Խոր Վիրապ, Նորավանք, Ջերմուկ, Արենի քարանձավ, Գինու գործարան

Խոր Վիրապ, Նորավանք, Արենի

Տևողություն 10-11 ժամ: "Ճանաչողական այս տուրը հագեցած է բազմազանությամբ։ Մեր զբոսաշրջային խումբը հնարավորություն կունենա ծանոթանալու Խոր Վիրապի վանքին, որտեղ հայերի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը եղել է բանտարկված, այնուհետեւ Նորավա...

ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Pickup Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Տուրի մասին

Տևողություն 10-11 ժամ:

"Ճանաչողական այս տուրը հագեցած է բազմազանությամբ։ Մեր զբոսաշրջային խումբը հնարավորություն կունենա ծանոթանալու Խոր Վիրապի վանքին, որտեղ հայերի առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը եղել է բանտարկված, այնուհետեւ Նորավանքին՝ միջնադարյան գեղեցիկ վանական համալիր՝ շրջապատված կարմրավուն բարձր ժայռերով։ Էքսկուրսիայի երկրորդ մասում կայցելենք Ջերմուկի «Ջրահարսի վարսեր» ջրվեժ, հանքային ջրերի ըմպելասրահ, Երազանքերի կամար։ Տուրը կեզրափակվի Արենիի գինու գործարանի հայկական անուշահամ գինիների համտեսով։"

Երթուղի

1 Կանգառ 1 Խոր Վիրապ

"Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված էր 13 տարի՝ իր քրիստոնեական հավատքի համար։ Հիվանդ արքայի վերջին հույսը լինելով՝ նա նրան բուժեց, ինչից հետո թագավորն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Միաժամանակ, այստեղից է բացվում լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռ։ Շատ մոտ գտնվելը Արարատին հնարավորություն է տալիս տեսնել լեռան ամբողջ կառուցվածքը եւ հիանալ ողջ գեղեցկությամբ։"

Խոր Վիրապ Խոր Վիրապ Խոր Վիրապ
2 Կանգառ 2 Նորավանք

"Միջնադարյան հայկական ճաշակն ու ճարտարապետական տաղանդը միավորվել են Նորավանքի մեջ։ Հիմնադրված լինելով 9-րդ դարում՝ այս վանքը իր զարգացմանն է հասնում 13-14-րդ դարերում։ Շրջապատված կարմրավուն գույնի բարձր լեռներով եւ կառուցված լինելով հենց ժայռերից վերցված քարից՝ Նորավանքը ներդաշնակ լրացնում է տեղի բնապատկերը՝ մնալով յուրահատուկ իր տեսակի մեջ։"

Նորավանք Նորավանք Նորավանք
3 Կանգառ 3 Արենի

Տուրի վերջում մենք այցելում ենք գինեգործության կենտրոն Արենի գյուղ, որտեղ մեզ հյուրընկալում է Արենի գինու գործարանը։ Մեր հյուրերը կարող են համտեսել հայկական տարբեր տեսակի գինիներ, այդ թվում նաև Արենի տեսակի խաղողից ստացված։ Կտեսնենք նաեւ մառանը, որտեղ ամբարված են գինիները, իսկ վերեւի հարկում կարող եք օգտվել գեղեցիկ սրճարանից։

Արենի Արենի Արենի
4 Կանգառ 4 Ջերմուկ

Հասնելով Ջերմուկ, գնում ենք տեսնելու ջրվեժը։ 68-70 մետր բարձրությամբ «Ջրահարսի վարսեր» ջրվեժը պատմում է մեզ արգելված սիրո մասին լեգենդը, ըստ որի իր սիրեցյալին հանդիպելու համար իշխանն անիծում է իր դստերը, որը վերածվում է քարի, իսկ մազերը դեռ հոսում են ջրի տեսքով, ջրվեժն էլ ստանում է «Ջրահարսի վարսեր» անունը։

Ջերմուկ Ջերմուկ Ջերմուկ

Ինչ է ներառված

  • Տրանսպորտ

Pickup & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia · Ցույց տալ քարտեզի վրա
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Խոր Վիրապ 2Նորավանք 3Արենի 4Ջերմուկ

Հանրաճանաչ ուղղություններ