Ռաբաթ, Վարձիա, Խերթվիսի բերդ
Մեկօրյա խմբային ուղևորություն Երևանից դեպի Վրաստանի հարավ՝ Վարձիայի քարանձավային վանք, վերականգնված Ռաբաթ ամրոց և միջնադարյան Խերթվիսի բերդ։
Տուրի մասին
Այս տուրի ընթացքում դուք կբացահայտեք Վրաստանի հարավի ամենահետաքրքիր պատմամշակութային վայրերը՝ Խերթվիսիի միջնադարյան բերդը, վերականգնված Ռաբաթի ամրոցը և եզակի քարանձավային Վարձիա վանական համալիրը։
Յուրաքանչյուր կանգառ իր մեջ ներառում է հարուստ պատմություն, ճարտարապետական առանձնահատկություններ և անմոռանալի տեսարաններ, որոնք կդարձնեն ձեր ուղևորությունը իսկապես տպավորիչ։
Երթուղի
1 Կանգառ 1 Ռաբաթ
2011 թվականին սկսվել է բերդի վերականգնումը, որի ընթացքում վերակառուցվել են մզկիթներ, դպրոց, ամրոցներ, բաղնիքներ, պատեր և եկեղեցի։
- Ռաբաթի մուտքի վճար (3,000 AMD)
2 Կանգառ 2 Վարձիա
Վարձիայի կենտրոնական տաճարը նվիրված է Աստվածամորն է, որտեղ պահպանվել են միջնադարյան որմնանկարներ, այդ թվում՝ Գեորգի III և Թամար թագուհու պատկերները։
3 Կանգառ 3 Խերթվիսի բերդ
Խերթվիսին Վրաստանի հնագույն ամրոցներից մեկն է։ Որոշ պատմաբաններ այն դասում են Վրաստանի առաջին քաղաքների թվին։
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Տրանսպորտ
- Շշալցված ջուր
Ներառված չէ
- Ռաբաթ բերդի մուտքավճար - 20 GEL
- Սնունդ
- Վարձիա քարանձավի մուտքավճար - 17 GEL
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ կտեսնեմ այս տուրի ընթացքում։
Կծանոթանաք Հարավային Վրաստանի պատմամշակութային վայրերին՝ միջնադարյան Խերթվիսի բերդին, վերականգնված Ռաբաթի բերդին և Վարձիայի եզակի քարայրային վանական համալիրին։
Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։
Մեկ մեծահասակի համար արժեքը 12 000 AMD է՝ անկախ գիդի լեզվից։
Որտե՞ղ և ժամը քանիսի՞ն է սկսվում ու ավարտվում տուրը։
Տուրը սկսվում է ժամը 06:30-ին և ավարտվում ժամը 00:00-ին (կեսգիշերին) Երևանում՝ Սայաթ-Նովայի պողոտա 1ա հասցեում։ Խնդրում ենք ժամանել մեկնումից 15 րոպե առաջ։
Ի՞նչ է ներառված արժեքի մեջ։
Արժեքի մեջ ներառված են գիդի ծառայությունը, տրանսպորտը և շշալցված ջուրը։
Ի՞նչ ներառված չէ արժեքի մեջ։
Արժեքի մեջ ներառված չեն սնունդը, Ռաբաթի բերդի մուտքավճարը՝ 20 GEL, և Վարձիայի քարայրների մուտքավճարը՝ 17 GEL։
Ի՞նչ լեզուներով է անցկացվում տուրը։
Տուրն անցկացվում է հայերեն։ Եթե խմբում կան օտարերկրացի մասնակիցներ, տուրը կարող է անցկացվել երկու լեզվով։
Քանի՞ հոգի է լինում խմբում։
Խմբում լինում է առավելագույնը 12 մարդ։
Կարո՞ղ են երեխաները մասնակցել տուրին։
Տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաները մասնակցում են անվճար, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7 տարեկանից վճարվում է լրիվ արժեքը։
Խմբերի համար զեղչ կա՞։
Այո, 5 և ավելի հոգանոց խմբերը ստանում են 500 AMD զեղչ յուրաքանչյուր մասնակցի համար։
Ի՞նչ կլինի, եթե ուշանամ։
Խումբը չի սպասում ուշացողներին։ Հնարավորության դեպքում կարող եք միանալ տուրին ձեր միջոցներով։
Ինչպիսի՞ն են չեղարկման պայմանները։
Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։
Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։
Խիստ անբարենպաստ եղանակի դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ վճարված գումարը կարող է վերադարձվել։
Հարցեր ունե՞ք?