Սկիզբ | : | 06.07.19 07:00 |
Ավարտ | : | 06.07.19 22:00 |
Գինը՝ | 7.000AMD |
Հուլիսի 6-ին Գորիսի Քարահունջ գյուղում կազմակերպվում է Թթի փառատոն Գորիսում խորագրով միջոցառումը:
Տուրի շրջանակներում կայցելենք նաև`
— Խնձորեսկ
— Խնձորեսկի ճոճվող կամուրջ
— Մխիթար Սպարապետի գերեզման
— Արենի գինու գործարան, որտեղ ԱՆՎՃԱՐ գինու համտես կլինի
— Քարահունջ գյուղ, որտեղ կանցկացվի փառատոնըԻսկ այժմ մի փոքր փառատոնից…
Քարահունջում թթի արժեքը գնահատվել է դեռևս միջնադարում, հիմք համարելով այն փաստը, որ գյուղը
գտնվել է Մետաքսի ճանապարհին այնտեղ զարգացած է եղել շերամապահությունը, ինչը թեև մինչ օրս չի
պահպանվել, բայց ավանդաբար շերամի որդին կերակրելու համար տնկված թթենիները մեկ այլ ավանդույթի
գաղափարն են տվել՝ քարահունջեցիք սովորեցին թթից օղի թորելը, որի համբավը այսօր դուրս է եկել ինչպես
գյուղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սահմաններից: Քարահունջի օղին ներկայացվեց ԽՍՀՄ
գյուղատնտեսական ցուցահանդեսում, պարգև ստացավ և կնքվեց Քարահունջ անունով: Ստացավ նաև
երկրորդ անունը` Առյուծի կաթ:
Փառատոնի մեկնարկը տրվելու է մրցութային թութ թափելու արարողությամբ, այնուհետև նախատեսվում է
ավանդական ուտեստների համտես և ցուցահանդես վաճառք, այս ամենը կուղեկցվի հայկական ավանդական
երգ ու պարով:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ