Տաթևի վանք, Խնձորեսկ, Շաքիի ջրվեժ, Արենի

Տաթև, Արենի, Խնձորեսկ

Բացահայտեք Հարավային Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերը մեկ անմոռանալի տուրի ընթացքում՝ Տաթևի վանք, Խնձորեսկի քարանձավային գյուղ, Շաքիի ջրվեժ և Արենիի գինու տարածաշրջան։

07:00 – 21:30 · Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Բացահայտեք Հայաստանի հարավը մեկ օրում․ Տաթևի վանքը, Խնձորեսկի քարանձավային գյուղն ու ճոճվող կամուրջը, Շաքիի ջրվեժը և օրվա ջերմ ավարտը Արենիում՝ տեղական գինու համտեսով։

Ուշադրություն․ «Տաթևեր» ճոպանուղին ըստ ցանկության է։ Այս խմբային տուրի շրջանակում հասանելի է միայն միակողմանի ճոպանուղու տոմս. երկկողմանի երթևեկությունը հնարավոր չէ ներառել տուրի ծրագրում։ Կանգառների հերթականությունը կարող է փոխվել՝ կախված ճոպանուղու հերթից։ 

• Անձրևի կամ ձյան դեպքում դեպի Խնձորեսկ այցը անվտանգության նկատառումներից ելնելով կարող է փոխարինվել այլ կանգառով։

Երթուղի

1 09:00 Սննդային կանգառ

Նախատեսված է ընդմիջում, որի ընթացքում կարող եք հանգստանալ և համտեսել հայկական ավանդական ուտեստներ։

Նշում․ ճաշի արժեքը ներառված չէ տուրի գնի մեջ։

2 11:00 Շաքիի ջրվեժ

Սիսիան քաղաքի մոտակայքում գտնվող այս գեղատեսիլ ջրվեժը շրջապատված է ժայռերով ու կանաչապատ տարածքով։ Կարճ, թեթև քայլարշավով կհասնեք ջրվեժին, որտեղ կարող եք վայելել հորդառատ ջրի ձայնն ու տեսարանը և անմոռանալի լուսանկարներ անել։

Շաքիի ջրվեժ Շաքիի ջրվեժ Շաքիի ջրվեժ
3 12:15 Տաթևի վանք և «Տաթևի թևեր» ճոպանուղի

Միջնադարյան վանական համալիր՝ Որոտանի կիրճի հոյակապ տեսարանով։ Կզբոսնենք վանքի տարածքում, կբացահայտենք դարավոր եկեղեցիներն ու քարե բակերը։ Ցանկացողները կարող են նաև երթևեկել «Տաթևեր» ճոպանուղով՝ կիրճը վերևից տեսնելու համար։

Նշում․ Ճոպանուղին ըստ ցանկության է (գործում է միայն միակողմանի տոմս, ներառված չէ արժեքում)։

Տաթևի վանք և «Տաթևի թևեր» ճոպանուղի Տաթևի վանք և «Տաթևի թևեր» ճոպանուղի Տաթևի վանք և «Տաթևի թևեր» ճոպանուղի
  • Չոպանուղու միակողմանի տոմս (6,500 AMD)
4 15:35 Խնձորեսկի քարանձավներ և ճոճվող կամուրջը

Պատմական բնակավայր, որտեղ մարդիկ դարեր շարունակ ապրել են ժայռափոր տներում։ Կքայլենք հայտնի ճոճվող կամրջով, կբացահայտենք քարանձավներն ու կվայելենք ձորի տեսարանները։

Խնդրում ենք նկատի ունենալ․ Կամրջին հասնելու համար անհրաժեշտ է իջնել և ապա կրկին բարձրանալ բազմաթիվ աստիճաններով։ Անձրևային կամ ձյունոտ եղանակին այս կանգառը կարող է փոխարինվել այլընտրանքային ուղղությամբ։

Խնձորեսկի քարանձավներ և ճոճվող կամուրջը Խնձորեսկի քարանձավներ և ճոճվող կամուրջը Խնձորեսկի քարանձավներ և ճոճվող կամուրջը
5 17:15 Սննդային կանգառ

Ընդմիջում տեղական ռեստորանում հայկական համեղ ուտեստներ փորձելու և ուժերը վերականգնելու համար։

Նշում․ ճաշի արժեքը ներառված չէ տուրի գնի մեջ։

6 18:55 Արենի գինեգործարան

Այցելություն Արենի գյուղի տեղական գինեգործարան, որը հայտնի է իր դարավոր ավանդույթներով։ Կծանոթանաք հայկական բնիկ «Արենի» խաղողատեսակին, կհամտեսեք տեղական գինիներն ու կբացահայտեք դրանք յուրահատուկ դարձնող համային նրբությունները։

Արենի գինեգործարան Արենի գինեգործարան Արենի գինեգործարան

Ի՞նչ է ներառված

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Գինու Համտես
  • Շշալցված ջուր
  • Սնունդ
  • Տաթևեր ճոպանուղի (միակողմանի տոմս) - 6500 դր

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1 Sayat-Nova Ave, Yerevan 0010, Հայաստան · Ցույց տալ քարտեզի վրա
Մեկնման ժամ: 07:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Այս տուրը շաբաթվա որ օրերին է անցկացվում՞

Տուրը նախատեսված է երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Որոշ ամսաթվեր կարող են փակ լինել սեզոնից կախված, ուստի ճշտեք ամրագրման պահին։

Տուրը քանի՞սին է սկսվում և ավարտվում

Մեկնարկը՝ 07:00, ավարտը՝ 21:30։ Սա մեկօրյա տուր է առանց գիշերակացի։

Պետք է որքան շուտ հասնեմ մեկնարկի վայր

Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ։ Տրանսպորտում տեղերը նախապես չեն ամրագրվում, այնպես որ ավելի շուտ գալը հարմար է։

Սա երկար ճանապարհով տու՞ր է

Այո, սա ամբողջօրյա հարավային ուղղության տուր է՝ 07:00-ից մինչև 21:30։ Օրվա ընթացքում այցելվում են մի քանի վայրեր Սյունիքի ուղղությամբ։

Ինչ տրանսպորտով է իրականացվում այս տուրը

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։

Տրանսպորտում Wi‑Fi կա՞

Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։

Տեղերը նախապես ամրագրվա՞ծ են, թե ով շուտ գա՝ նա նստի

Տրանսպորտում նախապես տեղեր չեն ամրագրվում, խորհուրդ ենք տալիս մոտենալ տուրի մեկնարկից շուտ։

Գիդը ո՞ր լեզուներով է խոսում

Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։

Ձեր գիդերը տեղացի՞ են

Մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են, լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Այս տուրի արժեքը որքան է հայաստանցիների համար

Մեկ մեծահասակի արժեքը տեղացիների համար 9500 AMD (հայկական դրամ) է։

Իսկ օտարերկրացիների համար գինը ո՞րքան է

Մեկ մեծահասակ օտարերկրացու համար արժեքը 13500 AMD (հայկական դրամ) է։

Երեխայի համար զեղչ կա՞ այս մեկօրյա տուրում

0-3 տարեկան անվճար, 3-6 տարեկան 50% զեղչ, 7+ տարեկան լրիվ արժեք։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

Հանրաճանաչ ուղղություններ