Տուր դեպի Բյուրական
Բացահայտե՛ք Բյուրականն ու Արագածոտնի պատմամշակութային և բնական ժառանգությունը մեկ հետաքրքիր ուղևորության ընթացքում։ Տուրը սկսվում է Ամբերդից, ապա շարունակվում դեպի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի և Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտ...
Տուրի մասին
Բացահայտե՛ք Բյուրականն ու Արագածոտնի պատմամշակութային և բնական ժառանգությունը մեկ հետաքրքիր ուղևորության ընթացքում։
Տուրը սկսվում է Ամբերդից, ապա շարունակվում դեպի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի և Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարան, որտեղ կծանոթանանք հայկական աստղագիտության պատմությանը և կայցելենք նաև գիտնականի տուն-թանգարան։
Ուղևորության ընթացքում կբացահայտենք նաև Բյուրականի քարանձավները, կտեսնենք Զիզի քարը և փոքրիկ քայլարշավով կհասնենք խոնարհված Արտավազիկ եկեղեցի։
Տուրը համադրում է պատմությունը, գիտությունը, բնությունը և քայլարշավային փոքրիկ արկածը՝ հնարավորություն տալով Բյուրականը բացահայտել տարբեր կողմերից։
❗Նախատեսվում է մոտ 3 կմ քայլարշավ, ուստի մասնակիցներին խորհուրդ է տրվում իրենց հետ ունենալ հարմարավետ կոշիկներ, ջուր և սնունդ։
Երթուղի
1 Կանգառ 1 Ամբերդ ամրոց
2 Կանգառ 2 Բյուրականի Սբ․ Հովհաննես եկեղեցի
3 Կանգառ 3 Վիկտոր Համբարձումյանի անվան տուն-թանգարան
4 Կանգառ 4 Արտավազիկ եկեղեցի
Ինչ է ներառված
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Տրանսպորտ
- Ամբերդ ամրոցի մուտքավճար - 1500 AMD
- Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի մուտքավճարը՝ 1000 դրամ
Pickup & Կարևոր տեղեկություն
Հարցեր ունե՞ք?