Էջմիածին և Զվարթնոց

Մշակութային այս տուրի շրջանակում մենք կայցելենք հայերի հոգևոր կենտրոն և գլխավոր եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սբ. Հռիփսիմե և սբ.Գայանե եկեղեցիներ և 7-րդ դարի տաճար Զվարթնոց։ Այս տուրը կհետաքրքրի միջնադարյան ճարտարապետությամբ, արվեստո...

09:00 – 15:00 · կես օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Pickup Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Տուրի մասին

Մշակութային այս տուրի շրջանակում մենք կայցելենք հայերի հոգևոր կենտրոն և գլխավոր եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սբ. Հռիփսիմե և սբ.Գայանե եկեղեցիներ և 7-րդ դարի տաճար Զվարթնոց։ Այս տուրը կհետաքրքրի միջնադարյան ճարտարապետությամբ, արվեստով, կրոնով և պատմությամբ հետաքրքրվող ամենահետաքրքրասեր զբոսաշրջիկին։ Տուրի ծրագրում ներառված բոլոր վայրերը գտնվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի պաշտպանության տակ և համարվում են համաշխարհային ժառանգության մաս կազմող վայրեր։
7-րդ դարի այս հրաշալիքը նվիրված է Սուրբ Հռիփսիմեին՝ Հայաստանում քրիստոնեության սկզբնական շրջանում նահատակված կույսերից մեկին։ Մեր հաջորդ կանգառը կլինի Զվարթնոցի տաճարը: Ըստ պատմական աղբյուրների՝ տաճարի անունը ծագում է հին հայկական «զվարթուն» բառից, որը նշանակում է «հրեշտակ», այլ կերպ ասած՝ «Հրեշտականոց»:

Երթուղի

1 Կանգառ 1 Էջմիածնի Մայր տաճար

Ըստ ավանդության, գլխավոր եկեղեցին կառուցվել է այն տեղում, ուր իջավ միածինը, Էջմիածինը։ Գրիգորի տեսիլքում Քրիստոսը ոսկե մուրճով ցույց է տալիս գլխավոր տաճարի տեղը։
303 թվականին հիմնադրված այս եկեղեցուն վիճակված է դառնալ հայ ժողովրդի պատմության կարևոր վկան, մասնակիցը։ Լինելով ամենակարեւոր կենտրոնը հայ եկեղեցու համաշխարհային ցանցի՝ Էջմիածնի Մայր տաճարն այժմ ներկայանում է մեծ տարածքով՝ ներառելով բազմաթիվ հին ու նոր եկեղեցիներ, աշխարհիկ կառույցներ, գրադարաններ, ճեմարան և այլն։

Էջմիածնի Մայր տաճար Էջմիածնի Մայր տաճար Էջմիածնի Մայր տաճար
2 Կանգառ 2 Սուրբ Գայանե եկեղեցի

Յոթերորդ դարի փառահեղ եկեղեցիների շարքը շարունակում է սբ. Գայանեն՝ ընդամենը 12 տարով լինելով երիտասարդ սբ. Հռիփսիմեից։ 630 թվականին կառուցված այս եկեղեցին, կառուցվել է 3-րդ դարի վերջին և 4-րդի սկզբին Հայաստանում հանգրվանած քրիստոնյա կույսի գերեզմանի վրա, իր մահից շուրջ 3 դար անց։ Եկեղեցին վերականգնվել է 1652 թվականին։ Բակում կան բազմաթիվ տապաններ, որոնց թվում հայ ժողովրդի ռազմական, մշակության հայտնի գործիչներ։

Սուրբ Գայանե եկեղեցի Սուրբ Գայանե եկեղեցի Սուրբ Գայանե եկեղեցի
3 Կանգառ 3 Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Ըստ մասնագետների գնահատականի սուրբ Հռիփսիմեի ճարտարապետությունը համարվում է հայկական լավագույն նմուշներից մեկը։ Այստեղ առաջին անգամ օգտագործվել են սեյսմակայանություն ապահովող հայկական խորշերը։ Հսկայական չափերի եկեղեցու կառուցումն ավարտվել է 618 թվականին, իր ետևից թողնելով մեծ ճարտարապետական ժառանգություն, որի դետալներն առ այսօր կիրառվում են։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
4 Կանգառ 4 Զվարթնոցի տաճարը

Ավերված լինելով հանդերձ՝ Զվարթնոցը շարունակում է մնալ բացառիկ, իր հոգևոր, մշակութային և ճարտարապետական նշանակությամբ։ Հրեշտակների անունով կոչված այս հսկայական եկեղեցին կառուցվել է 9 տարի, և օծվել է 652 թվականին։ Մինչեւ 46-49 մետր բարձրությամբ հրաշալի տաճարը ավերվել է, հավանաբար, երկրաշարժի արդյունքում, ինչից հետո Հայաստանում այլևս չեն կառուցվել նման եկեղեցիներ։ Զվարթնոցի իրական տեսքը երկար ժամանակ անհայտ է եղել, մինչև ճարտարապետ Թ. Թորամանյանը առաջարկեց եկեղեցու իրական նախնական ձևը, ինչը հետագայում ապացուցվեց այլ պատմական փաստերով։

Զվարթնոցի տաճարը Զվարթնոցի տաճարը Զվարթնոցի տաճարը
  • մուտքավճար (1,500 AMD)

Ինչ է ներառված

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Շշալցված ջուր
  • Սնունդ
  • Զվարթնոց տաճարի մուտքավճար - 1500 AMD

Pickup & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1 Sayat-Nova Ave, Yerevan 0010, Армения · Ցույց տալ քարտեզի վրա
Սկիզբ: 09:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Կարծիքներ

4,8
75 Կարծիքներ
5 ★ 92%
4 ★ 3%
3 ★ 3%
2 ★ 1%
1 ★ 1%
Կարդալ բոլոր կարծիքները (75)
Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Էջմիածնի Մայր տաճար 2Սուրբ Գայանե եկեղեցի 3Սուրբ Հռիփսիմե եկեղեցի 4Զվարթնոցի տաճարը

Հանրաճանաչ ուղղություններ