Ամենագնացներով դեպի Կիրանցի վանք
Ամենագնաց տուր Երևանից դեպի Տավուշ՝ Կիրանցի վանք, Սուրբ Առաքելոց, Սրանոցի կամուրջ և Հին քարանձավ թանգարան՝ գաթա, թեյ, սուրճ։
Տուրի մասին
Այս տուրը մեկնարկում է Երևանից և ուղևորվում դեպի Տավուշի մարզ։
Իջևանից սկսած՝ ճանապարհը շարունակվում է ամենագնացներով՝ անցնելով Կիրանցի անտառային արգելոցով դեպի պատմական հուշարձաններ՝ Կիրանց և Սուրբ Առաքելոց վանական համալիրներ, Սրանոցի կամուրջ ու «Հին քարանձավ» թանգարան։
Ճանապարհին նախատեսվում է հանգիստ բնության գրկում՝ ավանդական գաթայի, թեյի և սուրճի հյուրասիրություն։
Երթուղի
1 Կանգառ 1 Կիրանց վանք
Հայկական եկեղեցաշինության եւ միջնադարյան ճարտարապետության եզակի հուշարձաններից մեկը՝ Կիրանցի վանքը, գտնվում է Տավուշի մարզի Կիրանց գյուղից մոտ 12 կմ արեւմուտք։
Վանքը կառուցվել է 13-րդ դարում, որի մասին փաստում են մասնագետները՝ ելնելով գեղարվեստական հարդարա...
2 Կանգառ 2 Սուրբ Առաքելոց վանք
3 Կանգառ 3 Սրանոց կամուրջ
4 Կանգառ 4 Հին-Քարանձավ թանգարան
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Տրանսպորտ
- Բեռնատարի ծառայություն
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հարցեր ունե՞ք?