Դենդրոպարկ, Լոռե Բերդ, Հովհաննավանք

կանոնավոր

Խմբակային տուր Երևանից դեպի Հովհաննավանք, Լոռե բերդ և Դենդրոպարկ։ Բացահայտեք Հայաստանի հյուսիսի բնությունն ու պատմական հուշարձանները։

08:30 – 19:00 · ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Pickup Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Տուրի մասին

Հայաստանի հյուսիսային գանձերը ներառող այս տուրում կարող եք այցելել Լոռե բերդ, Դենդրոպարկ և Հովհաննավանք։ Մեր զբոսաշրջիկներին ծանոթ այս ուղղությունը երեք տեսարժան վայրերի համադրություն է, միմյանցից տարբերվող և փոխլրացնող։

Երթուղի

1 Կանգառ 1 Հովհաննավանք

Դեռ 4-րդ դարում հիմնադրված Հովհաննավանքի երկար պատմական ուղին հասնում է մինչև 13-րդ դար՝ վանական համալիրի կառուցման ավարտ, և հասնում է մինչև մեր օրեր կանգուն վիճակում։ Ամենահին եկեղեցին 6-րդ դարի է, սբ. Կարապետը։ Ըստ ավանդության հենց Հովհանավանքում է գտնվում Հովհաննես Մկրտչի մասունքերից մեկը։ Հիմնական և մեծ կառույցը 13-րդ դարի է, սբ. Հովհաննես Կարապետ, 1221 թվական։

Հովհաննավանք Հովհաննավանք
2 Կանգառ 2 Լոռե բերդ

Հայաստանի բազմաթիվ բերդերի ու ամրոցների զարդը Լոռե բերդն է։ Զարգացած միջնադարյան այս բերդաքաղաքը եղել է և՛ քաղաքական և՛ առևտրային կենտրոն։ Իսկապես, անառիկ դիրքում կառուցված լինելով, այն եղել է անմատչելի թշնամիների համար և անձեռնմխելի։ Մինչև 20 մետր լայնությամբ և 25 մետր բարձրությամբ պարիսպներ ունեցող բերդը ապահովված է եղել նաև գաղտնուղիներով, իսկ հիմնական մուտքը միայն մեկն է եղել։

Լոռե բերդ Լոռե բերդ
3 Կանգառ 3 Դենդրոպարկ

Դենդրոպարկի ավելի քան 500 բուսատեսակներ սկսել են աճեցվել 1931 թվականից։ Հենց այդ թվականին է հիմնադրվել Գյուլագարակի Դենդրոպարկը, լեհ ինժեներ Էդմոնդ Լեոնովիչի կողմից։ 35 հա տարածք զբաղեցնող անտառի գրեթե կեսը բնական է։ Բացի հինգ հայտնի սեքվոյաներից կան շատ այլ բուսատեսակներ Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև այլ երկրներից։

Դենդրոպարկ Դենդրոպարկ

Ինչ է ներառված

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Սնունդ
  • Դենդրոպարկի մուտքավճար - 500 AMD
  • Լոռե բերդի մուտքավճար - 1500 AMD

Pickup & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia · Ցույց տալ քարտեզի վրա
Սկիզբ: 08:30
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Հովհաննավանք 2Լոռե բերդ 3Դենդրոպարկ