Հառիճավանք, Գյումրի (քաղաքային տուր)
Ման ենք գալու Գյումրի քաղաքով, վայելելու ենք սհատ կալորիտ պատմությունը։ Կայցելենք նաև Հառիճավանք
Տուրի մասին
Ուղևորվում ենք Շիրակի մարզ՝ ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի պատմությանն ու կենցաղին։ Էքսկուրսիոն ծրագիրը կազմված է Գյումրիի քաղաքային զբոսանքից և տուրից, որից բացի մեր խումբն այցելելու է Հառիճավանք միջնադարյան վանական համալիր։
Երթուղի
1 Կանգառ 1 ՀԱՌԻՃԱՎԱՆՔ
Հառիճի վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզում, Արագած լեռան հյուսիսային լանջին։ Այն բաղկացած է երկու եկեղեցուց՝ Սուրբ Գրիգոր և Սուրբ Աստվածածին, գավթից, զանգակատնից, ավանդատներից, մատուռից, դպրոցից և այլ շինություններից: Հստակ տեղեկություն չի պահպանվել վանքի առաջին եկեղեցու կառուցման մասին, սակայն պատերի արձանագրությունների վերլուծությունները փաստում են, որ եկեղեցին VII դարի է։ Հառիճավանքը եղել է կարևոր ուսումնական կենտրոն, ծաղկում է ապրել հատկապես XIII դարում։ Այն հայկական միջնադարյան ճարտարապետական մտքի հերթական նմուշն է, ժամանակի ոգու արտացոլումը եւ պատմական վկան։ Հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանն իր նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։
2 Կանգառ 2 ՅՈԹ ՎԵՐՔ
Գյումրիի բազմաթիվ եկեղեցիներից ամենամեծ սբ. Աստվածածին եկեղեցին է կամ Յոթ վերքը։ Ասիմետրիկ ձևով կառուցված Յոթ վերք եկեղեցին օծվել է 1886 թվականին, իսկ իր յուրօրինակ ժողովրդական անունը ստացել է Մարիամ Աստվածածնի սրբապատկերից, որում պատկերված են Տիրամոր յոթ վերքերը։ Սրբապատկերը բերվել է այստեղ Արեւմտյան Հայաստանից, հետո անվտանգության նպատակով որոշվել է տեղափոխել Հառիճավանք, բայց գյումրեցիները թույլ չեն տվել՝ պահելով իրենց քաղաքում։ Քաղաքի գլխավոր հրապարակը զարդարող Յոթ վերքը երկու մեծ եկեղեցիներից մեկն է, երկրորդը սբ. Ամենափրկիչն է։
3 Կանգառ 3 ՍԲ․ ՆՇԱՆ
Սուրբ Նշանը երրորդ մեծ եկեղեցին է Գյումրիում։ Եւս 19-րդ դարի եկեղեցի է, որը կրկնում է հայկական ոճը։ Սովետական տարիներին, եկեղեցին վերածված է եղել պահեստի, իսկ երկրաշարժը քանդել է գմբեթները, որոնք, բարեբախտաբար, հետո վերականգնվել են։
4 Կանգառ 4 ՍԲ․ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ
1873 թվականին կառուցված եկեղեցին կրկնում է Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Անիի գլխավոր տաճարը։ Հետագայում, սովետական տարիներին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ 36 մետր բարձրությամբ հսկա տաճարը վնասվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այժմ վերականգնվում է։
5 Կանգառ 5 ՍԵՎ ԲԵՐԴ
Սեւ քարից կառուցված պաշտպանական ամրոցը հենց այդպես էլ կոչվում է՝ Սեւ բերդ։ 1834 թվականին կառուցվել է բերդը, ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո։ Յուրահատուկ ուշադրության է արժանի ջրահեռացման համակարգը, որը պաշտպանում էր ամրոցի պատերը անձրեւներից։ Այժմ զբոսաշրջային կենտրոնի վերածված Սեւ բերդը այցելուներին հիշեցնում է իր մարտական անցյալի մասին։
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Տրանսպորտ
- Շշալցված ջուր
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Այս տուրը որ օրերին է անցկացվում?
Այս տուրն անցկացվում է կիրակի օրերին։ Այն մեկօրյա խմբային տուր է։
Տուրը ժամը քանիսին է սկսվում և ավարտվում?
Մեկնարկը՝ 09:00, ավարտը՝ 19:00։ Խնդրում ենք ներկայանալ մեկնարկից 15 րոպե առաջ։
Սա ամբողջ օր տևո՞ղ տուր է, թե գիշերակաց կա?
Սա մեկօրյա տուր է և գիշերակաց չի ներառում։ Տևողությունը մեկ օր է։
Այս երթուղում հատկապես որ վայրերն ենք այցելելու?
Ծրագրում ներառված են Հառիճավանքը, Գյումրիի Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցին, Saint Nshan, Սբ. Ամենափրկիչ և Սև բերդը։ Տուրը ներառում է նաև քաղաքային զբոսանք Գյումրիում։
Գյումրիում քայլարշա՞վ էլ է լինելու, թե միայն մեքենայով շրջայց?
Այո, ծրագրում կա քաղաքային զբոսանք և շրջայց Գյումրիում։ Տուրի նկարագրությամբ շեշտը դրված է քաղաքի պատմության և առօրյա կյանքի ծանոթացման վրա։
Ինչ տրանսպորտով ենք գնալու?
Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։
Ձմռանը մեքենան ջեռուցվո՞ւմ է?
Այո, ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։
Տրանսպորտում Wi‑Fi կա՞?
Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։
Նստատեղերը նախապես ամրագրվո՞ւմ են?
Ոչ, տրանսպորտում նախապես տեղեր չեն ամրագրվում։ Խորհուրդ ենք տալիս մոտենալ տուրի մեկնարկից շուտ։
Գիդը ինչ լեզուներով է խոսում?
Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։
Գիդը տեղացի՞ է, Գյումրիի պատմությունը լավ կներկայացնի՞?
Մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են, լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։
Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։
Մեկ մեծահասակի համար արժեքը 6 000 AMD է հայախոս գիդով և 10 000 AMD՝ ռուսախոս կամ անգլիախոս գիդով։
Հարցեր ունե՞ք?