Սանահին, Հաղպատ, Ախթալա, Արամյանցի դղյակ

Հաղպատ-Սանահին

Սանահին, Հաղպատ, Ախթալա և Արամյանցի դղյակ՝ խմբային տուր Երևանից։ ՅՈՒՆԵՍԿՕ հուշարձաններ, գեղեցիկ բնություն, մեկնարկը՝ 7500 դրամից։

07:30 – 21:00 · ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Pickup Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Տուրի մասին

Բնության գեղեցիկ տեսարաններով, ՅՈՒՆԵՍԿՈ-ի ժառանգության մաս կազմող տեսարժան վայրերով հագեցած այս տուրը մեր զբոսաշրջիկների ամենասիրված ուղղություններից է՝ պարտադիր այցելելու վայրերից։

Երթուղի

1 Կանգառ 1 ՍԱՆԱՀԻՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

10-րդ դարում հիմնադրված Սանահին վանական համալիրը համընկնում է Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանի հետ։ Առաջին եկեղեցին՝ Սուրբ Ամենափրկիչը, 966 թվականին է կառուցվել։ Վանքում կան 5 եկեղեցիներ, գրադարան, զանգակատուն, ակադեմիա եւ արքայական դամբարան։ Ի դեպ, այստեղ է գտնվում Հայաստանի ամենահին ակադեմիան։ Հաղբատի հետ միասին Սանահինը առաջիններից էր, որ ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային պաշտպանության տակ։

2 Կանգառ 2 ՀԱՂՊԱՏ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Հաղբատը մոտ է գտնվում Սանահինին, եւ իրենից ներկայացնում է հսկայական վանական համալիր՝ իր մեջ ներառող եկեղեցիներով, կրոնական ու աշխարհիկ բազմաթիվ շինություններով։ Առաջին եկեղեցին՝ Սուրբ Նշանը, կառուցվել է 976 թվականին։ Հաղբատում է գտնվել Հայաստանի ամենամեծ գրադարանը, որտեղ գրքերը պահելու հատուկ միջոց կար. դրանք դնում էին անցքերի մեջ, և նրանց հետ միասին բաց վիճակում գինի էին դնում, որպեսզի ձեռագրերը խոնավությունից չփչանան։ Հաղբատը դարեր շարունակ եղել է հայոց պատմության, մշակույթի եւ կրթության կարեւոր կենտրոն։

3 Կանգառ 3 ԱԽԹԱԼԱՅԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Ախթալայի վանական համալիրի Սուրբ Մարիամ Աստվածածին անունով եկեղեցին ամենամեծն է տարածաշրջանում՝ սուրբ կույսի անունը կրող եկեղեցիների շրջանում։ Բացառիկ որմնանկարներով, յուրահատուկ ճարտարապետությամբ եւ քանդակներով այս վանքը դարեր ի վեր եղել է հոգեւոր կենտրոն թե' հայերի, թե' շատուշատ այլ ժողովուրդների համար։ Վանական համալիրի տարածքում են գտնվում սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ստորգետնյա բաղնիքը, արքայական պալատը եւ այլ շինություններ։ Պղնձի առատության պատճառով բնակավայրը ստացել է Ախթալա անունը, որի անունով էլ կոչվում է վանքը։ Ախթալան այն եզակի պատմամշակութային վայրերից է, որն ունի իր սեփական անձնագիրը՝ արձանագիր խաչքարի տեսքով, որում գրված է, որ վանքը հիմնադրել է Կյուրիկե արքայի դուստր Մարիամը։

4 Կանգառ 4 ԱՐԱՄՅԱՆՑԻ ԴՂՅԱԿ

1918 թվականի մայիսի 28-ին Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանի անկախությունը հռչակելու որոշումը ընդունել է Թիֆլիսի Արամյանցի տանը։

Արամյանցի տունը գտնվում էր Գոլովինսկի պողոտայի (ներկայիս Ռուսթավելի պողոտա) և Բարեատինսկայա փողոցի անկյունում։ Այդ ժամանակ շենքը ծառայում էր որպես Հայոց Ազգային խորհրդի նստավայր։ Հովհաննես Քաջազնունու հիշատակություններում նույնպես նշվում է, որ Թիֆլիս հասնելուց հետո իրենք գնացել են Հայոց Ազգային խորհրդի շենք՝ Արամյանցի հսկա տունը։

Ավելին՝ Հայաստանի պատմության ուսումնական նյութերից մեկում ուղղակիորեն գրված է, որ մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային խորհուրդը Արամյանցի տանը որոշում կայացրեց հռչակել Հայաստանի անկախությունը։

Հայաստանի մասին հանրագիտարանային աղբյուրն էլ նույնը հաստատում է՝ «Մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Արամյանցի տանը… Հայոց ազգային խորհուրդը վճռել է հռչակել Հայաստանի անկախությունը»։

  • 7-15տ (500 AMD)
  • 16+ (1,000 AMD)
  • օտարերկրացի (1,500 AMD)

Ինչ է ներառված

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Շշալցված ջուր
  • Արամյանցի դղյակի մուտքավճարը - 1000 AMD

Pickup & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia · Ցույց տալ քարտեզի վրա
Սկիզբ: 07:30
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1ՍԱՆԱՀԻՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ 2ՀԱՂՊԱՏ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ 3ԱԽԹԱԼԱՅԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ 4ԱՐԱՄՅԱՆՑԻ ԴՂՅԱԿ

Հանրաճանաչ ուղղություններ