Հայաստանի տեսարժան վայրերը Երևան

Վերնիսաժ

  • ՄարզԵրևան
  • Հեռավորությունը Երևանից2.1 կմ
  • ՏեսակԱյլ

Երևան

Վայրի մասին

Վերնիսաժը բացօթյա ցուցահանդես-տոնավաճառ է Երևանի կենտրոնում, որտեղ կարելի է գտնել հայկական ձեռագործ աշխատանքներ, հուշանվերների ինքնատիպ տեսականի և արվեստի գործեր։ Վերնիսաժի ձեւավորումը սկսվել է 1980-ական թվականներին, երբ նկարիչներն իրենց աշխատանքները ցուցադրում էին Սարյանի անվան պուրակում։ Հետագայում, պետությունը ավելի մեծ տարածք տրամադրեց (ներկայիս Վերնիսաժը), որպեսզի հնարավորինս շատ արվեստագետներ, արհեստագետներ ու նկարիչներ կարողանան ներկայացնել իրենց աշխատանքները։

Հետաքրքիր

Փաստեր՝ Վերնիսաժ

  1. Վերնիսաժը Հայաստան այցելած տուրիստների ամենասիրելի վայրերից մեկն է։

  2. Երեւանում կա երկու վերնիսաժ. Սարյանի պուրակում գտնվողը կոչվում է Նկարիչների վերնիսաժ, իսկ Հանրապետության հրապարակի կից այգում գտնվողը՝ Վերնիսաժ։

  3. Հուշանվերներից եւ հայկական արվեստի գործերից բացի այստեղ կգտնեք վինտաժային իրեր՝ ռադիո, մագնիտոֆոն, սպասք, հին հեռախոս, մեդալներ եւ այլն:"

Եղանակ՝ Երևան

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Վերնիսաժ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Վերնիսաժ

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է Վերնիսաժը։

Վերնիսաժը բացօթյա ցուցահանդես-տոնավաճառ է Երևանի կենտրոնում, որտեղ կարելի է գտնել հայկական ձեռագործ աշխատանքներ, ինքնատիպ հուշանվերներ և արվեստի գործեր։ Այն Հայաստան այցելող զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է։

Ինչպե՞ս է ձևավորվել Վերնիսաժը։

Վերնիսաժի ձևավորումը սկսվել է 1980-ական թվականներին, երբ նկարիչներն իրենց աշխատանքները ցուցադրում էին Սարյանի անվան պուրակում։ Հետագայում պետությունն ավելի մեծ տարածք տրամադրեց՝ ներկայիս Վերնիսաժը, որպեսզի հնարավորինս շատ արվեստագետներ, արհեստագետներ ու նկարիչներ կարողանան ներկայացնել իրենց աշխատանքները։

Երևանում քանի՞ վերնիսաժ կա։

Երևանում երկու վերնիսաժ կա. Սարյանի պուրակում գտնվողը կոչվում է Նկարիչների վերնիսաժ, իսկ Հանրապետության հրապարակին կից այգում գտնվողը՝ պարզապես Վերնիսաժ։

Ի՞նչ կարելի է գնել Վերնիսաժում։

Հուշանվերներից և հայկական արվեստի գործերից բացի այստեղ կգտնեք նաև վինտաժային իրեր՝ ռադիոներ, մագնիտոֆոններ, սպասք, հին հեռախոսներ, մեդալներ և այլն։

Երևան

Պլանավորեք այցելությունը

Հասցե

1, 3 Buzand St, Yerevan 0010, Armenia

Երևան

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Վերնիսաժ

Բլոգ

Կարդացեք նաև

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Վերնիսաժ, Հայաստան
1 / 3 · Վերնիսաժ