն ավարտվում է մոտավորապես ժամը քանի՞սին։
Ավարտի հստակ ժամը նշված չէ։ Քանի որ տուրը տևում է մոտ 9-10 ժամ, ավարտի ժամը պետք է ճշտել օպերատորի հետ։
Ի՞նչ տրանսպորտով է իրականացվում տուրը։
Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։
Ձմռանը մեքենան տաքացվո՞ւմ է։
Այո, ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։
Տրանսպորտում Wi‑Fi կա՞։
Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։
Գիդը ի՞նչ լեզուներով է խոսում։
Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։
Գիդերը տեղակա՞ն են, թե պարզապես ուղեկցող։
Մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են և լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։
Մեկ մեծահասակի համար այս տուրի գինը որքան է։
Տեղացի կամ ՀՀ քաղաքացի մեծահասակի համար գինը 40674 AMD (հայկական դրամ) է։ Օտարերկրյա այցելուի գինը նշված չէ, պետք է ճշտել օպերատորի հետ։
Օտարերկրացիների համար գինը նույնն է՞։
Օտարերկրյա մասնակցի գինը նշված չէ։ Խնդրում ենք այն ճշտել օպերատորի հետ ամրագրման ժամանակ։
Երեխաների համար զեղչ կա՞ այս տուրում։
Քանի որ սա մեկօրյա տուր է, գործում են հետևյալ պայմանները՝ 0-3 տարեկան անվճար, 3-6 տարեկան 50% զեղչ, 7+ տարեկան լրիվ արժեք։
Հարցեր ունե՞ք?