Սբ. Գայանե եկեղեցի

location

Մարզ

Արմավիր

location

Հեռավորությունը Երևանից

22.6 Կմ

location

Տեսակ

Վանք/եկեղեցի

Սբ. Գայանե եկեղեցին գտնվում է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի հարավային հատվածում` Մայր տաճարից հարավ-արեւելք: Պատմական աղբյուրների համաձայն, եկեղեցին կառուցվել է 630 թվականին Եզր Նիգեցի կաթողիկոսի կողմից` վկայարան-մատուռի տեղում: Եկեղեցին կառուցված է սրբատաշ տուֆով։ Ըստ Ագաթանգեղոսի, այդ մատուռը կառուցվել էր դեռեւս 4-րդ դարի սկզբին Հռիփսիմյան կույս Գայանեի գերեզմանի վրա: Եկեղեցին համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության առաջին շրջանի լավագույն օրինակներից: Իր ճարտարապետական լուծումներով պատկանում է գմբեթավոր-բազիլիկ տիպի եկեղեցիներին, որի հորինվածքը մշակվել է 5-7-րդ դարերում։ Ավագ խորանն ու երկու քառակուսի ավանդատները տեղակայված են արեւելյան կողմում: Հարավարեւելյան ավանդատան մեջ է դեպի ավագ խորանի տակ տեղավորված Գայանե կույսի տապանատուն տանող մուտքը: Եկեղեցին ունի երեք մուտք՝ հարավային, արեւմտյան, հյուսիսային։ Եկեղեցու արտաքին տեսքը բավականին պարզ է. դռները երեսակալված են, լուսամուտների կամարները՝ զարդանախշված: Դարերի ընթացքում զգալիորեն ավերված տաճարում առաջին անգամ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Փիլիպոս կաթողիկոսի օրոք` 1652 թվականին՝ վերականգնելով քանդված պատերը, գմբեթի թմբուկն ու վեղարը: Իսկ տասնամյակներ անց, Եղիազար Ա Այնթափցի կաթողիկոսի աթոռակալման օրոք (1682-1691 թվականներ), արեւմտյան կամ գլխավոր մուտքի կողմից կցակառուցվել է եռակամար սրահ-գավիթ, որտեղ թաղված են ամենայն հայոց կաթողիկոսներ Եղիազար Ա Այնթափցին, Աբրահամ Բ Մշեցին, Սիմեոն Ա Երեւանցին, Հովսեփ Արղությանը: Եկեղեցու ներսում եւ նրա շրջակայքի գերեզմանոցներում կան 10-17-րդ դարերի երկու տասնյակի հասնող խաչքարեր:

Հետաքրքիր

Փաստեր՝ Սբ. Գայանե եկեղեցի

Vanik
fact

Փաստեր

fun-fact1
Սբ. Գայանե եկեղեցին 2000 թվականից գրանցված է UNESCO-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:
fun-fact2
Եկեղեցու շուրջ գտնվող գերեզմանոցներում թաղված են Խենթը, Մախլուտոն, Խաչատուր Աբովյանի որդի Վարդանը եւ մի շարք նշանավոր հոգեւորականներ:
fun-fact3
Եկեղեցու տարածքում պահպանվել են 7-րդ դարում կառուցված եւ 1845 թվականին վերանորոգված ջրհորը, ինչպես նաեւ 1764 թվականին Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի օրոք փորված նկուղ-սառցատունը:
location

Եղանակ - Արմավիր

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սուրբ Գայանե եկեղեցի տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Սբ. Գայանե եկեղեցի

6889f8cd6991c-image-590x500-2025-07-30t144910817.jpg

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

0 Կմ

668bcefcde980_Հռիփ2.png

Սբ. Հռիփսիմե եկեղեցի

0 Կմ

66ffaeec6ddd8-shhdsz.png

Էջմիածնի Պատկերասրահ

0 Կմ

68875dd36bc46-image-590x500-97.jpg

Արա Լեռ

2 Կմ

one-ik

Կապ

Կապ