Հայաստանի տեսարժան վայրերը Տավուշ

Տավուշի Բերդ, Ցլիկ Ամրամի Ամրոց

  • ՄարզՏավուշ
  • Հեռավորությունը Երևանից173 կմ
  • ՏեսակԲերդ/ամրոց

Տավուշ

Վայրի մասին

Տավուշի կամ Ցլիկ Ամրամի բերդը միջնադարյան հզոր ամրոցներից է, որը գտնվում է Տավուշի մարզի Բերդ քաղաքի ծայրամասում, Տավուշ գետի աջ ափին։ Ամրոցի մասին հիշատակությունները սկսվում են 10-րդ դարից, սակայն հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ։ Այն սկզբում եղել է Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայրը՝ հիմնականում Ցլիկ Ամրամինը, այնուհետեւ անցել է Կյուրիկյան իշխանատոհմին։ 12-13-րդ դարերում այն արդեն Զաքարյանների տիրապետության տակ էր։ Բերդը բաղկացած է եղել միջնաբերդից եւ ստորին բերդից։ Տարածքում շինությունների հետքեր չեն պահպանվել։ 14-րդ դարի վերջից Տավուշի բերդը եղել է լքված, տարիների ընթացքում այն աստիճանաբար ավերվել ու քայքայվել է։ Բերդի ավերակները, որոնք մինչեւ օրս էլ նշմարվում են մի բարձր ու զառիթափ լեռան վրա։ Գոյություն ունեցած բոլոր շինությունները այժմ, գրեթե առանց բացատրության, գտնվում են հողի հաստ շերտի տակ։ "

Հետաքրքիր

Փաստեր՝ Տավուշի Բերդ, Ցլիկ Ամրամի Ամրոց

  1. Կատարվել են մասնակի պեղումներ, սակայն մինչ հիմա պարզ չեն բերդի մուտքի ու ելքի տեղերը։

  2. Ամրոցի տարածքում այսօր էլ հնարավոր է գտնել կավից սպասք եւ այլ իրեր։

  3. Մինչ օրս պահպանվել են ամրոցի ջրամատակարարումը ապահովող խողովակների մնացորդներ, որը բերվել է Գլգլան կոչվող աղբյուրներից։

  4. Ստորին բերդում պահպանվել են կիկլոպյան շարվածքով պարսպի մնացորդները, միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատերը, ինչպես նաեւ տնտեսական շինությունների եւ կացարանների հետքեր։"

Եղանակ՝ Տավուշ

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Տավուշի բերդ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տավուշ

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Tslik Amrami berd, Berd 4201, Armenia

Տավուշ

Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Տավուշի Բերդ, Ցլիկ Ամրամի Ամրոց

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Տավուշի Բերդ, Ցլիկ Ամրամի Ամրոց
1 / 3 · Տավուշի Բերդ, Ցլիկ Ամրամի Ամրոց