Եռօրյա տուր դեպի Արևմտյան Հայաստան | Անի, Մուշ, Կարս, Վան

հատուկ

Եռօրյա խմբային տուր Երևանից դեպի Արևմտյան Հայաստան՝ Անի, Կարս, Մուշ և Չըլդըր լիճ։ Պատմական ու հոգևոր ժառանգության բացահայտում։

01:00 – 00:00 · 3 օր Հայերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Միացի՜ր մեր երկար սպասված տուրին դեպի Արևմտյան Հայաստան, որը կտանի մեզ դեպի հայ ժողովրդի հոգևոր և պատմական ակունքները։

Միասին կբացահայտենք Անի, Մուշ, Կարս և Վան քաղաքները, որոնք լի են հայկական շնչով և հիշողությամբ։ Այս ճամփորդության ընթացքում ոչ միայն կտեսնենք մեր նախնիների թողած ժառանգությունը, այլև կկարողանանք ուսումնասիրել անցյալի մեր պատմական կորուստներն ու ձեռքբերումները:

Երթուղի

Օր 1

1 Կանգառ 1 Արդահան | սահմանային անցակետ

Դեպի Ախալքալաք-Արդահան անցակետ կուղևորվենք Բավրայով։ Հայ վարորդի ուղեկցությամբ կհասնենք Ախալքալաք, որից հետո ուղևորությունը կշարունակենք քրդական մեքենայով՝ քուրդ վարորդի հետ։

2 Կանգառ 2 Ծովակն Հյուսիսո լիճ (Չըլդըր)

Ծովակ Հյուսիսո լիճը, որը հայտնի է իր քաղցրահամ ջրով, սահմանային անցակետից հետո մեր առաջին կանգառը կլինի Արևմտյան Հայաստանի տարածքում: Առավոտյան նախաճաշը կկազմակերպենք լճի շրջակայքում. խորհուրդ է տրվում նախօրոք նախաճաշի համար վերցնել անհրաժեշտ քանակությամբ սնունդ և ջուր։

3 Կանգառ 3 Անի

Մոտ 3 ժամ ոտքով շրջայցի ընթացքում կտեսնենք Անիի մայր տաճարը, Սուրբ Փրկիչ եկեղեցին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճարը, Սուրբ Առաքելոց եկեղեցին, Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցին, Տիգրան Հոնենց եկեղեցին և Անիի պարիսպները:

4 Կանգառ 4 Կարս

Կարսում շրջայցի ժամանակ կտեսնենք Կարսի բերդը, Առաքելոց վանքը, Վարդանի կամուրջը, կլինենք այն վայրում, որտեղ նախկինում եղել է մեծանուն բանաստեղծ Չարենցի հայրական տունը (այժմ՝ ավերված), կուսումնասիրենք քաղաքի հին հայկական թաղամասը:

5 Կանգառ 5 Հովվի կամուրջ

Կամուրջը կառուցված է Արաքս և Մուրց գետերի միախառնման վայրում։ Այն գտնվում է Էրզրում-Մուշ ճանապարհի հարևանությամբ։ Ներկայումս չի գործում:

6 Կանգառ 6 Մուշ

Առաջին օրը կեզրափակենք Մուշ քաղաքում, որտեղ էլ կկազմակերպվի գիշերակացը:

Օր 2

7 Կանգառ 1 Մուշ

Առավոտյան նախաճաշից հետո կբացահայտենք Մուշ քաղաքի հայկական հետքերը, հեռվից կտեսնենք հին հայկական թաղամասը, Գևորգ Չաուշի գերեզմանը, Սբ. Մարինե ավերակ եկեղեցին:

8 Կանգառ 2 Սուլուխի կամուրջ

Մուշ-Խնուս ճանապարհին՝ Արածանի գետի վրա վեր խոյացող Սուլուխի կամուրջի մոտ է զոհվել հայ ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայի, ՀՅԴ անդամ Գևորգ Չաուշը:

9 Կանգառ 3 Աղթամար կղզի

Աղթամար կղզին բնակելի է եղել հնագույն ժամանակներից, իսկ նրա հյուսիսարևելյան հատվածում միչև այժմ պահպանված են կիկլոպյան պարսպապատի հետքեր։ Կղզու տարածքում է գտնվում նաև հայկական եզակի ճարտարապետական կոթողներից մեկը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին։

10 Կանգառ 4 Նավարկություն Վանա լճում

Լիճն առաջացել է Սիփան և Նեմրութ հրաբուխներից արտահոսած լավաներով ջրի արգելափակաման արդյունքում։ Լճում կունենաք նավարկություն, այնուհետև կկազմակերպվի ճաշ, որի ընթացքում կհամտեսենք հայտնի Վանա տառեխ:

11 Կանգառ 5 Վան

Երկրորդ օրը կեզրափակենք Վան քաղաքում, որտեղ էլ կկազմակերպվի գիշերակացը:

Օր 3

12 Կանգառ 1 Վանի բերդ

Վանի բերդը հանդիասացել է Ք․ա․ 9-7-րդ դարում կառուցված ուրարտական թագավորության մայարաքաղաքի՝ Տուշպայի պաշտապանական ամրոցը։ Բերդ բարձրանալը ենթադրում է բարձունքի հաղթահարում (մոտ կես ժամ)։ Այստեղ կտեսնենք ուրարտական արքաների դամբարանը, ինչպես նաև Վանի հին քաղաքամեջը։

13 Կանգառ 2 Վանա կատուների բուծարան

Էնդեմիկ կատուներին կարելի է տեսնել ապակիներից այն կողմ, եթե ցանկություն կա սիրելու կամ կերակրելո, ապա պետք է սիմվոլիկ մուտքավճար տալ կամ կեր գնել տեղում կատուների համար և ներս մտնելու թուլտվություն ստանալ։

14 Կանգառ 3 Մհերի դուռ

Աշխարհի անարդարություններից դժգոհ այստեղ է հանգրվանել «Սասնա ծռեր» դյուցազներգության վերջին հերոսը՝ Փոքր Մհերը։

15 Կանգառ 4 Թոնդրակ լեռ

Թոնդրակ լեռը հանդիսանալով գործող հրաբուխ կոնաձև և գոգավոր խառնարանով, յուրատիպ անջրպետ է հանդիասանում Արածանի, Եփրատ ու Արաքս գետերի համար։

16 Կանգառ 5 Բերկրիի ջրվեժ

Համանուն գետի վրա գտնվող Բերկրիի ջրվեժն ունի մոտ 15 մետր բարձրություն:

17 Կանգառ 6 Բայազետ

Մեր ճանապարհորդության ընթացքում կունենանք կարճ կանգառ Բայազետ քաղաքի ճանապարհին՝ Բիբլիական լեռան՝ Արարատի տեսարանով հիանալու համար:

18 Կանգառ 7 Արաքս գետ

Արաքս գետը հայկական լեռնաշխարհի միակ գետն է, որ հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով և միանալով Կուրին՝ թափվում Կասպից ծովը։ Գետի երկարությունը 1072 մետր է:

19 Կանգառ 8 Վերադարձ Երևան

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Երկկողմանի ուղևորափոխադրում
  • Գիշերակաց 2/3* հյուրանոցներում
  • Սնունդ (x2)
  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Նավարկության վճար
  • Վան բերդի մուտքավճարը
  • Մուտքավճարները՝ Անի քաղաքի համար՝ 8 եվրո, Աղթամար կղզու համար՝ 12 եվրո:
  • Շշալցված ջուր

Ներառված չէ

  • Վիզայի արժեքը՝ ՀՀ քաղաքացիների համար - 17 000 դրամ, ԱՄՆ քաղաքացիների համար - 110 USD։
  • Ընթրիքները և 1-ին օրվա նախաճաշը:

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Հայաստան · Ցույց տալ քարտեզի վրա
Մեկնման ժամ: 01:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Այս տուրը քանի՞ օր է տևում և գիշերակաց կա՞։

Տուրը տևում է 3 օր և ներառում է գիշերակաց։

Մեկնումը ժամը քանիսի՞ն է։

Մեկնարկը ժամը 02:00-ին է։ Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե շուտ։

Տուրը մոտավորապես ե՞րբ է ավարտվում։

Տուրի ավարտի նախատեսված ժամը 00:00-ն է։

Այս տուրը շաբաթվա ո՞ր օրերին է լինում։

Այս տուրը կազմակերպվում է ըստ հարցման կամ անհատական ընտրված ամսաթվով։ Ամսաթվի համար պետք է կապ հաստատել օպերատորի հետ։

Ի՞նչ տրանսպորտով է իրականացվում տուրը։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։

Ավտոբուսում տեղերը նախապես ամրագրվո՞ւմ են։

Ոչ, տեղերը նախապես չեն ամրագրվում։ Խորհուրդ ենք տալիս մոտենալ մի փոքր շուտ, որպեսզի ընտրեք ձեր տեղը։

Ճանապարհին Wi‑Fi կա՞։

Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։

Գիդը ի՞նչ լեզուներով է խոսում։

Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 95 000 AMD է՝ անկախ գիդի լեզվից։

Փոքր երեխայով կարող եմ միանա՞լ այս 3-օրյա տուրին։

Գիշերակացով տուրերի համար 0-3 տարեկանները անվճար են առանց տեղի, 3-5 տարեկանների համար գործում է 5000 դրամ զեղչ յուրաքանչյուր գիշերվա համար, 5+ տարեկանների համար՝ լրիվ արժեք։

Եթե 5 հոգով գանք, խմբային զեղչ կա՞։

Այո, 5 և ավելի հոգանոց խմբերի համար գիշերակացով տուրերի դեպքում գործում է 1000 դրամ զեղչ յուրաքանչյուր մասնակցի համար։

Ինչպե՞ս կարող եմ վճարել տուրը։

Վճարումը կարող եք իրականացնել քարտով գրասենյակում, փոխանցումով կամ կանխիկ գրասենյակում։ Ամրագրման հաստատման համար վճարումը կատարվում է նախօրոք։

Սպասարկված զբոսաշրջիկներ 1+

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Արդահան | սահմանային անցակետ 2Ծովակն Հյուսիսո լիճ (Չըլդըր) 3Անի 4Կարս 5Հովվի կամուրջ 6Մուշ 7Սուլուխի կամուրջ 8Աղթամար կղզի