Սբ. Հռիփսիմե եկեղեցի

location

Մարզ

Արմավիր

location

Հեռավորությունը Երևանից

22.6 Կմ

location

Տեսակ

Վանք/եկեղեցի

Սբ. Հռիփսիմե եկեղեցին գտնվում է Վաղարշապատ քաղաքի արեւելյան մասում, այն համարվում է հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։ Սբ. Հռիփսիմեն հիմնադրվել է 618 թվականին՝ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից 4-րդ դարում կառուցված Սբ. Հռիփսիմե նահատակի դամբարանի տեղում: 1776 թվականին նրա շուրջ կառուցվել է աղյուսաշեն պարիսպը, 1880 թվականին եկեղեցու գավթի վրա կառուցվել է զանգակատունը, իսկ հետագայում՝ 1894 թվականին սրբատաշ քարերից կառուցվել են արեւելյան եւ հարավային պարիսպները եւ մի շարք այլ օժանդակ կառույցներ: Սբ. Հռիփսիմե եկեղեցին համարվում է եզակի հայկական ոճի կառույց: Շենքը արտաքին պլանով քառակուսի է, կենտրոնագմբեթ, իսկ ներքուստ խաչաձեւ: Սբ. Հռիփսիմե եկեղեցու ներքին հարդարանքը արտասովոր է եւ բարդ: Հայ ճարտարապետների կողմից ստեղծված այս նորարարական հորինվածքը հետագայում բազմիցս օգտագործվել է 7-րդ դարի հայ ճարտարապետության մեջ եւ նաեւ արձագանք է գտել ավելի ուշ ժամանակաշրջանի եկեղեցական կառույցների մեջ՝ Վանա լճի Աղթամար կղզու գլուխգործոց Սուրբ Խաչ եկեղեցին:

Հետաքրքիր

Փաստեր՝ Սբ. Հռիփսիմե եկեղեցի

Vanik
fact

Փաստեր

fun-fact1
Ըստ Ագաթանգեղոսի, Հռոմի Դիոկղետիանոս հեթանոս կայսրը, ցանկանում էր կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ քրիստոնյա Հռիփսիմեին: Միանձնուհի Հռիփսիմեն, մայրապետ Գայանեն եւ մի քանի տասնյակ այլ միանձնուհիներ փախչում են դեպի Հայաստան, որպեսզի ազատվեն Դիոկղետիանոս կայսեր հետապնդումներից: Սակայն կայսրը իմանում է կույսերի Հայաստան փախչելու մասին եւ նամակով դիմում է հայոց թագավոր Տրդատ 3-րդին՝ խնդրելով գտնել նրանց եւ մահապատժի ենթարկել, իսկ Հռիփսիմեին վերադարձնել իրեն: Գերված Հռիփսիմեի գեղեցկությամբ թագավորը որոշում է ամուսնանալ նրա հետ, սակայն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկուհուն եւ զայրացած հրամայում է տարբեր տեղերում մեկուսացնել կույսերին եւ սպանել: Հռիփսիմեի մահվան վայրում կառուցվել է այս եկեղեցին, որտեղ եւ այսօր գտնվում է նրա դամբարանը:
fun-fact2
Սբ. Հռիփսիմեն վաղ միջնադարյան Հայաստանի հոգեւոր կառույցների առավել կատարելագործված օրինակներից է եւ հանդիսանում է հայկական ճարտարապետական ամենաբարդ հորինվածքներից մեկը:
fun-fact3
Սբ. Հռիփսիմե եկեղեցին կառուցված է երկրաշարժերին դիմակայելու մի շարք հնարքներով:
fun-fact4
Սբ. Հռիփսիմե եկեղեցին 2000 թվականից գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
location

Եղանակ - Արմավիր

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Սբ. Հռիփսիմե եկեղեցի

6889f8cd6991c-image-590x500-2025-07-30t144910817.jpg

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

0 Կմ

66893017324c2_գայ2.png

Սբ. Գայանե եկեղեցի

0 Կմ

66ffaeec6ddd8-shhdsz.png

Էջմիածնի Պատկերասրահ

0 Կմ

68875dd36bc46-image-590x500-97.jpg

Արա Լեռ

2 Կմ

one-ik

Կապ

Կապ