Սկիզբ | : | 16.02.19 09:00 |
Ավարտ | : | 16.02.19 19:00 |
Գինը՝ | 4.000AMD |
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ
Ձմեռային ակտիվ հանգստի սիրահարների համար Սուրբ Սարգսի տոնին՝
— այցելություն Սաղմոսավանք
— Ապարանի 4-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցի
— մասնակցություն Ապարանյան ձմեռ փառատոնին,
— Սիրո աղբյուր
— Գնթունիք
— Բաշ Ապարանի հուշահամալիր:
Քանի որ միջոցառման օրը համընկնում է Սուրբ Սարգսի՝ Երիտասարդների օրհնության օրվա և Տյառնընդառաջի տոների հետ, միջոցառումը ներառելու է Սուրբ Սարգսի և Տյառնընդառաջի հին-ավանդական ծիսակատարությունները, ինչպես նաև տոներին նվիրված հին-ավանդական երգ ու պար:
Միջոցառման մարզական մասը բաղկացած է լինելու մրցութային, սիրողական խաղերից, ցուցադրական ելույթներից: Մրցութային խաղերի հաղթողները ստանալու են դրամական պարգևատրումներ, մեդալներ, պատվոգրեր:
Մրցութային խաղեր՝
— Դահուկավազք
— Լեռնադահուկներով մրցույթ
— Սպորտային ներքնակներով մրցույթ
— Բազկամարտ
— Կշռաքար բարձրացնել
— Հայկական ազգային ըմբշամարտ(կոխ)
Սիրողական խաղեր՝
— Պարան ձգել
— Բերդ գրավել
— Ձնեմարդ պատրաստել
— Լավագույն նշանառու
— Լավագույն քարշակ
— Խաղ սահնակներով
Ցուցադրական ելույթներ՝
— Թաեքվանդոյի ցուցադրական ելույթ
— Ըմբշամարտ
— Հեծանվային հնարքներ
11:00-11:25 — Միջոցառման հանդիսավոր բացում;
11:25-11:30 — Քահանայի կողմից երիտասարդների օրհնության կարգ;
11:30-12:00 — Տոնական միջոցառման գեղարվեստական մեկնարկ, Սուրբ Սարգսի տոնակատարություն;
12:00-14:00 — Մրցութային և սիրողական խաղերի մեկնարկ;
13:00 — Կվառվի տյառնընդառաջի խարույկը;
14:30-15:00 — Մրցութային խաղերի հաղթողների պարգևատրում;
15:00 — Միջոցառման ավարտ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ