Երկօրյա տուր դեպի Սյունիք | Մեղրի
2-օրյա խմբակային տուր Երևանից դեպի հարավային Սյունիք՝ Մեղրիի եկեղեցիներ և բերդ, Արաքսի դիտակետ, Վահանավանք, Կապան և Որոտնավանք։
Տուրի մասին
Բացահայտեք Հայաստանի ամենագեղատեսիլ և պատմականորեն հարուստ տարածաշրջաններից մեկը՝ Սյունիքը։ Այս երկօրյա ճանապարհորդությունը ձեզ կտանի երկրի հարավային հատված, որտեղ ձեզ սպասում են հին վանքեր, տպավորիչ լեռնային բնապատկերներ և նշանավոր պատմական վայրեր։
Այս տուրը հրաշալի հնարավորություն է բացահայտելու Սյունիքի բնությունը, պատմությունն ու մշակույթը՝ միաժամանակ զգալով հարավային Հայաստանի յուրահատուկ մթնոլորտը։
Երթուղի
Օր 1
1 Կանգառ 1 Լիճքի ջրվեժներ
2 Կանգառ 2 Մեղրիի Սուրբ Աստվածածին եկեղեցի
3 Կանգառ 3 Մեղրու բերդ
4 Կանգառ 4 Փոքր Թաղի Սուրբ Հովհաննես եկեղեցի
Օր 2
5 Կանգառ 1 Արաքսի դիտակետ
6 Կանգառ 2 Մեղրու լեռնանցք
7 Կանգառ 3 Վահանավանք վանք
Վահանավանքը՝ Սյունիքի ուշ միջնադարյան ճարտարապետության նշանակալի վանական համալիրներից մեկը, գտնվում է Կապան քաղաքից մոտ 5 կիլոմետր հարավ-արեւմուտք՝ Ողջի գետի աջ բարձրադիր ափին, Տիգրանասարի լանջին։ Վանքի հիմնադիրը եղել է Սյունյաց նահանգի իշխան Ձագիկի որդի Վահան...
8 Կանգառ 4 Որոտնավանք
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Տրանսպորտ
- Հյուրանոցի կացություն
- Նախաճաշ
Ներառված չէ
- Լիճքի ջրվեժների մուտքավճար - 1000 AMD
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Ինչպիսի՞նն է այս երկօրյա տուրը։
Սա երկօրյա ճամփորդություն է դեպի Հայաստանի հարավ՝ Սյունիք, որտեղ ձեզ սպասում են հնագույն վանքեր, տպավորիչ լեռնային բնապատկերներ և ուշագրավ պատմական վայրեր։ Տուրը հնարավորություն է ծանոթանալու Սյունիքի բնությանը, պատմությանը և մշակույթին ու զգալու հարավային Հայաստանի յուրահատուկ մթնոլորտը։
Ի՞նչ վայրեր է ներառում երթուղին։
Երկօրյա տուրի ընթացքում կշրջենք Մեղրու Փոքր թաղում, կբացահայտենք Սուրբ Հովհաննես և Սուրբ Աստվածածին եկեղեցիները, Մեղրու բերդը, կվայելենք Արաքսի հովտի տեսարանները, կայցելենք Վահանավանք և Տաթևի վանք, ինչպես նաև կզբոսնենք Կապանում։
Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։
Մեկ մեծահասակի համար արժեքը 28 000 AMD է՝ անկախ գիդի լեզվից։
Ե՞րբ են մեկնումները, և քանիսի՞ն է սկսվում ու ավարտվում տուրը։
Մեկնումները նոյեմբերին նախատեսված են յուրաքանչյուր շաբաթ և կիրակի։ Տուրը մեկնարկում է շաբաթ օրը՝ ժամը 07:00-ին, իսկ վերադարձը նախատեսված է կիրակի՝ մոտ 21:00-ին։
Որտե՞ղ է մեկնարկի վայրը:
Խումբը հավաքվում է Երևանում՝ Սայաթ-Նովայի պողոտա 1ա հասցեում, որտեղ էլ ավարտվում է տուրը։ Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ․ տեղերը նախապես չեն ամրագրվում, ուստի վաղ գալով կարող եք ընտրել ձեր տեղը։
Ի՞նչ է ներառված տուրի արժեքի մեջ։
Արժեքի մեջ ներառված են գիդի ծառայությունը, տրանսպորտը, գիշերակացը հյուրանոցում և նախաճաշը։ Մնացած սնունդը և մուտքավճարները ներառված չեն։
Ո՞ր լեզվով է անցկացվում տուրը։
Տուրն անցկացվում է հայերեն։ Եթե մասնակիցների մեջ կան օտարերկրացիներ, տուրը կարող է անցկացվել երկու լեզվով։
Երեխաները կարո՞ղ են մասնակցել, և ինչպե՞ս են նրանք վճարում։
Տարիքային սահմանափակումներ չկան։ Գիշերակացով տուրերում 0-3 տարեկան երեխաները մասնակցում են անվճար, եթե առանձին տեղ չեն զբաղեցնում: 3-5 տարեկանները ստանում են 5000 AMD զեղչ յուրաքանչյուր գիշերվա համար, իսկ 5 տարեկանից վճարվում է լրիվ արժեքը։
Կա՞ արդյոք զեղչ խմբերի համար։
Այո, 5 և ավելի հոգանոց խմբերը գիշերակացով տուրերում ստանում են 1000 AMD զեղչ յուրաքանչյուր մասնակցի համար։
Ինչպիսի՞նն են չեղարկման պայմանները։
Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։
Ի՞նչ է լինում վատ եղանակի դեպքում։
Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում տուրը կարող է հետաձգվել, կամ գումարը կարող է վերադարձվել։
Ինչպե՞ս ամրագրել և վճարել տուրը։
Ամրագրման համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների անուն-ազգանունները։ Ամրագրումը հաստատելու համար վճարումը կատարվում է նախօրոք՝ քարտով կամ կանխիկ գրասենյակում, կամ բանկային փոխանցումով։
Հարցեր ունե՞ք?