Թումանյանական Դսեղ | Հատուկ հյուր՝ Գիքոր

հատուկ

Մեկօրյա խմբային տուր Երևանից Թումանյանի Դսեղ՝ նրա պատմվածքի հերոս Գիքորի հետ։ Տուն-թանգարան, Սբ. Գրիգոր եկեղեցիներ, Գիքորի աղբյուր և Ծովեր լիճ։

08:30 – 21:00 · Ամբողջ օր Հայերեն Տրանսֆեր Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Ցանկանու՞մ ես բացահայտել Թումանյանի ներշնչանքի աղբյուր Լոռվա չքնաղ բնությունը, այն էլ նրա հայտնի պատմվածքի հերոսներից մեկի՝ Գիքորի մասնակցությամբ։

Ուղևորվում ենք Լոռվա Դսեղ գյուղ՝ Ամենայն հայոց բանաստեղծի հետքերով։ Տուրի շրջանակներում կայցելենք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Հաջորդ կանգառը կլինի հարևանությամբ գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այնուհետև գեղեցիկ արահետով կքայլենք դեպի Բարձրաքաշի Սբ. Գրիգոր եկեղեցի։ Իսկ Բարձրաքաշից մեզ կմիանա «Գիքորը» ֆիլմի դերակատար Ալբերտ Ղուլինյանը, ով կկիսվի իր փորձով, կպատմի ֆիլմի նկարահանումների և հետաքրքրիր դրվագների մասին։ Ճանապարհին կտեսնենք Գիքորի աղբյուրը: Ըստ գյուղացիների, այս աղբյուրից ջուր են խմել «Գիքորը» պատմվածքի հայտնի հերոսներ Համբոն ու Գիքորը: Քայլարշավի ավարտին կվայելենք թումանյանական բնաշխարհով շրջապատված Ծովեր լճի հայելանման գեղեցկությունը:

Երթուղի

1 Կանգառ 1 Դսեղ գյուղ

Բարի գալուստ Լոռվա մարզի ամենահայտնի գյուղ, որտեղ ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Պոետին ստեղծագործելիս հենց այս լեռներն ու ձորերն են ներշնչել եւ այստեղ ապրող մարդիկ։ Գյուղը հարուստ է բազում մշակութային հուշարձաններով, որոնցից են մեծն բանաստեղծի տուն-թանգարանը, 7-րդ դարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 1281 թվականի Ամենափրկիչ խաչքարը, եւ այլն։

2 Կանգառ 2 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Դսեղի հենց սրտում է գտնվում Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը, որը 1939 թվականից վերածվել է տուն-թանգարանի: Պոետն այստեղ է ծնվել, ապա իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել այս պատերի ներքո։ Այստեղ պահպանվում է մոտ 300 մեծարժեք ցուցանմուշ, որոնք ներկայացնում են մեծն բանաստեղծի կյանքն ու գործունեությունը: 1994 թվականին տուն-թանգարանի բակում կառուցվում է մատուռ, որտեղ էլ ամփոփվում է բանաստեղծի սիրտը։

  • Մուտքավճար (1,000 AMD)
  • Մուտքավճար (դպրոցական, ուսանող և կենսաթոշակառու) (500 AMD)
3 Կանգառ 3 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

7-րդ դարի այս եկեղեցին գտնվում է Դսեղ գյուղի կենտրոնում, միջնադարյան գերեզմանոցի տարածքում, անմիջապես Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարեւանությամբ։ Բազմաթիվ անգամներ վերակառուցվել է, եւ նախնական տեսքից գրեթե ոչինչ չի պահպանվել։ Եկեղեցին վերակառուցվել է 1900 թ. եւ ներկայիս տեսքը ստացել այդ վերակառուցումից հետո։

4 Կանգառ 4 Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր եկեղեցի

Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերում Մամիկոնյանների տոհմի կողմից։ Գտնվում է Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, Մարց գետի ձորալանջին։ Համալիրը բաղկացած է իրար կից երկու եկեղեցիներից ու գավթից, Ս. Հարություն մատուռից, Մամիկոնյանների տոհմական գերեզմանատնից ու ձիթհանից: Ձորում է գտնվում վանքապատկան կամուրջը:

5 Կանգառ 5 Գիքորի աղբյուր

Դեպի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր տանող ճանապահին է գտնվում Գիքորի աղբյուրը: Հովհաննես Թումանյանի «Գիքոր» պատմվածքի հերոսի անունն է կրում այս աղբյուրը։ Համբոն քաղաքում որդու մահից հետո տուն վերադառնալու ճանապարհին հիշում է, թե ինչպես Գիքորն ասաց. «Ապի, ծարավ եմ…»: «Ահա էն աղբյուրն էլ, որ ջուր խմեցին…»,- գրում է Թումանյանը:

6 Կանգառ 6 Ծովեր լիճ

Ծովեր լճակը գտնվում է Դսեղ գյուղից 3 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 1390 մետր բարձրության վրա։ Այն իր անվանումը ստացել է ի պատիվ Ծովեր անունով մի աղջնակի, ում ճակատագիրը կապված է այս տեղանքի հետ։ Լճի երկարությունը 250 մետր է, լայնությունը՝ ամենալայն տեղերում 200 մետր, առավելագույն խորությունը 4.5 մետր է: Հովհաննես Թումանյանն իր ստեղծագործություններում բազմիցս է անդրադարձել այս լճակին, քանի որ այն իր սիրելի վայրերից մեկն էր և նա այստեղ հաճախ էր գալիս։

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Շշալցված ջուր

Ներառված չէ

  • Հ․ Թումանյանի տուն-թանգարանի մուտքավճար - (1000 AMD), (դպրոցական, ուսանող և կենսաթոշակառու) - (500 AMD)

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Հայաստան · Ցույց տալ քարտեզի վրա
Մեկնման ժամ: 08:30
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս ժամանակ մնալու դեպքում վերադարձվում է գումարի 50%-ը։ Տուրի մեկնարկից հետո գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ ենք տեսնելու այս տուրի ընթացքում։

Տուրը Հովհաննես Թումանյանի հետքերով տանում է Լոռու մարզի Դսեղ գյուղ, որտեղ այցելում ենք Թումանյանի տուն-թանգարան և մոտակա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Այնուհետև գեղատեսիլ արահետով քայլում ենք դեպի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր եկեղեցի և Գիքորի աղբյուր, որից, ըստ տեղացիների, ժամանակին ջուր են խմել Գիքորն ու Համբոն։ Արշավն ավարտվում է Ծովեր լճի մոտ։

Ո՞վ է տուրի հատուկ հյուրը։

Բարձրաքաշում խմբին միանում է Ալբերտ Ղուլինյանը՝ դերասանը, ով հանրահայտ ֆիլմում մարմնավորել է Գիքորին։ Նա կպատմի իր անձնական տպավորությունների և նկարահանումների կուլիսային պատմությունների մասին։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 7 500 AMD է՝ անկախ գիդի լեզվից։

Որքա՞ն բարդ է արշավը, և ի՞նչ հագնել։

Արշավի ընդհանուր երկարությունը մոտ 2 կմ է, բարդությունը՝ միջին։ Խորհուրդ է տրվում հագնել սպորտային կոշիկներ, հարմար հագուստ և պաշտպանիչ գլխարկ։

Ե՞րբ է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է ամեն շաբաթ օր՝ մինչև 2026-10-30, ժամը 08:30-ից մինչև 21:00։

Որտե՞ղ է հավաքատեղին։

Խումբը հավաքվում է Երևանում՝ Սայաթ-Նովայի պողոտա 1ա հասցեում, որտեղ էլ ավարտվում է տուրը։ Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ․ տեղերը նախապես չեն ամրագրվում, ուստի վաղ գալով կարող եք ընտրել ձեր տեղը։

Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ։

Արժեքի մեջ ներառված են գիդի ծառայությունը, տրանսպորտը և շշալցված ջուրը։

Որքա՞ն է Թումանյանի տուն-թանգարանի մուտքավճարը։

Հ. Թումանյանի տուն-թանգարանի մուտքավճարը ներառված չէ տուրի արժեքի մեջ․ այն 1000 AMD է, իսկ դպրոցականների, ուսանողների և թոշակառուների համար՝ 500 AMD։ Մուտքավճարները հիմնականում վճարվում են կանխիկ՝ տեղում։

Ո՞ր լեզվով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հայերեն։ Եթե մասնակիցների մեջ կան օտարերկրացիներ, տուրը կարող է անցկացվել երկու լեզվով։

Քանի՞ հոգի է լինում խմբում։

Խմբում առավելագույնը 12 մասնակից է։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել, և ինչպե՞ս են նրանք վճարում։

Տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաների համար տուրն անվճար է, 3-6 տարեկանները ստանում են 50% զեղչ, իսկ 7 տարեկանից վճարվում է լրիվ արժեքը։

Կա՞ արդյոք զեղչ խմբերի համար։

Այո, 5 և ավելի հոգանոց խմբերը մեկօրյա տուրերում ստանում են 500 AMD զեղչ յուրաքանչյուր մասնակցի համար։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Դսեղ գյուղ 2Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան 3Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի 4Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր եկեղեցի 5Գիքորի աղբյուր 6Ծովեր լիճ