Երեք բազեների արահետ

Դիլիջան, Հաղարծին

Խմբային քայլարշավ Երևանից Երեք բազեների արահետով՝ Տավուշի ամենահին երթուղիներից մեկով։ Մոտ 14 կմ Դիլիջանի ազգային պարկով՝ Հովքից Հաղարծին։

07:00 – 21:00 · Ամբողջ օր Հայերեն Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Միացի՜ր մեզ և դարձիր յուրօրինակ արահետով քայլող բացառիկ քայլարշավորդներից մեկը:

«Երեք բազեների արահետը» Տավուշի մարզի ամենահին երթուղիներից է, որն անցնում է Դիլիջան ազգային պարկի տարածքով:

Երթուղի

1 Կանգառ 1 Հովք գյուղ

Մեր արկածային քայլարշավը կսկսենք Հովք գյուղից: Կքայլենք ամենագեղեցիկ արահետներով: Արշավի ողջ ընթացքում կվայելենք տավուշյան լեռների և սաղարթախիտ անտառների չնաշխարհիկ տեսարանները:

2 Կանգառ 2 Հաղարծին գյուղ

Զով ու մաքուր լեռնային օդը, հոգեթով բնությունը անմիջապես մոռացնել կտան քաղաքային եռուզեռը: Յուրօրինակ կածաններով մեր քայլարշավը կավարտենք Հաղարծին գյուղում:

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (Սայաթ-Նովա 1ա) · Ցույց տալ քարտեզի վրա
Ուղղություններ: Դիլիջան, Հաղարծին
Մեկնման ժամ: 07:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։
Լավագույն սեզոն: Մայիս - Հոկտեմբեր

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է «Երեք բազեների արահետը»։

Այն Տավուշի մարզի ամենահին երթուղիներից է և անցնում է «Դիլիջան» ազգային պարկով։ Տուրը նախ գնում է Հովք գյուղ, ապա՝ Հաղարծին գյուղ։

Որքա՞ն ճանապարհ ենք անցնելու ոտքով։

Տուրի ընթացքում կանցնենք մոտավորապես 14 կմ։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 8 000 AMD է՝ անկախ գիդի լեզվից։

Ժամը քանիսի՞ն է սկսվում և ավարտվում տուրը։

Տուրը սկսվում է ժամը 07:00-ին Երևանում՝ Սայաթ-Նովայի պողոտա 1ա հասցեից, և ավարտվում է նույն տեղում ժամը 21:00-ին։

Ի՞նչ հագնել և ի՞նչ վերցնել ինձ հետ։

Հագեք արշավային կոշիկներ և հարմարավետ հագուստ, կրեք պաշտպանիչ գլխարկ և ակնոց, ինչպես նաև վերցրեք տաք վերնահագուստ։ Ձեզ հետ ունեցեք մեկ օրվա համար բավարար սնունդ և ջուր։

Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ։

Արժեքի մեջ ներառված են գիդի ծառայությունը և տրանսպորտը։

Ի՞նչ լեզվով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հայերենով, իսկ եթե խմբում կան օտարերկրյա մասնակիցներ, այն կարող է անցկացվել երկու լեզվով։ Մեր գիդերը տեղացի մասնագետներ են, որոնք լավ գիտեն պատմությունը, մշակույթը և այցելվող վայրերը։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել տուրին։

Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաների մասնակցությունն անվճար է, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7 տարեկանից վճարվում է լրիվ արժեքը։

Խմբերի համար զեղչ կա՞։

Այո, 5 և ավելի հոգանոց խմբերում յուրաքանչյուր մասնակից ստանում է 500 AMD զեղչ։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։

Խիստ անբարենպաստ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ դրա արժեքը կարող է վերադարձվել։

Ինչպե՞ս ամրագրել տուրը և վճարել։

Ամրագրման համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների անուն-ազգանունները, և ամրագրումներն ընդունվում են մինչև տուրի նախորդ օրը, սակայն խորհուրդ ենք տալիս ամրագրել շուտ։ Ամրագրումը հաստատելու համար վճարումը կատարվում է նախօրոք՝ գրասենյակում քարտով կամ կանխիկ, կամ էլ բանկային փոխանցումով։

Կարծիքներ

M
Milena Hambaryan
★★★★★ 12 հկտ 2026

Հիասքանչ տուռ էր քանի որ մեր գիդը Արթուրն էր։Աշխարհի մենահոգատար ,ուշադիր ,կրթված ու բարի գիդն է ։

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Հովք գյուղ 2Հաղարծին գյուղ

Հանրաճանաչ ուղղություններ