Ամենագնացներով Գոշի լիճ, Ճերմակավանք, Աղավնավանք, Գոշավանք

Գոշավանք, Դիլիջան

Խմբային ուղևորություն Երևանից Տավուշ՝ Գոշավանք և Մխիթար Գոշի շիրիմը, ապա ամենագնացով դեպի Գոշի լիճ, Ճերմակավանք և Աղավնավանք։

09:00 – 19:00 · Ամբողջ օր Հայերեն Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Միացի՜ր մեր աշնանային քայլարշավին տավուշյան գունազարդ արահետներով:

Այս տուրի շրջանակներում կայցելենք Գոշավանք: Գոշավանքի մասին պատմական տեղեկություններ ստանալուց և Գոշի գերեզմանին այցելելուց հետո ամենագնացով կհասնենք դեպի Գոշի լիճ: Լիճն իր անունը ստացել է հայ գրող և հասարակական գործիչ Մխիթար Գոշի անունից: Այն տեղակայված է Դիլիջանի արգելոցի հենց սրտում: Այնուհետև ուղղությունը կշարունակենք դեպի Ճերմակավանք և Աղավնավանք, որտեղից բացվում են տավուշյան բնապատկերների անզուգական տեսարաններ:

Երթուղի

1 Կանգառ 1 Գոշի լիճ

Խիտ անտառներով շրջապատված այս փոքր ու գեղաշուք լիճը գտնվում է Դիլիջան ազգային պարկում՝ Գոշ գյուղից 2.2 կմ հարավ-արեւմուտք: Գոշ լիճն ունի բնական ծագում՝ առաջացել է սողանքների հետեւանքով:

Լճի երկարությունը 100 մ է, լայնությունը՝ 80 մ, իսկ առավելագույն խորութ...

Գոշ լիճ, Հայաստան Գոշ լիճ, Հայաստան՝ լուսանկար 2 Գոշ լիճ, Հայաստան՝ լուսանկար 3
2 Կանգառ 2 Ճերմակավանք
3 Կանգառ 3 Աղավնավանք

Աղավնավանք վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի համանուն գյուղում։ Վանական համալիրը կառուցվել է 12-13-րդ դարերում, որի մասին փաստում են ավանդատների վրա պահպանված արձանագրությունները:

Աղավնավանքը հայտնի է նաեւ Սբ. Աստվածածին Անապատ եւ Ախնաբաթ անուններով...

Աղավնավանք, Հայաստան Աղավնավանք, Հայաստան՝ լուսանկար 2 Աղավնավանք, Հայաստան՝ լուսանկար 3
4 Կանգառ 4 Գոշավանք

Մխիթար Գոշի անունը կրող Գոշավանք վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Գետիկ գետի աջ ափին՝ Դիլիջանից 15 կմ հեռավորության վրա:

1188 թվականին Մխիթար Գոշը սկսում է վանական համալիրի կառուցումը՝ Իվանե Զաքարյանի օգնությամբ. Նախկինում Գոշավանքից ոչ հեռու եղել...

Գոշավանք Վանական Համալիր, Հայաստան Գոշավանք Վանական Համալիր, Հայաստան՝ լուսանկար 2 Գոշավանք Վանական Համալիր, Հայաստան՝ լուսանկար 3

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Ամենագնաց մեքենաների վճար

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Մեկնարկի վայր: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (Սայաթ-Նովա 1ա) · Ցույց տալ քարտեզի վրա
Ուղղություններ: Գոշավանք, Դիլիջան
Մեկնման ժամ: 09:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ կտեսնեմ այս տուրի ընթացքում։

Սա աշնանային քայլարշավ է Տավուշի գունագեղ արահետներով։ Ծրագրում են Գոշավանքը և Մխիթար Գոշի շիրիմը, Դիլիջանի արգելոցի հենց սրտում գտնվող Գոշի լիճը, ուր կհասնեք ամենագնացներով, ինչպես նաև Ճերմակավանքն ու Աղավնավանքը, որտեղից բացվում են Տավուշի բնապատկերների տեսարաններ։

Ինչո՞ւ է լիճը կոչվում Գոշի լիճ։

Լիճը կոչվել է հայ գրող և հասարակական գործիչ Մխիթար Գոշի անունով։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 15 500 AMD է՝ անկախ գիդի լեզվից։

Ի՞նչ վերցնել ինձ հետ։

Հագեք սպորտային կոշիկներ և հարմարավետ հագուստ, վերցրեք պաշտպանիչ գլխարկ, արևային ակնոց, ուտելիք և 2–3 լիտր ջուր ամբողջ օրվա համար, տաք հագուստ, պահեստային կոշիկներ, արշավային ձողեր, առաջին օգնության դեղատուփ, անձրևանոց և լապտեր։

Ժամը քանիսի՞ն է սկսվում և ավարտվում տուրը։

Տուրը մեկնարկում է ժամը 09:00-ին Երևանից՝ Սայաթ-Նովայի պողոտա 1ա հասցեից, և ավարտվում է նույն վայրում՝ ժամը 19:00-ին։

Ի՞նչ է ներառված արժեքի մեջ։

Արժեքի մեջ ներառված են գիդի ծառայությունը, տրանսպորտը և ամենագնացների վճարը, իսկ սնունդը ներառված չէ։

Ո՞ր լեզվով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հայերենով, իսկ օտարերկրյա մասնակիցների առկայության դեպքում այն կարող է անցկացվել երկու լեզվով։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել, և զեղչեր կա՞ն։

Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաների համար տուրն անվճար է, 3-6 տարեկանները ստանում են 50% զեղչ, իսկ 7 տարեկանից գործում է ամբողջական արժեքը։ 5 և ավելի հոգանոց խմբերին տրվում է 500 AMD զեղչ յուրաքանչյուր անձի համար։

Ի՞նչ կլինի, եթե ուշանամ։

Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ։ Ընկերությունն ուշացողներին չի սպասում, սակայն հնարավորության դեպքում կարող եք միանալ տուրին ձեր միջոցներով։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։

Խիստ վատ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ գումարը կարող է վերադարձվել։

Ինչպե՞ս ամրագրել և վճարել։

Ամրագրման համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների անուն-ազգանունները, իսկ ամրագրումներն ընդունվում են մինչև տուրի նախորդ օրը։ Ամրագրումը հաստատելու համար վճարումը կատարվում է նախապես՝ քարտով կամ կանխիկ գրասենյակում, կամ բանկային փոխանցումով։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

Հանրաճանաչ ուղղություններ