Ամանորը Վրաստանում 2027 | Tiflis Hotel 4*
Ամանոր 2027 Թբիլիսիում՝ խմբային ուղևորություն Երևանից, Tiflis Hotel 4*։ Գալա ընթրիք, շոու ծրագիր, Gino Paradise, Սիղնաղի և Մցխեթա։
Ընտրու՞մ եք հյուրանոց Ամանորի համար Թբիլիսիում։ Համեմատեք բոլոր հյուրանոցները և հաշվեք արժեքը՝ Ամանորը Թբիլիսիում →Տուրի մասին
Դիմավորի՜ր Ամանորը Վրաստանում։
ՆԱԽԱՎԱՃԱՌՔ - յուրաքանչյուր անձի համար ցանկացած փաթեթից գործում են հետևյալ զեղչերը՝
մինչև 15.10 | -25.000 դրամ,
Կարող եք ամրագրել հետևյալ ամսաթվերով՝
30.12.2026-03.01.2027
31.12.2026-04.01.2027
Հյուրանոցը տեղակայված է Թբիլիսի մետրոյի «Մարջանիշվիլի» կայարանի հարևանությամբ,
միաժամանակ՝ շատ մոտ կոլորիտային Աղմաշենեբելի փողոցին, որտեղ կան բազմաթիվ բուտիկ խանութներ,
ռեստորաններ, McDonald’s և 24 ժամ գործող սննդի կետ:
Փաթեթի արժեքը 1 անձի համար՝ ըստ սենյակի տեսակի.
1 տեղանոց սենյակ — 162.000 դրամ
2 տեղանոց սենյակ — 132.000 դրամ
3 տեղանոց սենյակ — 125.000 դրամ
4 տեղանոց սենյակ — 125․000 դրամ
[հավելյալ մահճակալ սենյակում — 110.000 դրամ]
Հյուրանոցում առկա են՝
- Անվճար ավտոկայանատեղի
- WiFi հյուրանոցի ամբողջ տարածքում
- Մաքրման ծառայություն (լվացքատուն և արդուկի սենյակ՝ վճարովի)
- Ավտովարձույթի ծառայություն
- Չհրկիզվող պահարան
- Կենտրոնական ջեռուցում
- Ռեստորան
- Բար / սրճարան
Հյուրանոցի բոլոր համարներում առկա են՝
- Օդորակիչ
- Սառնարան
- Հեռուստացույց
- Վարսահարդարիչ
- Հիգիենայի պարագաներ
- Էլեկտրական թեյնիկ
Մուտք հյուրանոցներ - 15:00
Ելք հյուրանոցներից - 12:00
Փաթեթ առանց գալա ընթրիքի` -25.000 դրամ
Միակողմանի ուղևորափոխադրում ՝ +10․000 դրամ, երկկողմանի՝ +20 000 դրամ։
ՏՈՒՐԻ ԾՐԱԳԻՐ`
Երկկողմանի ուղևորափոխադրում + տուրեր` հայախոս զբոսավարի ծառայությամբ (31-04.01/ 5 օր / 4 գիշեր)` +25.000 դրամ
0-5 տարեկան 1 երեխա - անվճար (առանձին տեղ չի հատկացվում)
5-10 տարեկան երեխա - 10% զեղչ
ՏՈՒՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
* 1-ին, 2-րդ և 3-րդ օրերի ծրագիրը կարող է փոփոխվել՝ միայն ըստ օրերի հերթականության:
* 31.12-ին մեկնարկի ժամը կարող է փոփոխվել՝ հյուրանոցից և սահմանային հերթերից կախված:
* Մեքենայում ցանկալի նստատեղերը նախապես չեն ամրագրվում:
* Տրանսպորտային միջոցում ցանկացած տեսակի սննդի, ոգելից խմիչքի, թեյի, սուրճի, այլ ըմպելիքների
(բացառությամբ՝ ջուր), ծխախոտային արտադրանքների օգտագործումը խստիվ արգելվում է:
* Մինչև հյուրանոցների մուտքը Թբիլիսի հասնելու դեպքում մասնակիցներին տրամադրվում է ազատ ժամանակ:
* Ռեստորանից հյուրանոց և հյուրանոցից ռեստորան ուղևորափոխադրումը [ֆիքսված ժամերի] ներառված է տուրի արժեքում:
* Ռեստորանից հյուրանոց ավելի վաղ կամ ուշ վերադառնալու դեպքում ուղևորափոխադրում չի ապահովվում:
* Քաղաքային տուրերի ընթացքում շրջելու ենք հիմնականում ոտքով:
* Մուտքավճարների և այլ ծախսերի համար անհրաժեշտ է ունենալ վրացական լարի
(1 GEL~150 AMD) [հայ-վրացական սահմանին գործում է դրամի փոխանակման կետ]:
* Սահմանին «Դյութի ֆրի» առևտրի կենտրոններից գնումներ կատարելու համար ժամանակ չի հատկացվում:
* Հայ-վրացական սահմանին ցանկացած անձնագրային և/կամ այլ փաստաթղթային
խնդրի դեպքում ընկերությունը չի պարտավորվում սպասել 15-30 րոպեից ավել։
* Անձնագրում ելքի կնիքի առկայությունը պարտադիր է սահմանն անցնելու համար։
* Սահմանային հերթերն ընկերության կողմից վերահսկելի չեն:
Տոնի՛ր Ամանորը մեր կողմից ընտրված Թբիլիսիի ռեստորաններում, որոնք առանձնանում են իրենց բարձրակարգ
սպասարկմամբ և համեղ խոհանոցով: Գալա ընթրիքի համար նախատեսված են Թբիլիսիի հետևյալ ամենամեծ ու շքեղ ռեստորանները՝ Monopoly և Era Hall:
ՃԱՇԱՑԱՆԿ
Տաք ուտեստներ՝
- Խոզի խորոված
- Ձկան խորոված (սաղմոն)
- Իմերեթական խաչապուրի
- Իմերեթական կուպատի
- Սունկ
- Բլինչիկ
Աղցաններ՝
- Հավի մսով աղցան
- Փխալի
- Ընկույզով սմբուկ
- Սացիվի
Նախուտեստ՝
- Մսի տեսականի
- Պանրի տեսականի
- Լոլիկ, վարունգ, կանաչի
- Ձիթապտուղ
- Տապակած խոզ
- Նադուխի (կաթնաշոռ) սուլուգունի պանրի մեջ
- Մարինացված սաղմոն կարմիր ձկնկիթով
- Թխեմալի (սոուս)
- Հաց
Աղանդեր՝
- Թխվածքներ
- Մրգի տեսականի
- Կոզինախ (ընկուզեղեն մեղրի մեջ)
- Փելամուշի
Խմիչք՝
- Վրացական լիմոնադ
- Կոկա-կոլա
- Հանքային ջուր
- Շամպայն
- Գինի
- Օղի
- Թեյ
- Սուրճ
- Ջուր
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝
• Տոնական սեղաններ՝ հագեցած հայկական և վրացական ճաշատեսակներով
• Հայկական և վրացական շոու ծրագիր
• Հայ հանդիսավար
• Ձմեռ պապ
• Կենդանի երաժշտություն
• DJ
• Նվերներ փոքրիկների համար
ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ՝
• Ճաշացանկից դուրս այլ պատվերների արժեքները
ԿԱՐԵՎՈՐ Է
• Տևողություն - 22:00-02:30:
• Գալաընթրիքին ռեստորաններն ամրագրված են միայն ONE WAY Tour-ի հյուրերի համար:
• Ռեստորաններում սեղանները նախատեսված են 10-20 անձի համար:
• Ռեստորանի ընտրությունը կատարվում է մեր կողմից՝ կախված ամրագրված հյուրանոցից:
• Հավելյալ սննդի և խմիչքի մուտքը ռեստորանային համալիր արգելվում է։
• Ռեստորանային համալիրների,սեղան/նստատեղի, ընտրությունը կատարվում է ընկերության կողմից և փոփոխման ենթակա չէ։
• Բոլոր ռեստորաններում ճաշացանկը նույնն է
Երթուղի
Օր 1
1 Կանգառ 1 Մեկնում, տոնական գալա ընթրիք
Մեկնում Երևանից
Ժամանում հյուրանոց
Տոնական գալա ընթրիք բարձրակարգ ռեստորանում (Era Hall/Monopoli hall)
[22:00-02:30]
Օր 2
2 Կանգառ 1 Թբիլիսի քաղաքային տուր, ազատ ժամանակ
Նախաճաշ հյուրանոցում
Քաղաքային շրջայց Թբիլիսիում. Հավլաբար թաղամաս, Խոջիվանքի պանթեոն, Ծմինդա Սամեբա,
Նոր Էջմիածին եկեղեցի, Մետեխիի հրապարակ, Սբ. Գևորգ եկեղեցի, Ծծմբային բաղնիքների թաղամաս,
Շարդենի փողոց, Խաղաղության կամուրջ, ճոպանուղիով՝ Նարիկալա ամրոց և այլն:
Ճոպանուղու արժեքը — 5 լարի~800 դրամ
Ազատ ժամանակ
Օր 3
3 Կանգառ 1 Սիղնաղի
Նախաճաշ հյուրանոցում — Բոդբեի մենաստան — Սիղնաղիի բերդապարիսպներ — Ոտքով շրջայց քաղաքում — Գիշերակաց Թբիլիսիում
Օր 4
4 Կանգառ 1 Մցխեթա, վերադարձ
Նախաճաշ հյուրանոցում — Վրաստանի պատմության հուշարձան — Ջվարի — Մցխեթա — Սվետիցխովելի վանական համալիր - Վերադարձ Երևան
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- հյուրանոց (5 օր / 4 գիշեր)
- նախաճաշ
- Ամանորյա գալա ընթրիք՝ բարձրակարգ ռեստորանում
- հայկական և վրացական շոու ծրագիր
- հայ հանդիսավար
- Դիջեյ
Ներառված չէ
- Ճանապարհորդական ապահովագրություն
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Ե՞րբ և որտեղի՞ց է մեկնում տուրը։
Տուրը մեկնում է 2026-12-31-ին՝ 01:00-ին, Սայաթ-Նովայի պողոտա 1 հասցեից (Երևան 0010, Հայաստան)։ 31.12-ին մեկնման ժամը կարող է փոխվել՝ կախված հյուրանոցից և սահմանային հերթերից։ Տուրը տևում է 5 օր / 4 գիշեր և ավարտվում է նույն հասցեում՝ վերջին օրը 22:00-ին։
Ինչպիսի՞ն է տուրի ծրագիրը։
Ծրագրում են մեկնումը և տոնական գալա ընթրիքը, Թբիլիսիի քաղաքային տուրը՝ ազատ ժամանակով, Gino Paradise ջրային պարկը, Սիղնաղին և Մցխեթան՝ մինչև վերադարձը։ 1-ին, 2-րդ և 3-րդ օրերի ծրագիրը կարող է փոխվել միայն օրերի հերթականությամբ, իսկ քաղաքային տուրերի ընթացքում հիմնականում շրջելու ենք ոտքով։ Եթե խումբը Թբիլիսի հասնի հյուրանոցում տեղավորվելու ժամից շուտ, կտրամադրվի ազատ ժամանակ։
Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։
Մեկ մեծահասակի համար արժեքը 125 000 AMD է՝ անկախ գիդի լեզվից։
Ի՞նչ է ներառված փաթեթում։
Փաթեթում ներառված են հյուրանոցը՝ նախաճաշով, և Ամանորյա գալա ընթրիքը բարձրակարգ ռեստորանում։ Ճանապարհորդական ապահովագրությունը ներառված չէ։
Որտե՞ղ է գտնվում հյուրանոցը։
Tiflis Hotel 4*-ը գտնվում է Թբիլիսիի «Մարջանիշվիլի» մետրոյի կայարանի մոտ և շատ մոտ է գունեղ Աղմաշենեբելի փողոցին, որտեղ կան բազմաթիվ բուտիկներ, ռեստորաններ, McDonald’s և 24-ժամյա սննդի կետ։
Ի՞նչ հարմարություններ ունի հյուրանոցը։
Հյուրանոցն ունի անվճար ավտոկայանատեղի, Wi-Fi ամբողջ տարածքում, մաքրման ծառայություն (լվացքատունն ու արդուկման սենյակը՝ լրացուցիչ վճարով), ավտոմեքենաների վարձույթ, պահատուփ, կենտրոնական ջեռուցում, ռեստորան և բար/սրճարան։ Բոլոր սենյակներում կան օդորակիչ, սառնարան, հեռուստացույց, վարսահարդարիչ, հիգիենայի պարագաներ և էլեկտրական թեյնիկ։ Տեղավորումը 15:00-ին է, իսկ դուրս գալը՝ 12:00-ին։
Ինչպե՞ս է կազմակերպված տրանսպորտը։
Տուրային ծրագիրը՝ երկկողմանի տրանսպորտով, էքսկուրսիաներով և հայախոս էքսկուրսավարով, արժե լրացուցիչ 25,000 AMD։ Միակողմանի տրանսֆերը լրացուցիչ 10,000 AMD է, երկկողմանին՝ 20,000 AMD։ Առանց տրանսպորտի միանալու դեպքում կարող եք ամրագրել 30.12.2026-03.01.2027 կամ 31.12.2026-04.01.2027 ժամկետները։
Կա՞ն զեղչեր։
Մինչև 15.10 ցանկացած փաթեթի համար գործում է նախավաճառքի զեղչ՝ 25,000 AMD յուրաքանչյուր անձի համար։ Առանց գալա ընթրիքի փաթեթն ամրագրելու դեպքում արժեքը նույնպես նվազում է 25,000 AMD-ով։
Կարո՞ղ են երեխաները մասնակցել, և կա՞ զեղչ երեխաների համար։
Այո, տուրը տարիքային սահմանափակումներ չունի։ 0-5 տարեկան մեկ երեխայի մասնակցությունն անվճար է՝ առանց առանձին նստատեղի, իսկ 5-10 տարեկան երեխաները ստանում են 10% զեղչ։
Ինչպիսի՞ն է Ամանորյա գալա ընթրիքը։
Գալա ընթրիքը տևում է 22:00-ից 02:30՝ Monopoly կամ Era Hall ռեստորաններում, որոնք վերապահված են միայն One Way Tour-ի հյուրերի համար, իսկ ռեստորանն ընտրվում է ըստ ձեր հյուրանոցի։ Ներառված են տոնական սեղաններ՝ հայկական և վրացական ուտեստներով, հայկական և վրացական շոու ծրագիր, հայ հաղորդավար, Ձմեռ պապ, կենդանի երաժշտություն, DJ և նվերներ երեխաների համար, իսկ ճաշացանկից դուրս պատվերները վճարվում են առանձին։ Հյուրանոցից ռեստորան և հետ տրանսպորտը սահմանված ժամերին ներառված է, սակայն ավելի շուտ կամ ուշ վերադառնալու դեպքում տրանսպորտ չի տրամադրվում։
Ի՞նչ պետք է իմանալ ճանապարհի և սահմանի մասին։
Տրանսպորտում խստիվ արգելված են ցանկացած սնունդ, ալկոհոլ, թեյ, սուրճ և այլ ըմպելիքներ (բացի ջրից), ինչպես նաև ծխախոտ, նախընտրելի նստատեղերը նախապես չեն ամրագրվում, իսկ սահմանի Duty Free-ում գնումների համար ժամանակ չի հատկացվում։ Սահմանը հատելու համար անձնագրում ելքի կնիքը պարտադիր է։ Հայ-վրացական սահմանին անձնագրային կամ այլ փաստաթղթային խնդիրների դեպքում ընկերությունը պարտավոր չէ սպասել 15-30 րոպեից ավելի, իսկ սահմանային հերթերը ընկերությունից կախված չեն։
Ի՞նչ արժույթ վերցնեմ։
Մուտքավճարների և այլ ծախսերի համար անհրաժեշտ է վրացական լարի (1 GEL~150 AMD), իսկ հայ-վրացական սահմանին կա AMD-ի փոխանակման կետ։
Հարցեր ունե՞ք?