Տեղերի Վանք, Ամբերդ, Քարի լիճ և Ոսկեվազի գինու գործարան

Արագած-Ամբերդ

Մեկօրյա խմբային տուր Երևանից Արագածոտն՝ Տեղերի վանք, Ամբերդ ամրոց, Արագած լեռան Քարի լիճ և Ոսկեվազի գինու գործարան։

08:30 – 16:30 · Ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Տուրի մասին

Այս մեկօրյա ուղևորությունը ներառում է Արագածոտնի մարզի պատմամշակութային հուշարձաններն ու բնությունը։

Ճանապարհորդության ընթացքում կայցելեքնք միջնադարյան Տեղերի վանք, որը հայտնի է իր յուրահատուկ ճարտարապետությամբ, այնուհետև երթուղին կշարունակվի դեպի Արագածի լանջերին գտնվող պատմական Ամբերդ ամրոց և բարձրլեռնային Քարի լիճ։ Օրվա ավարտին նախատեսված է այցելություն «Ոսկեվազ» գինու գործարան, որտեղ ըստ ցանկության կարող եք մասնակցել ճանաչողական շրջայցի և ծանոթանալ հայկական գինեգործության ավանդույթներին։

Երթուղի

1 Կանգառ 1 Տեղերի Վանք
2 Կանգառ 2 Ամբերդ
3 Կանգառ 3 Քարի լիճ
4 Կանգառ 4 Ոսկեվազի գինու գործարան

Ի՞նչ է ներառված

Ներառված է

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ

Ներառված չէ

  • Ամբերդ ամրոցի մուտքավճար - 1500 AMD
  • Ոսկեվազի գինու գործարանի շրջայց՝ 2,000 դրամ

Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (Սայաթ-Նովա 1ա) · Ցույց տալ քարտեզի վրա
Ուղղություններ: Արագած-Ամբերդ
Մեկնման ժամ: 08:30
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում՝ մեկնումից առնվազն 24 ժամ առաջ։ Ավելի ուշ չեղարկելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր վայրեր է այցելում այս տուրը։

Այս մեկօրյա տուրը ներկայացնում է Արագածոտնի մարզը․ կայցելեք միջնադարյան Տեղերի վանք, որը հայտնի է իր տպավորիչ ճարտարապետությամբ և Արագածի հարավային լանջին գտնվող խաղաղ միջավայրով, պատմական Ամբերդ ամրոց, գեղատեսիլ բարձրլեռնային Քարի լիճ, իսկ օրվա վերջում՝ Ոսկեվազի գինու գործարան։

Կարո՞ղ ենք շրջայց կատարել Ոսկեվազի գինու գործարանում։

Այո, Ոսկեվազի գինու գործարանում ցանկության դեպքում կարող եք մասնակցել էքսկուրսիայի և ծանոթանալ հայկական գինեգործության ավանդույթներին։ Գործարանի էքսկուրսիան արժե 2,000 AMD և ներառված չէ գնի մեջ։

Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։

Մեկ մեծահասակի համար արժեքը 6 000 AMD է հայախոս գիդով և 10 000 AMD՝ ռուսախոս կամ անգլիախոս գիդով։

Ժամը քանիսի՞ն է սկսվում և ավարտվում տուրը։

Սա մեկօրյա տուր է․ այն սկսվում է ժամը 08:30-ին և ավարտվում ժամը 16:30-ին։

Շաբաթվա ո՞ր օրերին է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է ամեն չորեքշաբթի և շաբաթ՝ մինչև 2027-07-07։

Որտե՞ղ է հանդիպման վայրը։

Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ Սայաթ-Նովայի պողոտա 1ա հասցեում։ Խնդրում ենք ժամանել մեկնարկից 15 րոպե առաջ․ ուշանալու դեպքում խումբը չի սպասում, բայց հնարավորության դեպքում կարող եք միանալ տուրին ձեր միջոցներով։

Ի՞նչ է ներառված գնի մեջ։

Գնի մեջ ներառված են գիդի ծառայությունը և տրանսպորտը։ Սնունդը ներառված չէ․ կարող եք վերցնել ձեր սնունդը կամ վճարել տեղում։

Որքա՞ն է մուտքավճարը։

Ամբերդ ամրոցի մուտքավճարը 1500 AMD է․ այն ներառված չէ գնի մեջ և սովորաբար վճարվում է կանխիկ՝ տեղում։ Կարող եք բաց թողնել վճարովի մուտքը և սպասել խմբին դրսում։

Ո՞ր լեզուներով է անցկացվում տուրը։

Տուրն անցկացվում է հայերենով, անգլերենով և ռուսերենով․ եթե խմբում կան օտարերկրացի մասնակիցներ, այն կարող է անցկացվել երկու լեզվով։

Կարո՞ղ են երեխաները մասնակցել, և զեղչ կա՞ նրանց համար։

Այո, տարիքային սահմանափակումներ չկան։ 0-3 տարեկան երեխաների համար տուրն անվճար է, 3-6 տարեկանների համար գործում է 50% զեղչ, իսկ 7 տարեկանից կիրառվում է լրիվ գինը։

Խմբերի համար զեղչ կա՞։

Այո, 5 և ավելի հոգանոց խմբերը ստանում են 500 AMD զեղչ յուրաքանչյուր անձի համար։

Ինչպե՞ս ամրագրել և վճարել տուրի համար։

Ամրագրելու համար անհրաժեշտ են ձեր հեռախոսահամարը և բոլոր մասնակիցների անուն-ազգանունները․ ամրագրումներն ընդունվում են մինչև տուրի նախորդ օրը։ Ամրագրումը հաստատելու համար վճարումը կատարվում է նախապես՝ գրասենյակում քարտով կամ կանխիկ, կամ բանկային փոխանցումով։

Կարծիքներ

Գրել կարծիք

Պարտադիր դաշտեր

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Տեղերի Վանք 2Ամբերդ 3Քարի լիճ 4Ոսկեվազի գինու գործարան

Հանրաճանաչ ուղղություններ