Ամանորը Վրաստանում 2027 | The Telegraph Hotel 5*
Ամանոր 2027՝ խմբային տուր Երևանից Թբիլիսի, The Telegraph Hotel 5* Ռուսթավելի պողոտայում։ Գալա ընթրիք, շոու, Gino Paradise և Սիղնաղի։
Ընտրու՞մ եք հյուրանոց Ամանորի համար Թբիլիսիում։ Համեմատեք բոլոր հյուրանոցները և հաշվեք արժեքը՝ Ամանորը Թբիլիսիում →Տուրի մասին
Դիմավորի՜ր Ամանորը Վրաստանում։
ՆԱԽԱՎԱՃԱՌՔ - յուրաքանչյուր անձի համար ցանկացած փաթեթից գործում են հետևյալ զեղչերը՝
մինչև 15.10 | -25.000 դրամ,
Առանց ուղևորափոխադրման միանալու դեպքում կարող եք ամրագրել հետևյալ ամսաթվերով՝
30.12.2026-03.01.2027
31.12.2026-04.01.2027
Հյուրանոցը գտնվում է Թբիլիսիի գլխավոր փողոցում՝ Ռուսթավելու պողոտա 31 հասցեում, քաղաքի նախկին կենտրոնական հեռագրատան վերակառուցված շենքում։ Օպերային թատրոնը, Խորհրդարանը և Ազգային թանգարանը մի քանի րոպե քայլելու հեռավորության վրա են, Հին քաղաքը՝ մոտ 1 կմ։ The Telegraph-ը Վրաստանի առաջին հյուրանոցն է, որն անդամակցում է The Leading Hotels of the World ասոցիացիային, և արժանացել է MICHELIN-ի երկու բանալու։
Փաթեթի արժեքը 1 անձի համար՝ ըստ սենյակի տեսակի.
1 տեղանոց սենյակ — 315.000 դրամ
2 տեղանոց սենյակ — 211.000 դրամ
3 տեղանոց սենյակ — 233.000 դրամ
Հյուրանոցում առկա են՝
- 9 ռեստորան և բար, այդ թվում՝ տանիքի Rolling Stone Rooftop Bar-ը՝ քաղաքի տեսարանով, և Tatuza ջազ ակումբը
- Մարզասրահ, մերսման և խնամքի սենյակներ, պիլատեսի ստուդիա
- Անվճար մուտք հարևան Radisson Blu Iveria հյուրանոցի փակ լողավազան
- Անվճար Wi-Fi
- Շուրջօրյա ընդունարան և կոնսիերժ
- Վճարովի ավտոկայանատեղի հյուրանոցում, էլեկտրամեքենաների լիցքավորում
Հյուրանոցի բոլոր համարներում առկա են՝
- Համարների մակերեսը՝ 30 մ²-ից
- Օդորակիչ
- Մինի-բար
- Համարի «խելացի» կառավարում և USB վարդակներ
- Տեսարան դեպի քաղաք կամ ներքին բակ
Մուտք հյուրանոցներ - 15:00
Ելք հյուրանոցներից - 12:00
Փաթեթ առանց գալա ընթրիքի` -25.000 դրամ
Միակողմանի ուղևորափոխադրում ՝ +10․000 դրամ, երկկողմանի՝ +20 000 դրամ
ՏՈՒՐԻ ԾՐԱԳԻՐ`
Երկկողմանի ուղևորափոխադրում + տուրեր` հայախոս զբոսավարի ծառայությամբ (31-04.01/ 5 օր / 4 գիշեր)` +25.000 դրամ
0-5 տարեկան 1 երեխա - անվճար (առանձին տեղ չի հատկացվում)
5-10 տարեկան երեխա - 10% զեղչ
ՏՈՒՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
* 1-ին, 2-րդ և 3-րդ օրերի ծրագիրը կարող է փոփոխվել՝ միայն ըստ օրերի հերթականության:
* 31.12-ին մեկնարկի ժամը կարող է փոփոխվել՝ հյուրանոցից և սահմանային հերթերից կախված:
* Մեքենայում ցանկալի նստատեղերը նախապես չեն ամրագրվում:
* Տրանսպորտային միջոցում ցանկացած տեսակի սննդի, ոգելից խմիչքի, թեյի, սուրճի, այլ ըմպելիքների
(բացառությամբ՝ ջուր), ծխախոտային արտադրանքների օգտագործումը խստիվ արգելվում է:
* Մինչև հյուրանոցների մուտքը Թբիլիսի հասնելու դեպքում մասնակիցներին տրամադրվում է ազատ ժամանակ:
* Ռեստորանից հյուրանոց և հյուրանոցից ռեստորան ուղևորափոխադրումը [ֆիքսված ժամերի] ներառված է տուրի արժեքում:
* Ռեստորանից հյուրանոց ավելի վաղ կամ ուշ վերադառնալու դեպքում ուղևորափոխադրում չի ապահովվում:
* Քաղաքային տուրերի ընթացքում շրջելու ենք հիմնականում ոտքով:
* Մուտքավճարների և այլ ծախսերի համար անհրաժեշտ է ունենալ վրացական լարի
(1 GEL~150 AMD) [հայ-վրացական սահմանին գործում է դրամի փոխանակման կետ]:
* Սահմանին «Դյութի ֆրի» առևտրի կենտրոններից գնումներ կատարելու համար ժամանակ չի հատկացվում:
* Հայ-վրացական սահմանին ցանկացած անձնագրային և/կամ այլ փաստաթղթային
խնդրի դեպքում ընկերությունը չի պարտավորվում սպասել 15-30 րոպեից ավել։
* Անձնագրում ելքի կնիքի առկայությունը պարտադիր է սահմանն անցնելու համար։
* Սահմանային հերթերն ընկերության կողմից վերահսկելի չեն:
Տոնի՛ր Ամանորը մեր կողմից ընտրված Թբիլիսիի ռեստորաններում, որոնք առանձնանում են իրենց բարձրակարգ
սպասարկմամբ և համեղ խոհանոցով: Գալա ընթրիքի համար նախատեսված են Թբիլիսիի հետևյալ ամենամեծ ու շքեղ ռեստորանները՝ Monopoly և Era Hall:
ՃԱՇԱՑԱՆԿ
Տաք ուտեստներ՝
- Խոզի խորոված
- Ձկան խորոված (սաղմոն)
- Իմերեթական խաչապուրի
- Իմերեթական կուպատի
- Սունկ
- Բլինչիկ
Աղցաններ՝
- Հավի մսով աղցան
- Փխալի
- Ընկույզով սմբուկ
- Սացիվի
Նախուտեստ՝
- Մսի տեսականի
- Պանրի տեսականի
- Լոլիկ, վարունգ, կանաչի
- Ձիթապտուղ
- Տապակած խոզ
- Նադուխի (կաթնաշոռ) սուլուգունի պանրի մեջ
- Մարինացված սաղմոն կարմիր ձկնկիթով
- Թխեմալի (սոուս)
- Հաց
Աղանդեր՝
- Թխվածքներ
- Մրգի տեսականի
- Կոզինախ (ընկուզեղեն մեղրի մեջ)
- Փելամուշի
Խմիչք՝
- Վրացական լիմոնադ
- Կոկա-կոլա
- Հանքային ջուր
- Շամպայն
- Գինի
- Օղի
- Թեյ
- Սուրճ
- Ջուր
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝
• Տոնական սեղաններ՝ հագեցած հայկական և վրացական ճաշատեսակներով
• Հայկական և վրացական շոու ծրագիր
• Հայ հանդիսավար
• Ձմեռ պապ
• Կենդանի երաժշտություն
• DJ
• Նվերներ փոքրիկների համար
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ՝
• Ճաշացանկից դուրս այլ պատվերների արժեքները
ԿԱՐԵՎՈՐ Է
• Տևողություն - 22:00-02:30:
• Գալաընթրիքին ռեստորաններն ամրագրված են միայն ONE WAY Tour-ի հյուրերի համար:
• Ռեստորաններում սեղանները նախատեսված են 10-20 անձի համար:
• Ռեստորանի ընտրությունը կատարվում է մեր կողմից՝ կախված ամրագրված հյուրանոցից:
• Հավելյալ սննդի և խմիչքի մուտքը ռեստորանային համալիր արգելվում է։
• Ռեստորանային համալիրների,սեղան/նստատեղի, ընտրությունը կատարվում է ընկերության կողմից և փոփոխման ենթակա չէ։
• Բոլոր ռեստորաններում ճաշացանկը նույնն է
Երթուղի
Օր 1
1 Կանգառ 1 Մեկնում, տոնական գալա ընթրիք
Մեկնում Երևանից
Ժամանում հյուրանոց
Տոնական գալա ընթրիք բարձրակարգ ռեստորանում
[22:00-02:30]
Օր 2
2 Կանգառ 1 Թբիլիսի քաղաքային տուր, ազատ ժամանակ
Նախաճաշ հյուրանոցում
Քաղաքային շրջայց Թբիլիսիում. Հավլաբար թաղամաս, Խոջիվանքի պանթեոն, Ծմինդա Սամեբա,
Նոր Էջմիածին եկեղեցի, Մետեխիի հրապարակ, Սբ. Գևորգ եկեղեցի, Ծծմբային բաղնիքների թաղամաս,
Շարդենի փողոց, Խաղաղության կամուրջ, ճոպանուղիով՝ Նարիկալա ամրոց և այլն:
Ճոպանուղու արժեքը — 5 լարի~800 դրամ
Ազատ ժամանակ
Օր 3
3 Կանգառ 1 Սիղնաղի
Նախաճաշ հյուրանոցում — Բոդբեի մենաստան — Սիղնաղիի բերդապարիսպներ — Ոտքով շրջայց քաղաքում — Գիշերակաց Թբիլիսիում
Օր 4
4 Կանգառ 1 Մցխեթա, վերադարձ
Նախաճաշ հյուրանոցում — Վրաստանի պատմության հուշարձան — Ջվարի — Մցխեթա — Սվետիցխովելի վանական համալիր - Վերադարձ Երևան
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- Ամանորյա գալա ընթրիք՝ բարձրակարգ ռեստորանում
- հյուրանոց (5 օր / 4 գիշեր)
- նախաճաշ
- հայկական և վրացական շոու ծրագիր
- հայ հանդիսավար
- Դիջեյ
Ներառված չէ
- Ճանապարհորդական ապահովագրություն
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է ներառված ամանորյա փաթեթում։
Փաթեթում ներառված են ամանորյա գալա ընթրիքը բարձրակարգ ռեստորանում, հյուրանոցը՝ 5 օր / 4 գիշեր, նախաճաշը, հայկական և վրացական շոու ծրագիրը, հայախոս հաղորդավարը և դիջեյը։ Ճանապարհորդական ապահովագրությունը ներառված չէ։
Ե՞րբ է ուղևորությունը, և ինչպիսի՞ն է ծրագիրը։
Մեկնումը 2026-12-31-ին է՝ 5 օր / 4 գիշեր ժամկետով (31.12-04.01)։ Ծրագիրն ընթանում է այս հերթականությամբ՝ մեկնում և տոնական գալա ընթրիք, Թբիլիսիի քաղաքային շրջայց և ազատ ժամանակ, Gino Paradise ջրային այգի, Սիղնախի, Մցխեթա և վերադարձ։ 1-ին, 2-րդ և 3-րդ օրերի ծրագիրը կարող է փոխվել միայն օրերի հերթականությամբ, քաղաքային շրջայցերը հիմնականում ոտքով են, իսկ 31.12-ին մեկնման ժամը կարող է փոխվել՝ կախված հյուրանոցից և սահմանային հերթերից։
Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։
Մեկ մեծահասակի համար արժեքը 211 000 AMD է՝ անկախ գիդի լեզվից։
Ներառվա՞ծ է տրանսպորտը Երևանից։
Տրանսպորտը լրացուցիչ ընտրանք է. երկկողմանի տրանսպորտով, էքսկուրսիաներով և հայախոս գիդով տուրային ծրագիրն արժե +25,000 AMD, մեկ ուղղությամբ տրանսֆերը՝ +10,000 AMD, իսկ երկկողմանի տրանսֆերը՝ +20,000 AMD։ Առանց տրանսպորտի միանալու դեպքում կարող եք ամրագրել 30.12.2026-03.01.2027 կամ 31.12.2026-04.01.2027 ժամկետներով։
Որքա՞ն են փաթեթի սակագները՝ ըստ սենյակի տեսակի։
Փաթեթի արժեքը մեկ անձի համար կախված է սենյակի տեսակից՝ 315,000 AMD մեկտեղանոց, 211,000 AMD երկտեղանոց և 233,000 AMD եռտեղանոց սենյակում։ Առանց գալա ընթրիքի փաթեթը 25,000 AMD-ով էժան է։
Վաղ ամրագրման զեղչ կա՞։
Այո, նախավաճառքի ընթացքում՝ մինչև 15.10, ցանկացած փաթեթի համար գործում է 25,000 AMD զեղչ յուրաքանչյուր անձի համար։
Կարո՞ղ են երեխաները մասնակցել, և որքա՞ն են նրանք վճարում։
Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-5 տարեկան մեկ երեխայի համար մասնակցությունն անվճար է՝ առանց առանձին նստատեղի, իսկ 5-10 տարեկան երեխան ստանում է 10% զեղչ։
Որտե՞ղ է գտնվում The Telegraph Hotel-ը, և ինչո՞վ է այն առանձնահատուկ։
Հյուրանոցը գտնվում է Թբիլիսիի գլխավոր փողոցում՝ Ռուսթավելու պողոտա 31 հասցեում, քաղաքի նախկին կենտրոնական հեռագրատան վերակառուցված շենքում։ Օպերան, Խորհրդարանը և Ազգային թանգարանը մի քանի րոպե քայլելու հեռավորության վրա են, իսկ Հին քաղաքը՝ մոտ 1 կմ։ Այն Վրաստանի առաջին հյուրանոցն է, որն անդամակցել է The Leading Hotels of the World-ին, և ունի MICHELIN-ի երկու բանալի։
Ի՞նչ հարմարություններ և սենյակներ ունի հյուրանոցը։
Հյուրանոցն ունի 9 ռեստորան և բար, այդ թվում՝ քաղաքի տեսարանով Rolling Stone Rooftop Bar-ը և Tatuza Jazz Club-ը, մարզասրահ, մերսման և խնամքի սենյակներ, պիլատեսի ստուդիա, անվճար Wi-Fi, 24-ժամյա ընդունարան և կոնսիերժ, ինչպես նաև անվճար մուտք հարևան Radisson Blu Iveria-ի փակ լողավազան։ Սենյակները 30 մ²-ից են՝ օդորակիչով, մինիբարով, խելացի կառավարմամբ, USB վարդակներով և քաղաքի կամ ներքին բակի տեսարանով։
Ժամը քանիսի՞ն է հյուրանոցում գրանցումը և դուրսգրումը։
Գրանցումը ժամը 15:00-ին է, իսկ դուրսգրումը՝ ժամը 12:00-ին։ Եթե Թբիլիսի հասնեք մինչև գրանցումը, կունենաք ազատ ժամանակ։
Ինչպե՞ս է անցնում ամանորյա գալա ընթրիքը։
Գալա ընթրիքը տևում է ժամը 22:00-ից մինչև 02:30 Թբիլիսիի այդ երեկոյի համար նախատեսված ռեստորաններից մեկում՝ Monopoly կամ Era Hall, որոնք ամրագրված են միայն One Way Tour-ի հյուրերի համար։ Հայկական և վրացական ուտեստներով տոնական սեղաններից բացի՝ կլինեն Ձմեռ պապը, կենդանի երաժշտություն և նվերներ երեխաների համար։
Կարո՞ղ եմ ընտրել ռեստորանը կամ սեղանը գալա ընթրիքի ժամանակ։
Ոչ, ռեստորանն ընտրում է ընկերությունը՝ կախված ամրագրված հյուրանոցից, և ռեստորանը, սեղանը կամ նստատեղը փոփոխման ենթակա չեն, իսկ սեղանները նախատեսված են 10-20 հոգու համար։ Բոլոր ռեստորաններում մենյուն նույնն է, սեփական ուտելիք և խմիչք բերելն արգելված է, իսկ մենյուից դուրս պատվերները ներառված չեն։ Հյուրանոցից ռեստորան և հակառակ ուղղությամբ տրանսպորտը սահմանված ժամերին ներառված է, իսկ ավելի շուտ կամ ուշ վերադառնալու դեպքում տրանսպորտ չի տրամադրվում։
Հարցեր ունե՞ք?