Բաշ Ապարանի (1974-1979) հերոսամարտի հուշահամալիրը գտնվում է Ապարան քաղաքու: Հուշարձանը կանգնեցվել է ի հիշատակ Բաշ-Ապարան ճակատամարտի (1918), երբ խիզախ հայ զինվորներին հաջողվել է ջախջախել թուրք զավթիչներին: Հուշարձանն ասես բաղկացած է երեք խորաններից, որոնք միաձուվելով մեկ ամբողջություն են դառնում: Առաջին խորանը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (1915 թ.), երկրորդը` Բաշ-Ապարան ճակատամարտի քաջ հերոսների հիշատակը, իսկ երրորդը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորներին: Հուշարձանին ետևի կողմից նայելիս՝ Դուք կտեսնեք, որ կառույցի ուրվագիծը նման է Արագած լեռանը, որը գտնվում է Ապարանի մերձակայքում և խորհրդանշում է տեղացիների կայունությունն, խիզախությունն ու ուժը: Հուշահամալիրից ոչ հեռու գտնվում է լեգենդար հայ գեներալ Դրոյի (Դրաստամատ Կանայան) գերեզմանը: Նրա հրամանատարությամբ հայերը երկու անգամ հետ են մղել թուրքական զորքերի կանոնավոր գրոհները:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Բաշ Ապարանի հուշահամալիր անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Բաշ Ապարանի հուշահամալիրի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Թռչկանի ջրվեժ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Հուշարձանի արևելյան մասը ընտրվել է Արցախյան ազատամարտում զոհված Ապարան քաղաքի նահատակների թաղման համար։ Տարիների ընթացքում այստեղ կառուցվեց գերեզման-հուշահամալիր:
2000 թվականին այստեղ հուղարկավորվեց Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրաստամատ Կանայանը:
ԲԱՇ-ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
61.4 կմ
ԲԱՇ-ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
40.5
ԲԱՇ-ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
31.8