Մակարավանք, Ծռվիզ, Սևանի ափ
Խմբային տուր Երևանից դեպի Սևանի ափ, Մակարավանք, Ծռվիզ և Իջևանի գինու գործարան։ Ամրագրում՝ սկսած 6500 դրամից։
Տուրի մասին
Մեր առաջին կանգառը կլինի Սևանավանքը, որին հասնելու համար պետք է բարձրանանք թերակղզուց սկսվող մի քանի տասնյակ աստիճաններով: Վանական համալիրի պատմությանը ծանոթանալուց հետո, ցանկության դեպքում, կարող եք նավարկել Սևանա լճում, որն, ի դեպ, երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր լճերից է:
Հաջորդիվ կուղևորվենք գեղատեսիլ Տավուշի մարզ, որն աչքի է ընկնում ոչ միայն իր բնական ժառանգության, այլ նաև պատմամշակութային անզուգական հուշարձաններով: Տուրի շրջանականերում այցելելու ենք 13-րդ դարի վանական համալիր Մակարավանք, որն առանձնանում է իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ: Այցելելու ենք նաև Լուսահովիտ գյուղի մոտակայքում գտնվող Ծռվիզի կամ Մորո Ձորո վանք, որն աչքի է ընկնում իր յուրօրինակ ճարտարապետական լուծումներով: Տուրի ավարտին կայցելենք Իջևանի գինու և կոնյակի գործարան։
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 2 կմ է: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային
կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց:
Հ.Գ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ նավարկությունը Սևանա լճում՝ 1000 դրամ:
Երթուղի
1 Կանգառ 1 Սևանի ափ
2 Կանգառ 2 Մակարավանք
3 Կանգառ 3 Մորո Ձորո վանք (Ծռվիզ)
4 Կանգառ 4 Իջևանի գինու գործարան
Ինչ է ներառված
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Տրանսպորտ
- Իջևանի գինու գործարանի մուտքավճարը - 2000 AMD
Pickup & Կարևոր տեղեկություն
Հարցեր ունե՞ք?