Թումանյանի հետքերով | Դսեղ

հատուկ

Մեկօրյա խմբային տուր Երևանից Լոռու Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր վանք և Ծովեր լիճ։

08:30 – 20:00 · Ամբողջ օր Հայերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Տուրի ընթացքում այցելելու ենք Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Այնուհետև կշարժվենք դեպի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանք: Այս վանքը հարուստ է բազմաթիվ քանդակներով և պատմական արձանագրություններով: Վերջին կանգառը կլինի Թումանյանի սիրելի Ծովեր լիճը:

Երթուղի

1 Կանգառ 1 Թումանյանի տուն-թանգարան

Դսեղի հենց սրտում է գտնվում Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը, որը 1939 թվականից վերածվել է տուն-թանգարանի: Պոետն այստեղ է ծնվել, ապա իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել այս պատերի ներքո։ Այստեղ պահպանվում է մոտ 300 մեծարժեք ցուցանմուշ, որոնք ներկայացնում են մեծն բանաստեղծի կյանքն ու գործունեությունը: 1994 թվականին տուն-թանգարանի բակում կառուցվում է մատուռ, որտեղ էլ ամփոփվում է բանաստեղծի սիրտը։

2 Կանգառ 2 Բարձրաքաշի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ

Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերում Մամիկոնյանների տոհմի կողմից։ Գտնվում է Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, Մարց գետի ձորալանջին։ Համալիրը բաղկացած է իրար կից երկու եկեղեցիներից ու գավթից, Ս. Հարություն մատուռից, Մամիկոնյանների տոհմական գերեզմանատնից ու ձիթհանից: Ձորում է գտնվում վանքապատկան կամուրջը:

3 Կանգառ 3 Ծովեր լիճ

Ծովեր լճակը գտնվում է Դսեղ գյուղից 3 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1390 մետր բարձրության վրա։ Այն իր անվանումը ստացել է ի պատիվ Ծովեր անունով մի աղջնակի, ում ճակատագիրը կապված է այս տեղանքի հետ։ Լճի երկարությունը 250 մետր է, լայնությունը՝ ամենալայն տեղերում 200 մետր, առավելագույն խորությունը 4.5 մետր է: Հովհաննես Թումանյանն իր ստեղծագործություններում բազմիցս է անդրադարձել այս լճակին, քանի որ այն իր սիրելի վայրերից մեկն էր և նա այստեղ հաճախ էր գալիս։

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ

Ներառված չէ

  • Հ․ Թումանյանի տուն-թանգարանի մուտքավճար - (1000 AMD), (դպրոցական, ուսանող և կենսաթոշակառու) - (500 AMD)
  • Սնունդ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Հայաստան · Ցույց տալ քարտեզի վրա
Մեկնման ժամ: 08:30
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ կտեսնենք այս տուրի ընթացքում։

Այս տուրը դեպի Դսեղ Հովհաննես Թումանյանի հետքերով է․ կայցելենք մեծ հայ բանաստեղծի տուն-թանգարան, այնուհետև՝ Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանք, որը հարուստ է բազմաթիվ քանդակներով և պատմական արձանագրություններով։ Վերջին կանգառը Թումանյանի սիրելի Ծովեր լիճն է։

Ե՞րբ է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է ամեն կիրակի՝ մինչև 2027-06-01։ Այն սկսվում է 08:30-ին և ավարտվում 20:00-ին։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 6 500 AMD է՝ անկախ գիդի լեզվից։

Որտե՞ղ է հավաքատեղին, և որտե՞ղ է ավարտվում տուրը։

Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Սայաթ-Նովայի պողոտա 1ա հասցեում։ Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ․ ուշացողներին խումբը չի սպասում, բայց հնարավորության դեպքում կարող եք միանալ տուրին ձեր միջոցներով։

Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ, և ի՞նչը՝ ոչ։

Արժեքի մեջ ներառված են գիդի ծառայությունները և տրանսպորտը։ Սնունդը ներառված չէ, ուստի կարող եք սնունդ վերցնել ձեզ հետ կամ վճարել տեղում, ներառված չէ նաև Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի մուտքավճարը՝ 1000 AMD, իսկ աշակերտների, ուսանողների և թոշակառուների համար՝ 500 AMD։ Այն սովորաբար վճարվում է կանխիկ՝ տեղում, և կարող եք նաև չմտնել թանգարան ու սպասել խմբին դրսում։

Ո՞ր լեզվով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հայերենով․ եթե խմբում կան օտարերկրացի մասնակիցներ, այն կարող է անցկացվել երկու լեզվով։ Մեր գիդերը տեղացի մասնագետներ են, որոնք լավ ծանոթ են պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։

Քանի՞ հոգուց է բաղկացած խումբը։

Խմբում լինում է առավելագույնը 10 մասնակից։

Ի՞նչ տրանսպորտով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի չափից, և ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։ Տեղերը նախապես չեն ամրագրվում, ուստի եկեք մի փոքր շուտ՝ ձեր տեղն ընտրելու համար։ Տրանսպորտում սովորաբար Wi-Fi չկա, բայց երթուղու մեծ մասում բջջային ինտերնետն աշխատում է։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել տուրին։

Այո, տուրը տարիքային սահմանափակումներ չունի։ 0-3 տարեկան երեխաների համար մասնակցությունն անվճար է, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7 տարեկանից վճարվում է լրիվ արժեքը։

Խմբերի համար զեղչ կա՞։

Այո, 5 և ավելի հոգանոց խմբերը ստանում են 500 AMD զեղչ յուրաքանչյուր մասնակցի համար։

Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։

Տուրը կարող եք անվճար չեղարկել մեկնարկից առնվազն 24 ժամ առաջ։ Մեկնարկին 24 ժամից պակաս մնացած դեպքում վերադարձվում է վճարի 50%-ը, իսկ տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։

Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ վճարված գումարը կարող է վերադարձվել։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Թումանյանի տուն-թանգարան 2Բարձրաքաշի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ 3Ծովեր լիճ