Բեռնատարային արշավ դեպի Գեղարոտի ջրվեժ
Բեռնատարային արշավ Արագած գյուղից դեպի Գեղարոտի ջրվեժ՝ մոտ 3000 մ բարձրության վրա։ Մասը՝ բեռնատարով, ապա՝ 2 կմ քայլարշավ դեպի ջրվեժ։
Տուրի մասին
Արագածի լանջին՝ ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա է գտնվում Գեղարոտի հիասքանչ ջրվեժը:
Ձմռանն այն սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից։
Ճանապարհի մի հատվածը կանցնենք բեռնատարով ինչն էլ արշավային այս տուրը կդարձնի էլ ավելի հետաքրքիր և հիշարժան: Ապա, ոտքով հաղթահարելով մոտ 2 կմ քայլարշավ, կհասնենք Գեղարոտի ջրվեժ:
Հ.Գ. Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով,
կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր, փոխնորդ կոշիկներ, արևապաշտպան քսուք:
Երթուղի
1 Կանգառ 1 Արագած գյուղ
2 Կանգառ 2 Բեռնատարային արշավ դեպի Գեղարոտի ջրվեժ
3 Կանգառ 3 Գեղարոտի ջրվեժ
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Տրանսպորտ
- Բեռնատարի ծառայություն
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Գեղարոտի ջրվեժի տուրը քանի՞սին է սկսվում և ավարտվում։
Տուրը սկսվում է 08:30-ին և ավարտվում է 19:00-ին։ Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ։
Այս տուրը մեկօրյա՞ է, թե՞ գիշերակացով։
Սա մեկօրյա տուր է առանց գիշերակացի։ Նույն օրը վերադարձ է նախատեսված։
Տուրը ամեն շաբաթ լինո՞ւմ է, թե՞ պետք է առանձին պատվիրել օրը։
Այս տուրը կազմակերպվում է ըստ պահանջի՝ անհատական ընտրված ամսաթվով։ Ամսաթիվը ճշտելու համար կապ հաստատեք օպերատորի հետ։
Ինչպիսի՞ տրանսպորտով ենք գնալու այս տուրի ընթացքում։
Տուրերն անցկացվում են հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։ Այս տուրի շրջանակում ճանապարհի մի մասը կատարվում է նաև բեռնատարով։
Ձմռանը մեքենան տաքացվո՞ւմ է։
Այո, ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։ Սակայն բարձրադիր վայրի պատճառով խորհուրդ է տրվում նաև տաք հագուստ վերցնել։
Տրանսպորտում Wi-Fi կա՞։
Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։
Կարո՞ղ եմ նախապես նստատեղ ամրագրել։
Տրանսպորտում նախապես տեղեր չեն ամրագրվում, խորհուրդ ենք տալիս մոտենալ տուրի մեկնարկից շուտ։
Գիդը ի՞նչ լեզուներով է խոսում։
Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։
Ձեր գիդերը տեղացի՞ են։
Այո, մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են, լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։
Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։
Մեկ մեծահասակի համար արժեքը 9 500 AMD է՝ անկախ գիդի լեզվից։
Երեխաների համար զեղչ կա՞ այս մեկօրյա տուրին։
0-3 տարեկան անվճար, 3-6 տարեկան 50% զեղչ, 7+ տարեկան լրիվ արժեք։
Եթե 5 հոգով գանք, խմբային զեղչ կկիրառվի՞։
Այո, 5+ հոգանոց խմբերի համար 500 դրամ զեղչ յուրաքանչյուր մասնակցի համար (մեկօրյա տուրեր)։
Հարցեր ունե՞ք?