Գառնի, Գեղարդ, Ազատի կիրճ, Սևանա լիճ, Սևանավանք
Տևողություն 7-8 ժամ։ Մեր զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում ենք՝ տեսնելու երկու տարբեր ժամանակաշրջանների եւ կրոնների տաճարներ, բնական բազալտե երգեհոն եւ դեպի Արարատ լեռը բացվող լավագույն տեսարաններից մեկը։ Այս տուրի էսքկուրսիոն ծրագ...
Տուրի մասին
Տևողություն 7-8 ժամ։
Մեր զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում ենք՝ տեսնելու երկու տարբեր ժամանակաշրջանների եւ կրոնների տաճարներ, բնական բազալտե երգեհոն եւ դեպի Արարատ լեռը բացվող լավագույն տեսարաններից մեկը։ Այս տուրի էսքկուրսիոն ծրագրում ընդգրկված վայրերից երկուսը ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս են կազմում։ Յուրահատուկ համադրմամբ այս տուրի ընթացքում մեր զբոսաշրջային խումբն այցելում է Սեւանա լիճ եւ 9-րդ դարի Սեւանավանք։
Երթուղի
1 Կանգառ 1 Չարենցի կամար
Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը Ողջաբերդ գյուղով անցնելիս հաճախ նկատում էր, որ մոտակա բլուրից հիասքանչ տեսարան է բացվում է դեպի Արարատ լեռը։ Եւ ահա, 1957 թվականին, Իսրայելյանն ավարտում է իր նախագծած կառույցը, որն անվանվում է Արարատ լեռան տաճար։ Ճակատային մուտքի վրա տեսանելի մեծ տառերով փորագրվում է Եղիշե Չարենցի բանաստեղծության վերջին տողը. «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում»։ Շատ շուտով վայրը ստացավ իր՝ նոր, ժողովրդական եւ ավելի հայտնի անունը՝ Չարենցի կամար։ Տուրը սկսում ենք հենց Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռան դիտակետ այցելությամբ։
2 Կանգառ 2 Գառնու հեթանոսական տաճար
Առաջին դարում վեր խոյացած, երկար դարեր անցած, ավիրված եւ ապա նորից վեր հառնած տաճարը պատմում է նախաքրիստոնեական Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին։ Միհրին՝ արեւի աստծուն նվիրված տաճարը միակ պահպանված հեթանոսական տաճարն է թե' Հայաստանում, թե' նախկին ԽՍՀՄ տարածքում։ Տաճարն ավիրվել է 1679 թվականին ավերիչ երկրաշարժից եւ վերականգնվել է շուրջ 8 տարի, 1968-75 թթ.։
3 Կանգառ 3 Քարերի սիմֆոնիա
Հաջորդ կանգառն արդեն բազալտե երգեհոնն է՝ Քարերի սիմֆոնիան։ Հրաշալի հավասարաչափությամբ, բնական ճանապարհով կտրտված քարերի կուտակումն իրական բնության հրաշք է եւ եւս ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս։ Հիմնականում, վեցանկյուն քարերը մեկը մյուսի ողջ կիրճով մեկ ձգված, նմանվում են երգեհոնի, որտեղից էլ առաջացել է Քարերի սիմֆոնիա անվանումը։
4 Կանգառ 4 Գեղարդ վանական համալիր
Ժայռափոր այս վանքի հին անունը եղել է Այրիվանք՝ ի հաշիվ շրջակա լեռներում եղած մոտ 140 քարայրների։ Այս քարայրները բնակեցված են եղել վանականներով։ Հետագայում այստեղ բերված սրբագույն մասունք Գեղարդը վանքին տվեց իր՝ ներկայիս Գեղարդավանք անունը։ Հռոմեացի հարյուրապետ Լոնգիանոսի զենքը՝ սուրբ մասունք Գեղարդը, որով խոցվել է Քրիստոսը, այժմ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
5 Կանգառ 5 Լավաշի թխում
Ճանաչողական տուրը եզրափակվում է լավաշի մաստեր-կլասով, որտեղ կտեսնեք թե ինչպես է թխվում հայտնի հայկական հացը՝ լավաշը։
6 Կանգառ 6 Սևանա լիճ
"Առաջինն ուր կայցելենք Սեւանա լիճն է՝ Հայաստանի գեղեցկուհին։ Լինելով ծովի մակերևույթից 1900 մետր բարձր՝ Սեւանը հանդիսանում է աշխարհում երկրորդ բարձրադիր լիճը քաղցրահամ ջրի պաշարով։ Հրաբխային ծագման Սեւանը շրջապատված է լեռնաշղթաներով, կիսված երկու հատվածների եւ մեկ մեծ թերակղզու։ Այցեքարտ դարձած Սեւանա լիճը վայելում է մեծ մասսայականություն զբոսաշրջիկների շրջանում՝ եւ' ակտիվ, եւ' պասիվ հանգստի համար։ Առավելագույնը 83 մետր խորությամբ Սեւանը պատմական երեք հայկական լճերից միակն է, որը գտնվում է ՀՀ տարածքում։
7 Կանգառ 7 Սևանավանք
"Աշոտ Ա թագավորի դուստր Մարիամը խոսք էր տվել հանգուցյալ ամուսնու պատվին կառուցել 30 եկեղեցիներ եւ խոստմանը հավատարիմ մնաց ամբողջ կյանքի ընթացքում։ Դրանցից մեկը Սեւանավանքն է՝ կառուցված 874 թվականին։ Դեռ 4-րդ դարում հիմնադրված լինելով՝ Սեւանավանքն իր զարգացումն ապրում է 9-րդ դարում։ Կանգուն երկու եկեղեցիներից զատ, առանձնակի ուշադրության է արժանի 17-րդ դարի յուրահատուկ խաչքարը՝ իր բազմաթիվ աստվածաշնչյան տեսարաններով։ Մայրաքաղաք Երեւանի անունը առաջին անգամ արձանագրվել է հենց Սեւանավանքի գմբեթի վրա։
Ի՞նչ է ներառված
- Տրանսպորտ
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Այս տուրը քանի՞ ժամ է տևում։
Տուրի տևողությունը մոտ 7-8 ժամ է։ Սա մեկօրյա տուր է և գիշերակաց ներառված չէ։
Տուրն ամեն օր կա՞, թե պետք է առանձին օր պատվիրել։
Այս տուրը հասանելի է ըստ պահանջի՝ անհատական ամսաթվով։ Մանրամասների համար դիմեք օպերատորին։
Մեկնարկի ճշգրիտ ժամը ո՞րն է։
Մեկնարկի ժամը նշված չէ։ Խնդրում ենք ճշտել օպերատորի մոտ ամրագրման պահին։
Տուրի ավարտի ժամը նախապես հայտնի՞ է։
Ավարտի ճշգրիտ ժամը նշված չէ, բայց ընդհանուր տևողությունը 7-8 ժամ է։ Հստակ ժամի համար դիմեք օպերատորին։
Ի՞նչ վայրեր ենք այցելելու այս երթուղու ընթացքում։
Երթուղին ներառում է Չարենցի կամարը, Գառնիի հեթանոսական տաճարը, Քարերի սիմֆոնիան, Գեղարդի վանքը, Գառնի, Սևանա լիճը և Սևանավանքը։ Ծրագիրը համադրում է պատմական, մշակութային և բնության վայրեր։
Այս տուրում Սևանա լիճ ու Սևանավա՞նք էլ կա։
Այո, այս տուրի ծրագրում ներառված են և՛ Սևանա լիճը, և՛ 9-րդ դարի Սևանավանքը։ Դրանք երթուղու վերջին կանգառների թվում են։
Գեղարդն ու Գառնին այս տուրի մեջ հաստատ ներառվա՞ծ են։
Այո, և՛ Գառնիի տաճարը, և՛ Գեղարդի վանքը ներառված են այս երթուղում։ Տուրի նկարագրության համաձայն՝ այստեղ կտեսնեք տարբեր ժամանակաշրջանների և կրոնների հուշարձաններ։
Քարերի սիմֆոնիան նույնպես տեսնո՞ւմ ենք։
Այո, Քարերի սիմֆոնիան այս տուրի կանգառներից մեկն է։ Սա Ազատի կիրճի հայտնի բնական բազալտե կազմավորումն է։
Տրանսպորտը ինչպիսի՞ն է լինելու։
Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։ Տրանսպորտի ընտրությունը կատարվում է մասնակիցների թվից ելնելով։
Ձմռանը մեքենան տաքացվո՞ւմ է։
Այո, ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։ Կարող եք հանգիստ մասնակցել նաև ցուրտ եղանակին։
Տրանսպորտում Wi‑Fi կա՞։
Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։ Եթե ինտերնետը կարևոր է, լավ է նախապես ունենալ բջջային կապ։
Տեղերը մեքենայում նախապես ամրագրվո՞ւմ են։
Ոչ, տրանսպորտում նախապես տեղեր չեն ամրագրվում։ Խորհուրդ ենք տալիս մոտենալ տուրի մեկնարկից շուտ։
Հարցեր ունե՞ք?