Ծաղկեվանք, Մուղնի, Հովհաննավանք, Սաղմոսավանք

Հովհաննավանք, Սաղմոսավանք

Մեկօրյա խմբային տուր Երևանից՝ 5,5 կմ քայլարշավ դեպի Արա լեռան Ծաղկեվանք, նաև Մուղնի, Հովհաննավանք և Սաղմոսավանք վանքերը։

09:00 – 17:00 · Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Միացեք մեզ տեսնելու 4 մշակութային վայրեր` շրջապատված Հայաստանի լեռներով, իսկ որոշները հենց լեռների վրա։ Հրավիրում ենք միանալու մեր էքսկուրսիոն խմբին` այցելելու Արա եւ Արագած լեռների լանջերին գտնվող վանքերն ու եկեղեցիները։

Հ․Գ Դեպի Ծաղկեվանք քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 5,5 կմ է։ Մասնակիցներին խորհուրդ է տրվում օրվա համար կրել սպորտային կոշիկներ, հարմարավետ հագուստ, պաշտպանիչ գլխարկ, սնունդ և ջուր:

Երթուղի

1 Կանգառ 1 Ծաղկեվանք

Սուրբ Վարվառայի անունը կրող այս եկեղեցին պատմում է մեզ կույս Վարվառայի նահատակության մասին, որը սպանվեց իր հոր ձեռքով՝ քրիստոնեկան հավատքի համար։ Արա լեռան լանջին գտնվող Ծաղկեվանքի հենց ներսում կա մի գեղեցիկ աղբյուր, որի ջուրն, ասում են, բուժիչ հատկություններ ունի, ջրում առկա հանքանյութերի շնորհիվ։

Ծաղկեվանք Ծաղկեվանք՝ լուսանկար 2
2 Կանգառ 2 Մուղնի

Եկեղեցին կառուցվել է մի խումբ վանականների կողմից, որոնք տեղափոխվել էին ուղիղ մեկ մղոն հեռու գտնվող Հովհաննավանքից, և Մուղնի անունը հենց մղոն բառից էլ ծագում է։ Այժմյան եկեղեցին 17-րդ դարի կառույց է՝ սև և վարդագույն տուֆի համադրմամբ։ Եկեղեցու մուտքի և պատերի քանդակները, ոճային լուծումները եկեղեցու ճարտարապետությունը դարձնում են ուշ միջնադարյան լավագույն նմուշներից մեկը։

Մուղնի
3 Կանգառ 3 Հովհաննավանք

Դեռ 4-րդ դարում հիմնադրված Հովհաննավանքի երկար պատմական ուղին հասնում է մինչև 13-րդ դար՝ վանական համալիրի կառուցման ավարտ, և հասնում է մինչև մեր օրեր կանգուն վիճակում։ Ամենահին եկեղեցին 6-րդ դարի է, սբ. Կարապետը։ Ըստ ավանդության հենց Հովհանավանքում է գտնվում Հովհաննես Մկրտչի մասունքերից մեկը։ Հիմնական և մեծ կառույցը 13-րդ դարի է, սբ. Հովհաննես Կարապետ, 1221 թվական։

Հովհաննավանք
4 Կանգառ 4 Սաղմոսավանք

13-րդ դարում թվագրվող կառույցներն այնքան շատ են Հայաստանում։ Այս մեկը Սաղմոսավանքն է։ Անվան մեջ եզակի այս վանական համալիրը միակն է ամբողջ աշխարհում, որն իր անունը ստացել է եկեղեցական երգերից, սաղմոսներից։ Միջնադարյան հայ իշխանական Վաչուտյան տոհմի պտղաբեր շինարարական գործունեության արդյունք այս վանքը ունի երկու եկեղեցիներ, որոնցից մեկը գրատուն է նաև եղել։ Հատկապես նշանավոր են գրատունը և գավիթը՝ կառուցված բարդ ինժեներական և ճարտարապետական լուծումներով։

Սաղմոսավանք

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ

Ներառված չէ

  • Սնունդ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (Սայաթ-Նովա 1ա) · Ցույց տալ քարտեզի վրա
Ուղղություններ: Հովհաննավանք, Սաղմոսավանք
Մեկնման ժամ: 09:00
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ կտեսնեմ այս տուրի ընթացքում։

Կայցելեք Արա և Արագած լեռների լանջերին գտնվող չորս վանք ու եկեղեցի։ Հերթականությունը հետևյալն է՝ Ծաղկեվանք, Մուղնի, Հովհաննավանք և Սաղմոսավանք։

Ե՞րբ է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է ամեն շաբաթ և կիրակի՝ մինչև 2027-03-24։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 4 500 AMD է հայախոս գիդով և 8 500 AMD՝ ռուսախոս կամ անգլիախոս գիդով։

Ժամը քանիսի՞ն է սկսվում և ավարտվում տուրը։

Տուրը մեկնարկում է ժամը 09:00-ին Երևանից՝ Սայաթ-Նովայի պողոտա 1ա հասցեից, և ավարտվում է նույն վայրում՝ ժամը 17:00-ին։

Տուրում քայլարշավ կա՞։

Այո, դեպի Ծաղկեվանք քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 5.5 կմ է։

Ի՞նչ վերցնել ինձ հետ։

Վերցրեք սպորտային կոշիկներ, հարմարավետ հագուստ, պաշտպանիչ գլխարկ, ինչպես նաև ուտելիք և ջուր ամբողջ օրվա համար։

Ի՞նչ է ներառված արժեքի մեջ։

Արժեքի մեջ ներառված են գիդի ծառայությունը և տրանսպորտը, իսկ սնունդը ներառված չէ։

Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հայերենով, անգլերենով և ռուսերենով, իսկ օտարերկրյա մասնակիցների առկայության դեպքում այն կարող է անցկացվել երկու լեզվով։ Մեր գիդերը տեղացի մասնագետներ են, որոնք քաջատեղյակ են պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Քանի՞ հոգուց է բաղկացած խումբը։

Խմբում առավելագույնը 12 հոգի է։

Ի՞նչ տրանսպորտով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի չափից, իսկ ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։ Նստատեղերը նախապես չեն բաշխվում, ուստի արժե գալ մի փոքր շուտ՝ ցանկալի տեղն ընտրելու համար։ Տրանսպորտում սովորաբար Wi-Fi չկա, բայց երթուղու մեծ մասում բջջային ինտերնետն աշխատում է։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել, և զեղչեր կա՞ն։

Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաների համար տուրն անվճար է, 3-6 տարեկանները ստանում են 50% զեղչ, իսկ 7 տարեկանից գործում է ամբողջական արժեքը։ 5 և ավելի հոգանոց խմբերին տրվում է 500 AMD զեղչ յուրաքանչյուր անձի համար։

Ի՞նչ կլինի, եթե ուշանամ։

Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ։ Ընկերությունն ուշացողներին չի սպասում, սակայն հնարավորության դեպքում կարող եք միանալ տուրին ձեր միջոցներով։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Ծաղկեվանք 2Մուղնի 3Հովհաննավանք 4Սաղմոսավանք

Հանրաճանաչ ուղղություններ