Բացահայտեք Սյունիքը երեք օրում
Բացահայտեք Սյունիքը 3-օրյա տուրի ընթացքում՝ ներառյալ Գորիսը, Տաթևը, Վահանավանքը, Քարահունջը, Շաքիի ջրվեժը, Թռչունների քարանձավը, Արենիի գինեգործարանը և երկու գիշերակաց։
Տուրի մասին
Եռօրյա ճանապարհորդություն դեպի Սյունիք՝ Հայաստանի ամենատպավորիչ մարզերից մեկը։
Տուրը համատեղում է հին պատմությունը, լեռնային բնապատկերները, միջնադարյան վանքերը և Գորիսի յուրահատուկ մթնոլորտը։ Ճանապարհին դուք կբացահայտեք Թռչունների քարանձավը, Հին և Նոր Գորիսը, Տաթևի վանքը, Վահանավանքը, Սվարանցի դիտակետը, Քարահունջը և Շաքիի ջրվեժը, ինչպես նաև կայցելեք Ակսել Բակունցի տուն-թանգարան և Գարեգին Նժդեհի հուշահամալիր։
Գորիսում երկու գիշերակացը թույլ է տալիս վայելել ճանապարհորդությունը հանգիստ տեմպով, իսկ ուղևորությունն ավարտվում է Արենիում գտնվող գինեգործարան այցով։
Երթուղի
օր 1
1 Կանգառ 1 Թռչունների քարանձավ
Բացահայտեք Հայաստանի պատմամշակութային ժառանգության կարևորագույն կենտրոններից մեկը, որտեղ պահպանվել են հնագույն գինեգործության հետքերն ու եզակի հնագիտական գտածոներ։
2 Կանգառ 2 Գորիսի դիտակետ
Վայելեք Գորիսի տեսարանը՝ շրջապատված լեռներով, յուրօրինակ ժայռերով և կարմիր տանիքներով ավանդական տներով։
3 Կանգառ 3 Աքսել Բակունցի տուն-թանգարան
Այցելեք Աքսել Բակունցի տուն-թանգարան՝ ծանոթանալու անվանի գրողի կյանքին, գրական ժառանգությանը և Գորիսի հետ նրա անխզելի կապին։
4 Կանգառ 4 Քայլք Հին և Նոր Գորիսով
Բացահայտեք Գորիսի հակադրական բնավորությունը՝ Հին Գորիսի պատմական քարանձավային բնակավայրերից և ժայռային կազմավորումներից մինչև ժամանակակից քաղաքի քարե ճարտարապետությունն ու խաղաղ փողոցները։
օր 2
5 Կանգառ 1 Տաթևի վանք
Բացահայտեք Հայաստանի պատմամշակութային ժառանգության կարևորագույն կենտրոններից մեկը՝ տեղակայված Որոտանի կիրճի բարձրադիր ափին։ Վանքը դարեր շարունակ ծառայել է որպես հոգևոր, մշակութային և կրթական նշանակալի հանգույց։
6 Կանգառ 2 Սվարանցի դիտակետ
Սվարանցի դիտակետից բացվում է հարավային լեռնաշխարհի ինքնատիպ համայնապատկերը՝ վայրի լեռնալանջերով և ընդարձակ տեսարաններով։
7 Կանգառ 3 Վահանավանք վանք
Անտառապատ լեռներում գտնվող այս միջնադարյան վանական համալիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու դարավոր եկեղեցիները, դամբարաններն ու վայելելու տեղանքի խաղաղ միջավայրը։
8 Կանգառ 4 Գարեգին Նժդեհի հուշահամալիր
Ուսումնասիրեք հայ ռազմական և քաղաքական նշանավոր գործիչ Գարեգին Նժդեհի գործունեությունը, ով առանցքային դերակատարում է ունեցել Սյունիքի պատմության մեջ։
օր 3
9 Կանգառ 1 Սյունի վանք
Այցելությունը պատմական այս վանք հնարավորություն է ընձեռում ուսումնասիրելու հայկական ավանդական ճարտարապետությունը, դրա հոգևոր նշանակությունը և անբաժանելի տեղը Սյունիքի պատմամշակութային ժառանգության մեջ։
10 Կանգառ 2 Քարահունջ
Այցելությունը նախապատմական այս հնագիտական հուշարձան, որը հաճախ համեմատվում է Սթոունհենջի հետ, հնարավորություն է տալիս տեսնելու հնագույն կանգնած քարերն ու ուսումնասիրելու դրանց նշանակության շուրջ եղած տարբեր վարկածները։
11 Կանգառ 3 Շաքի ջրվեժ
Այցելությունը Շաքիի ջրվեժ հնարավորություն է ընձեռում տեսնելու Սյունիքի բնական հուշարձաններից ամենանշանավորը, վայելելու ջրվեժի շրջակայքի հանդարտությունն ու լեռնային բնապատկերը։
12 Կանգառ 4 Արենի գինեգործարան
Ավարտեք ուղևորությունը «Արենի» գինեգործարանում, որը գտնվում է Հայաստանի ակնառու գինեգործական մարզերից մեկում։ Ծանոթացեք տեղական գինեգործության ավանդույթներին և համտեսեք ընտիր հայկական գինիներ։
Ինչ է ներառված
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Տրանսպորտ
- Գինու Համտես
- Նախաճաշ
- Հյուրանոցի կացություն
- Թռչունների քարանձավ մուտքավճար - 1500 AMD
- Ա. Բակունցի տուն-թանգարանի մուտքավճար՝ 1000 դրամ
- Տաթևեր ճոպանուղի (միակողմանի տոմս) - 6500 դր
- Տաթևեր ճոպանուղի (երկկողմանի տոմս) - 9000 դր
- Քարահունջի մուտքավճար՝ 1000 դրամ