Ձիավարություն Դիմաց լեռան ստորոտին

Դիլիջան

Խմբային մեկօրյա ուղևորություն Երևանից Տավուշ՝ ամենագնացով մինչև Դիմաց լեռան ստորոտ, ձիավարություն (փորձ պետք չէ), խարույկ և կարտոֆիլ։

08:00 – 20:00 · Ամբողջ օր Հայերեն Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Արի՜ ձիավարենք Տավուշի բարձունքներում՝ աննկարագրելի տեսարանների ներքո։

Ամենագնացներով կբարձրանանք Դիմաց լեռան գագաթ՝ վայելելու բնության հրաշալի տեսարաններն ու մաքուր օդը։ Գագաթին կունենանք ազատ ժամանակ՝ հանգստանալու և լուսանկարներ անելու համար։ Ազատ ժամանակից հետո կիջնենք լեռան ստորոտ, որտեղ կմեկնարկի ձիավարությունը։

Երթուղի

1 Կանգառ 1 Ջիպերով դեպի Դիմաց և ձիավարություն

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Խարույկի և կարտոֆիլի հյուրասիրություն
  • Ամենագնաց մեքենաների վճար
  • Ձիավարության վճար
  • Շշալցված ջուր

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (Սայաթ-Նովա 1ա) · Ցույց տալ քարտեզի վրա
Ուղղություններ: Դիլիջան
Մեկնման ժամ: 08:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս է անցնում տուրը։

Մենք կմեկնենք Տավուշի բարձունքներ, ամենագնաց մեքենաներով կբարձրանանք Դիմաց լեռան ստորոտ և այնտեղ՝ շունչ կտրող բնապատկերների գրկում, կձիավարենք։ Լեռան ստորոտին կվառենք խարույկ և կվայելենք ավանդական տաք կարտոֆիլ։

Պե՞տք է արդյոք ձիավարել իմանալ։

Ոչ, տուրին մասնակցելու համար պարտադիր չէ ձիավարել իմանալ։ Ամբողջ տուրի ընթացքում մեզ հետ կլինեն պրոֆեսիոնալ գիդեր, որոնք կսովորեցնեն, թե ինչպես ճիշտ ձիավարել։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 19 500 AMD է՝ անկախ գիդի լեզվից։

Յուրաքանչյուր մասնակից առանձի՞ն ձի կունենա։

Ոչ, յուրաքանչյուր 2 մասնակցին տրամադրվում է մեկ ձի։

Որտե՞ղ է հավաքատեղին, և որտե՞ղ է ավարտվում տուրը։

Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Սայաթ-Նովայի պողոտա 1ա հասցեում։ Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ․ ուշացողներին խումբը չի սպասում, բայց հնարավորության դեպքում կարող եք միանալ տուրին ձեր միջոցներով։

Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ։

Արժեքի մեջ ներառված են գիդի ծառայությունները, տրանսպորտը, ջիփով երթևեկության և ձիավարության վճարները, խարույկն ու կարտոֆիլի հյուրասիրությունը, ինչպես նաև շշալցված ջուրը։

Ո՞ր լեզվով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հայերենով․ եթե խմբում կան օտարերկրացի մասնակիցներ, այն կարող է անցկացվել երկու լեզվով։ Մեր գիդերը տեղացի մասնագետներ են, որոնք լավ ծանոթ են պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Քանի՞ հոգուց է բաղկացած խումբը։

Խմբում լինում է առավելագույնը 12 մասնակից։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել տուրին։

Այո, տուրը տարիքային սահմանափակումներ չունի։ 0-3 տարեկան երեխաների համար մասնակցությունն անվճար է, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7 տարեկանից վճարվում է լրիվ արժեքը։

Խմբերի համար զեղչ կա՞։

Այո, 5 և ավելի հոգանոց խմբերը ստանում են 500 AMD զեղչ յուրաքանչյուր մասնակցի համար։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։

Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ վճարված գումարը կարող է վերադարձվել։

Կարծիքներ

M
Mina Elia
★★★★★ 28 սպտ 2026

I enjoyed the historical landmarks and the wine tasting experience, especially learning how it’s done.

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Ջիպերով դեպի Դիմաց և ձիավարություն

Հանրաճանաչ ուղղություններ