Բլոգ
9 ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ
Ստեփանավանը գտնվում է Հայաստանի հյուսիսային մասում՝ Լոռվա մարզում: Ժամանակին այս տարածքով անցնում էին քարավանային ուղիները։ Քաղաքն իր բնակլիմայական պայմանների շնորհիվ հանդիսանում է Հայաստանի առողջարանային բնակավայրերից մեկը։ Շրջակայքում կան սոճու խիտ անտառներ, որտեղ արտադրվում են նյութեր, որոնք չափազանց կազդուրիչ են շնչառական ուղիների հիվանդություններով տառապող մարդկանց համար։ Մանկահասակ երեխաների համար հատկապես անփոխարինելի են սոճիների արտազատած նյութերը, որոնք ունենալով արտահայտված հակաբորբոքային և հակավիրուսային ազդեցություն, շնչառական ուղիներով անցնում են թոքեր և մանրէազերծում դրանք։ Հանգստանալով այստեղ, միանշանակ, պետք է ծանոթանալ նաև Ստեփանավանի տեսարժան վայրերին:
1. Լոռի բերդ
Միջնադարյան Լոռի անունը կրող բնակավայրի ավերակները գտվնում են Ստեփանավանից 4 կմ հեռավորության վրա: Ժամանակին այն Լոռու թագավորության «սիրտն» էր: Բնակավայրը տեղակայված էր Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում: Այստեղ կառուցվել է անառիկ Լոռի բերդը, որի պաշտպանական պարիսպը ձգվում է 200 մ: Այսօր այստեղ կարող եք տեսնել միայն ժամանակին հոյակապ քաղաքային կառույցների ավերակները:
2. Հինավուրց կամուրջ
Լոռի բերդից ոչ հեռու կարելի է տեսնել Ուռուտ գետի վրա տեղակայված հնագույն կամուրջը: Կամուրջն ունի կամարաձև շինվածք։ Այն հիանալի կերպով համալրում է շրջակա շքեղ բությունը։
3. Հնեվանք վանական համալիր
Հնեվանքը գտնվում է Ձորագետի աջ ափին՝ Ստեփանավան քաղաքից մոտ 40 կմ հեռավորության վրա: Հնեվանքը Լոռվա մարզի ճարտարապետական և պատմական հուշարձան է, որը թվագրվում է վաղ միջնադարից: Վանքը հիմնադրվել է 6-րդ դ, իսկ 12-րդ դ․ այն վերականգնվել և մասամբ վերակառուցվել է: Վանական համալիրը բաղկացած է երեք եկեղեցուց, գավթից, ինչպես նաև օժանդակ շինություններից:
4. Ստեփանավանի Դենդրոպարկ
Ստեփանավանից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Սոճուտ դենդրոպարկը հիանալի վայր է ընտանիքի կամ ընկերների հետ հանգստանալու համար: Սոճուտը Հայաստանի տարածքում առաջին դենդրոպարկն է: Այստեղ աճեցվում են մեծ թվով տարբեր տեսակի ծառեր և թփեր, որոնցից որոշները բերվել են աշխարհի տարբեր անկյուններից: Դենդրոպարկից ոչ հեռու գտնվում է «Սոչուտ» առողջարանը, որը հնարավորություն է տալիս հանգստանալ և լիովին վայելել Ստեփանավանի անտառների բուժիչ օդը:
5. Կոմունիստների քարանձավները
Այսպես է կոչվում այստեղ տեղակայված գեղատեսիլ մի վայր։ Տեղանքը այսպիսի անսովոր անուն է ստացել, քանի որ, ըստ տեղացիների, հենց այստեղ էին թագավորական զինվորներից թաքնվում Հայաստանի առաջին կոմունիստները, Ստեփան Շումումյանի գլխավորությամբ: Այնուամենայնիվ, գեղեցիկ բնական տեսարանների համար արժե այցելել «Կոմունիստների քարանձավները»։
6. Ձորագետ
Հզոր և ջրառատ լեռնային գետը հոսում է գեղատեսիլ խորը կիրճով։ Այս վայրը լիիրավ համարվում է Լոռվա մարզի բնական հրաշալիքը: Ձորագետի կիրճը նույնիսկ երբեմն համարում են Հայաստանի ամենագեղեցիկ ձորերից մեկը:
7. Ստեփանոս Շահումյանի տուն-թանգարան
Սովետական տարիներին կենտրոնական հրապարակում տեղակայված տուն-թանգարանը համարվում էր քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Ենթադրվում է, որ հենց այստեղ է 1899-ին Շահումյանը կազմակերպել Հայաստանում առաջին մարքսիստական ակումբը: Հետխորհրդային ժամանակաշրջանում տուն-թանգարանը մասամբ վերափոխվեց պատմության թանգարանի։ Այժմ այն պահպանվում է որպես պատմական շինություն:
8. Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցի և Ամրակից գյուղ
Ռուսական եկեղեցին գտնվում է Ստեփանավանի մերձակայքում գտնվող Ամրակից գյուղում: Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցին հիմնադրվել է 1846 թվականին և վերակառուցվել 1900-ականների սկզբին: Եկեղեցու շենքը ժամանակակից ճարտարապետության հիանալի օրինակ է: Ամրակիցը պատմական տարածք է, որտեղ կարելի է տեսնել հին ժամանակներից և միջնադարից պահպանված պատմական օբյեկտներ: Այստեղ տեղակայված են 13-18-րդ դարերի գերեզմանատներ, եկեղեցական շինություններ։ Կան նաև դամբարաններ, որոնք թվագրվում են մ.թ.ա. առաջին հազարամյակից: Ավելի ուշ, այս տարածքի մերձակայքում ստեղծվեց Նիկոլաևկա գյուղը, որը հայտնի դարձավ Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցու շնորհիվ։
9. Սուրբ Սարգիս եկեղեցի Ստեփանավան
Սուրբ Սարգիս փոքր եկեղեցին համեմատաբար վերջերս կառուցված ճարտարապետական հուշարձան է: Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Այն տարբերվում է միջին և ուշ միջնադարյան ժամանակաշրջանի հայկական եկեղեցիներից իր ընդհանուր տեսքով և ներքին զարդարանքով:
Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը: