Խոր Վիրապ, Նորավանք, Արենի քարանձավ, Գինու գործարան
Տևողություն 8-9 ժամ։ Ճանաչողական այս տուրը հագեցած է բազմազանությամբ։ Մեր զբոսաշրջային խումբը հնարավորություն կունենա ծանոթանալու Խոր Վիրապի վանքին, որտեղ հայերի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը եղել է բանտարկված, այնուհետեւ Նորավանքի...
Տուրի մասին
Տևողություն 8-9 ժամ։
Ճանաչողական այս տուրը հագեցած է բազմազանությամբ։ Մեր զբոսաշրջային խումբը հնարավորություն կունենա ծանոթանալու Խոր Վիրապի վանքին, որտեղ հայերի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը եղել է բանտարկված, այնուհետեւ Նորավանքին՝ միջնադարյան գեղեցիկ վանական համալիր՝ շրջապատված կարմրավուն բարձր ժայռերով։ Տուրը կեզրափակվի Արենիի գինու գործարանի հայկական անուշահամ գինիների համտեսով։
Երթուղի
1 Կանգառ 1 Խոր Վիրապ
"Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված էր 13 տարի՝ իր քրիստոնեական հավատքի համար։ Հիվանդ արքայի վերջին հույսը լինելով՝ նա նրան բուժեց, ինչից հետո թագավորն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Միաժամանակ, այստեղից է բացվում լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռ։ Շատ մոտ գտնվելը Արարատին հնարավորություն է տալիս տեսնել լեռան ամբողջ կառուցվածքը եւ հիանալ ողջ գեղեցկությամբ։
2 Կանգառ 2 Նորավանք
"Միջնադարյան հայկական ճաշակն ու ճարտարապետական տաղանդը միավորվել են Նորավանքի մեջ։ Հիմնադրված լինելով 9-րդ դարում՝ այս վանքը իր զարգացմանն է հասնում 13-14-րդ դարերում։ Շրջապատված կարմրավուն գույնի բարձր լեռներով եւ կառուցված լինելով հենց ժայռերից վերցված քարից՝ Նորավանքը ներդաշնակ լրացնում է տեղի բնապատկերը՝ մնալով յուրահատուկ իր տեսակի մեջ։
3 Կանգառ 3 Արենի
Տուրի վերջում մենք այցելում ենք գինեգործության կենտրոն Արենի գյուղ, որտեղ մեզ հյուրընկալում է Արենի գինու գործարանը։ Մեր հյուրերը կարող են համտեսել հայկական տարբեր տեսակի գինիներ, այդ թվում նաև Արենի տեսակի խաղողից ստացված։ Կտեսնենք նաեւ մառանը, որտեղ ամբարված են գինիները, իսկ վերեւի հարկում կարող եք օգտվել գեղեցիկ սրճարանից։
Ի՞նչ է ներառված
- Տրանսպորտ
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Այս տուրը որքան է տևում՞
Տուրի տևողությունը մոտ 8-9 ժամ է։ Սա մեկօրյա մասնավոր տուր է՝ առանց գիշերակացի։
Այս տուրը ամեն օր կա՞, թե միայն որոշ օրերին
Տուրը իրականացվում է ըստ պահանջի՝ անհատական ամսաթվով։ Ամսաթիվը պետք է համաձայնեցնել օպերատորի հետ։
Մեկնարկի ժամը ո՞րն է
Մեկնարկի ժամը նշված չէ։ Խնդրում ենք ճշտել օպերատորի հետ ամրագրման պահին։
Տուրն ինչպիսի՞ երթուղի ունի, ուր ենք կանգ առնելու
Երթուղին ներառում է Խոր Վիրապ, Նորավանք և Արենի։ Տուրի վերջում նախատեսված է հայկական գինիների համտես Արենիի գինեգործարանում։
Խոր Վիրապ իսկապե՞ս ներառված է այս տուրում
Այո, Խոր Վիրապը այս տուրի առաջին կանգառն է։ Այն ընդգրկված է երթուղու մեջ։
Նորավանք այցելելո՞ւ ենք
Այո, Նորավանքը տուրի հիմնական կանգառներից մեկն է։ Այն ներկայացված է որպես գեղեցիկ միջնադարյան վանական համալիր։
Արենիում ինչ է նախատեսված
Արենիում նախատեսված է այցելություն և հայկական գինիների համտես գինեգործարանում։ Սա տուրի վերջին հատվածն է։
Տրանսպորտը ինչպիսի՞ն է լինելու
Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։
Ձմռանը մեքենան տաքացվո՞ւմ է
Այո, ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։
Wi‑Fi կա՞ ճանապարհին
Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։
Գիդը ի՞նչ լեզուներով է խոսում
Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։
Գիդերը տեղացի՞ են
Այո, մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են, լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։
Հարցեր ունե՞ք?