wanna check in?

      ԱՐՇԱՎ ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

      Սկիզբ: 09.04.2017 / 08:00
      Ավարտ: 09.04.2017 / 20:00
      6.500 AMD
      ՆԿԱՐԱԳԻՐ

      ONE WAY TOUR-ը կազմակերպում է աննախադեպ արշավ Խոսրովի արգելոցի տարածքում, որի ընթացքում մեր

      երթուղին կանցնի մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններով, անտառներով, Խոսրով գետի

      կիրճով ու բնական լանդշաֆտներով, ուր կարելի է հանդիպել սողունների, սև անգղի, բեզոարյան այծի, կովկասյան գորշ արջի և վայրի խոզերի:Այս երթուղին, որը կիրականացվի առաջին անգամ, գտնվում է Խոսրովի տեղամասում, որտեղ կհասնենք բեռնատարով:

      Վեդի և Խոսրով գետերի միախառնման կետից կշարժվենք Խոսրով գետակի հունով, կանցնենք այցելուների

      կենտրոնն ու կհասնենք «Սպիտակ տուն», որտեղից կսկսենք մեր քայլարշավը արգելոցում: Ճանապարհին

      կտեսնենք հին կամուրջն ու կհասնենք «Խոսրով» գյուղատեղի, որտեղ կան եկեղեցիների ավերակներ,

      բազմաթիվ խաչքարեր, ժայռափոր խաչեր ու քարայրներ: Քայլարշավի մյուս հատվածում կհասնենք

      օդակայան-դիտակետ, որտեղից բացվում են հիասքանչ տեսարաններ, կլինենք յուրահատուկ

      կաղնուտում և կտեսնենք Թռչնաբերդ (Ղուշգայա) բնական ամրոցը:
      Քայլարշավի ընդհանուր երկարությունը՝ 8 կմ:

      Խոսրովի արգելոց Խոսրովի արգելոց Խոսրովի արգելոց Խոսրովի արգելոց Խոսրովի արգելոց

      Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

      Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      1․ ուղեկցորդ-գիդի ծառայություն

      2․ տրանսպորտի ծառայություն (այդ թվում բեռնատարի)

      3. արգելոցի մուտքավճար

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
      • Գերմանիայի դեսպանություն
        Դեսպանատուն
      • Mothercare
        Մանկական հագուստի խանութ
      • ՎիվաՍել-ՄՏՍ
        Կապի օպերատոր
      • ԱԿԲԱ
        Բանկ
      • Կամուրջ
        Վարկային կազմակերպություն
      • Հնդկաստանի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • Ginosi Apartels
        Ապարտելների ցանց
      • Save the Children
        Բարեգործական կազմակերպություն
      • Թերլեմեզյան
        Գեղարվեստի քոլեջ
      • ԱՄՆ-ի դեսպանատուն
        Դեսպանատուն
      • ՎՏԲ
        Բանկ
      • Բիլայն
        Կապի օպերատոր
      • Արաբկիր
        Բժշկական համալիր
      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ