Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Բլոգ
Հայաստանն այն եզակի երկրներից է, որ զբոսաշրջիկին կարող է շփոթեցնել հուշանվերների առատությամբ:
Հայտնվելով մի երկրում, ինչպիսին որ Հայաստանն է, ուր մարդիկ ստեղծագործ են և արվեստը նրանց արյան մեջ է, բնական է, որ հուշանվերներ ընտրելը կթվա բարդ գործընթաց, նամանավանդ, երբ դրա համար արդեն իսկ սահմանված «բյուջե» կա:
Առաջարկում ենք ONE WAY-ի օգտակար ուղեցույցի միջոցով պարզել, թե ի՞նչ է պետք հաշվի առնել, որքա՞ն գումար ծախսել հուշանվեր գնելիս, ի՞նչ տանել Հայաստանից և, իհարկե, ամենակարևորը՝ հուշանվեր ունենալը պարտադիր, թե՞ ցանկալի պայման է:

Հուշանվերը հիշողության մասնիկն է, որը ողջ կյանքի ընթացքում մարդիկ փայփայում են: Անգամ մի կտոր փայտը Ձեզ մոտ կարթնացնի միայն քաղցր հուշեր տվյալ երկրի մասին, հետևաբար հուշանվեր ունենալը ՊԱՐՏԱԴԻՐ Է: Այս դեպքում Հայաստանն էլ չի տարբերվում մյուս երկրներից և Հայաստանում ևս ամենատարածված ու վաճառվող հուշանվերը մագնիսն է: Իսկ ահա տեսակի ու ճաշակի առումով մենք գերազանցում ենք շատ ու շատ երկրների, որովհետև հայ ձեռագործները կարողանում են մի կտոր մագնիսի մեջ տեղավորել ողջ Հայաստանի շունչը:
Որպես կանոն մագնիսները բոլոր երկրներում էլ սկսվում են 500 դրամից ( $1) և անշուշտ մեկից ավելին գնելու դեպքում միշտ էլ հնարավոր է սակարկել վաճառողի հետ: Հայաստանում հեշտ է հուշանվերներ վաճառողների հետ լեզու գտնելը, սակարկելը, եթե գնումներ եք անում Վերնիսաժից:

Հետաքրքիր է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ ունենում են տարբեր նախասիրություններ, բայց մեկ հարցում նրանց ճաշակները համընկնում են ՝ Հայաստանից բոլորն անպայման տանում են նռան տեսքով հուշանվերներ: Նուռը և խաղողի ողկույզը դեռ վաղ քրիստոնեական շրջանից զարդարում են հայկական ճարտարապետական կոթողները և համարվում են Հայաստանի խորհրդանիշը:
Եթե օրինակ Եգիպտոսից մեկնելիս պարտադիր է ունենալ Թութանհամոնի տեսքով տիկնիկ, փոքրիկ բուրգեր կամ սև կատվի սիմվոլով հուշանվեր, ապա Հայաստանից մեկնելիս պետք է ունենալ նռան տեսքով հուշանվեր կամ զարդ, քրիստոնեության հետ կապված որևէ հուշանվեր, կոնյակ և անպայման ձեռագործ աշխատանքներ: Ահա այս հարցում մեզ կրկին ոչ ոք չի կարող գերազանցել: Ձեռագործ աշխատանքները բազմազան են ու սքանչելի՝ լինեն դա մետաքսե շարֆեր, կավե բաժակներ, փայտե զարդատուփեր, թե տարազային տարրերով հագուստ, էլ չեմ ասում արծաթյա հիասքանչ գործերը, որոնց արժեքը այլ երկրներում 3 անգամ ավելի է:
Հայաստանում հուշանվերների վրա ծախսվող գումարը կարող է տատանվել միջինում 1-100 դոլլարի սահմաններում, իսկ եթե հնարավորությունները թույլ են տալիս ծախսել, ապա րոպե իսկ մի մտածեք, քանի որ այն ինչ ձեռք է բերվում Հայատանում անհամեմատ գեղեցիկ է ու առավել գնահատվում է արտերկրում:
Ամենա-ամենա հուշանվերների ցանկը՝
Ամենապահանջված հուշանվերը՝ նուռ
Ամենասիրելի հուշանվերը՝ Տիգրան Մեծի մետաղադրամը
Սփյուքահայերի սիրելի հուշանվերը՝ Հայաստանի հողը սրվակով և Մասիս սարի պատկերը…
Ամենաօրիգինալ հուշանվերը՝ բնական քարերով անկրկնելի զարդեր
Ամենաանսովոր հուշանվերները՝ Սովետական մեդալներ
Ամենահամեղ հուշանվերը՝ շոկոլադապատ ծիրանաչիր, հայկական կոնյակ, նռան գինի:
Ամրագրեք ներգնա տուր փաթեթներ և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY Tour տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:
Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Blog
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը Երբ խոսում ենք Հայաստանի բնության մասին, առաջին հերթին հիշում ենք լճերը, անտառներն ու բարձր լեռները։ Սակ...
Blog
Հայաստանի 7 ճանապարհ, որոնցով պետք է գոնե մեկ անգամ անցնել կյանքում
Ճանապարհորդության ընթացքում հաճախ նպատակակետն է գրավում ամբողջ ուշադրությունը, սակայն Հայաստանում կան ճանապարհներ, որոնց գեղեցկությունը ոչնչով չի զիջում վերջնակետին։ Լեռնանցքներ...