Էջմիածին և Զվարթնոց
Կեսօրյա խմբային տուր Երևանից՝ Էջմիածնի Մայր տաճար, Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիներ և 7-րդ դարի Զվարթնոցի տաճար։
Տուրի մասին
Մշակութային այս տուրի շրջանակում մենք կայցելենք հայերի հոգևոր կենտրոն և գլխավոր եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, սբ. Հռիփսիմե և սբ.Գայանե եկեղեցիներ և 7-րդ դարի տաճար Զվարթնոց։ Այս տուրը կհետաքրքրի միջնադարյան ճարտարապետությամբ, արվեստով, կրոնով և պատմությամբ հետաքրքրվող ամենահետաքրքրասեր զբոսաշրջիկին։ Տուրի ծրագրում ներառված բոլոր վայրերը գտնվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի պաշտպանության տակ և համարվում են համաշխարհային ժառանգության մաս կազմող վայրեր։
7-րդ դարի այս հրաշալիքը նվիրված է Սուրբ Հռիփսիմեին՝ Հայաստանում քրիստոնեության սկզբնական շրջանում նահատակված կույսերից մեկին։ Մեր հաջորդ կանգառը կլինի Զվարթնոցի տաճարը: Ըստ պատմական աղբյուրների՝ տաճարի անունը ծագում է հին հայկական «զվարթուն» բառից, որը նշանակում է «հրեշտակ», այլ կերպ ասած՝ «Հրեշտականոց»:
Երթուղի
1 Կանգառ 1 Էջմիածնի Մայր տաճար
Ըստ ավանդության, գլխավոր եկեղեցին կառուցվել է այն տեղում, ուր իջավ միածինը, Էջմիածինը։ Գրիգորի տեսիլքում Քրիստոսը ոսկե մուրճով ցույց է տալիս գլխավոր տաճարի տեղը։
303 թվականին հիմնադրված այս եկեղեցուն վիճակված է դառնալ հայ ժողովրդի պատմության կարևոր վկան, մասնակիցը։ Լինելով ամենակարեւոր կենտրոնը հայ եկեղեցու համաշխարհային ցանցի՝ Էջմիածնի Մայր տաճարն այժմ ներկայանում է մեծ տարածքով՝ ներառելով բազմաթիվ հին ու նոր եկեղեցիներ, աշխարհիկ կառույցներ, գրադարաններ, ճեմարան և այլն։
2 Կանգառ 2 Սուրբ Գայանե եկեղեցի
Յոթերորդ դարի փառահեղ եկեղեցիների շարքը շարունակում է սբ. Գայանեն՝ ընդամենը 12 տարով լինելով երիտասարդ սբ. Հռիփսիմեից։ 630 թվականին կառուցված այս եկեղեցին, կառուցվել է 3-րդ դարի վերջին և 4-րդի սկզբին Հայաստանում հանգրվանած քրիստոնյա կույսի գերեզմանի վրա, իր մահից շուրջ 3 դար անց։ Եկեղեցին վերականգնվել է 1652 թվականին։ Բակում կան բազմաթիվ տապաններ, որոնց թվում հայ ժողովրդի ռազմական, մշակության հայտնի գործիչներ։
3 Կանգառ 3 Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Ըստ մասնագետների գնահատականի սուրբ Հռիփսիմեի ճարտարապետությունը համարվում է հայկական լավագույն նմուշներից մեկը։ Այստեղ առաջին անգամ օգտագործվել են սեյսմակայանություն ապահովող հայկական խորշերը։ Հսկայական չափերի եկեղեցու կառուցումն ավարտվել է 618 թվականին, իր ետևից թողնելով մեծ ճարտարապետական ժառանգություն, որի դետալներն առ այսօր կիրառվում են։
4 Կանգառ 4 Զվարթնոցի տաճարը
Ավերված լինելով հանդերձ՝ Զվարթնոցը շարունակում է մնալ բացառիկ, իր հոգևոր, մշակութային և ճարտարապետական նշանակությամբ։ Հրեշտակների անունով կոչված այս հսկայական եկեղեցին կառուցվել է 9 տարի, և օծվել է 652 թվականին։ Մինչեւ 46-49 մետր բարձրությամբ հրաշալի տաճարը ավերվել է, հավանաբար, երկրաշարժի արդյունքում, ինչից հետո Հայաստանում այլևս չեն կառուցվել նման եկեղեցիներ։ Զվարթնոցի իրական տեսքը երկար ժամանակ անհայտ է եղել, մինչև ճարտարապետ Թ. Թորամանյանը առաջարկեց եկեղեցու իրական նախնական ձևը, ինչը հետագայում ապացուցվեց այլ պատմական փաստերով։
- մուտքավճար (1,500 AMD)
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Տրանսպորտ
- Շշալցված ջուր
Ներառված չէ
- Սնունդ
- Զվարթնոց տաճարի մուտքավճար - 1500 AMD
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է ներառում «Էջմիածին և Զվարթնոց» տուրը։
Սա մշակութային խմբակային տուր է Երևանից դեպի Հայաստանի հոգևոր կենտրոնը։ Ծրագրում ներառված են Էջմիածնի Մայր տաճարը, Սուրբ Գայանե եկեղեցին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և Զվարթնոց տաճարը, որոնք բոլորը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պահպանության ներքո են։
Որքա՞ն է տևում տուրը և ե՞րբ է սկսվում ու ավարտվում։
Տուրը կեսօրյա է։ Այն սկսվում է 09:00-ին և ավարտվում 15:00-ին։
Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։
Մեկ մեծահասակի համար արժեքը 4 000 AMD է հայախոս գիդով և 8 000 AMD՝ ռուսախոս կամ անգլիախոս գիդով։
Ո՞ր օրերին է անցկացվում տուրը։
Տուրն անցկացվում է ամեն կիրակի մինչև 2027-09-01։
Որտե՞ղ է մեկնարկի և վերադարձի վայրը։
Հանդիպման վայրը՝ 1 Sayat-Nova Ave, Yerevan 0010, Armenia։ Տուրը ավարտվում է նույն հասցեում՝ 1 Sayat-Nova Ave, Yerevan, Armenia։
Ի՞նչ հերթականությամբ են լինելու կանգառները։
Կանգառները հետևյալ հերթականությամբ են՝ Էջմիածնի Մայր տաճար, Սուրբ Գայանե եկեղեցի, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Զվարթնոց տաճար։
Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ։
Արժեքի մեջ ներառված են գիդի ծառայությունը, տրանսպորտը և շշալցված ջուրը։ Եթե խմբում լինեն օտարերկրյա մասնակիցներ, տուրը կարող է անցկացվել երկու լեզվով։
Ի՞նչը ներառված չէ արժեքի մեջ։
Սնունդը ներառված չէ։ Զվարթնոց տաճարի մուտքավճարը նույնպես ներառված չէ և կազմում է 1500 AMD։
Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։
Տուրն անցկացվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Քանի՞ հոգուց կարող է բաղկացած լինել խումբը։
Խմբի առավելագույն չափը 12 մարդ է։
Կա՞ն տարիքային սահմանափակումներ երեխաների համար։
Տուրի համար տարիքային սահմանափակումներ չկան։
Ի՞նչ են չեղարկման պայմանները։
Անվճար չեղարկումը հնարավոր է մինչև 24 ժամ առաջ։ 24 ժամվա ընթացքում վերադարձվում է 50%, իսկ տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։
Հարցեր ունե՞ք?
Կարծիքներ
Были на экскурсии 20 сентября. Экскурсовод-Анна, хорошо провела экскурсию, рассказала много интересных исторических фактов об архитектуре и истории Армении. В целом все понравилось.