Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Բլոգ
Կուրորտային քաղաք Ծաղկաձորը ջերմորեն ընդունում է զբոսաշրջիկներին թե՛ ամռանը, թե՛ ձմռանը: Ցուրտ ժամանակ Ձեզ սպաում են ձմեռային սպորտի բոլոր տիպերը, ինչպես նաև միջազգային կարգի լեռնադահուկային սահուղիներ՝ տարբեր բարդության, ինպչես սկսնակների այնպես էլ պրոֆեսիոնալների համար: Ամռանը Ծաղկաձորը Ձեզ կուրախացնի բյուրեղյա մաքուր օդով և ծաղկուն բնությամբ: Հենց բազմերանգ բնության շնորհիվ է այն ստացել իր անվանումը՝ Ծաղկաձորը, որը նշանակում է ծաղիկների կիրճ:

Կեչառիս վանական համալիրը(11-13դդ) Ծաղկաձորի գլխավոր տեսարժան վայրն է: Համալիրը ներառում է չորս եկեղեցիներ, 2 զանգակատներ, գավիթ և դամբարան, որտեղ կարելի է տեսնել 12-13 դարերով թվագրվող բազմաթիվ խաչքարեր: Վանական համալիրի տարածքում և մոտակայքում կտեսնեք շատ կեչիներ: Հենց այստեղից է վանական համալիրը ստացել իր անվանումը:

Ձմռանը Ծաղկաձորը դառնում է սիրելի այցելության վայր թե՛ զբոսաշրջիկների, թե՛ տեղացիների համար: Թեղենիս լեռան գեղատեսիլ լանջերը Ձեզ հրավիրում են սահելու դահուկներով կամ սահնակով: Հասանելի են այնպիսի ժամանցային բաներ, ինչպիսին են ամենագնացներով պտույտները:

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը Ծաղկաձորի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է: Այստեղ կարելի է տեսնել հայտնի գիտնականների անձնական իրերը ինչպես նաև ծանոթանալ նրանց աշխատանքների և ժառանգության հետ: Թանգարանն ու իր հավաքածուն ներկայացնում են ոչ միայն պատմական և մշակութային մեծ հարստություն այլև գիտահետազոտական:
Ծաղկաձորի բնությունը իր ամենատպավորիչ և գեղատեսիլ տեսարժան վայրն է: Այս դեպքում Ձեզ համար շատ տպավորիչ կլինի Թեղենիս լեռան գագաթ բարձրանալը: Այստեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Սևան և Արարատ լեռ: Տեսնելով բնության կողմից ստեղծված այս գեղեցկությունը Դուք կհասկանաք, որ վերելքը արժեր ծաղխսված ժամանակն ու ուժերը:

Մալականները ռուսնների էթնիկ խումբ են ովքեր բնակություն են հաստատել Հայաստանոում 19-րդ դարում: Նրանք քրիստոնյաներ են: Մալականները մարդիք են ովքեր ապրում են սեփաան կանոներով և տարբերովում են ջերմությամբ և հյուրընկալությամբ:

Զիփլայնը էքստրիմի և սուր զգացողությունների սիրահարների համար իրական արկած է: Ծաղկաձորյան զիփլայնը աշխատում է կլոր տարին: Զիփլայնով թռիչքը Ձեզ կպարգևի հուզերի իրական պոռթկում: Ինպչես նաև կարող եք վայելել բնության գեղեցկությունը վերևից:

Այստեղ կգտնեք հայկական գինիների մեծ տեսականի, որոնցից շատերը դուք հաստատ կուզենաք տանել Ձեզ հետ: Խանութում Ձեզ առաջարկվում են նաև տարբեր ճաշակի սուվինիրներ և հուշանվերներ:
One Way Tour տուրիստական գործակալությունը կօգնի ձեզ ընտրել Ծաղկաձորում ձմեռային հանգստի տարբերակը, որը հենց Ձեզ համար է:
Մենք առաջարկում ենք խմբային և անհատական տուրեր դեպի Ծաղկաձոր։ Մեկ անձի արժեքը խմբային տուրի դեպի Ծաղկաձոր և Սևան արժե 5000 դրամ, իսկ անհատական տուրերը սկսում են 30000 դրամից։
Անհրաժեշտության դեպքում մատուցվող ծառայությունների ցանկը կարող է փոփոխվել կամ լրացվել՝ ձեր խնդրանքին և ցանկություններին համապատասխան։
Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Blog
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը Երբ խոսում ենք Հայաստանի բնության մասին, առաջին հերթին հիշում ենք լճերը, անտառներն ու բարձր լեռները։ Սակ...
Blog
Հայաստանի 7 ճանապարհ, որոնցով պետք է գոնե մեկ անգամ անցնել կյանքում
Ճանապարհորդության ընթացքում հաճախ նպատակակետն է գրավում ամբողջ ուշադրությունը, սակայն Հայաստանում կան ճանապարհներ, որոնց գեղեցկությունը ոչնչով չի զիջում վերջնակետին։ Լեռնանցքներ...