Սկիզբ | : | 08.03.21 16:00 |
Ավարտ | : | 08.03.21 22:00 |
Գինը՝ | 12.500AMD |
14.500AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Մարտի 8-ին հրավիրում ենք հատուկ տուրի՝ լիմուզինով:
Տուրի շրջանակներում կայցելենք՝
ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ, որը հեռավոր անցյալում կոչվել է Այրիվանք՝ քարայրային կառույցների պատճառով, իսկ XIII դարից՝ վանքում պահված սուրբ գեղարդի պատվին (որով խոցվել էր խաչված Հիսուսը)՝ նաև Գեղարդ։ Ըստ ավանդության հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին տարիներին (IVդ. սկիզբ)։
Կքայլենք Ազատի կիրճում, կտեսնենք ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱՆ,
կհիանանք հելլենիստական ոճով կառուցված ԳԱՌՆՈՒ ՏԱՃԱՐԻ երեկոյան լույսերով:
Տոնի առթիվ մեր սիրելի կանանց և աղջիկների համար նախատեսում ենք նաև շամպայնի և թխվածքի հյուրասիրություն:
Գառնու մուտքավճարը տեղացիների համար՝ 750 դրամ է,
օտարերկրացիների համար՝ 1.500 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ