Գառնի, Գեղարդ, Ազատի կիրճ, Ծաղկաձոր, Կեչառիս, Ճոպանուղի
Անհատական 1-օրյա տուր Երևանից՝ Չարենցի կամար, Գառնի, Գեղարդ, Քարերի սիմֆոնիա, լավաշի թխում և Ծաղկաձորի ճոպանուղի։
Տուրի մասին
Տևողությունը 8-9 ժամ:
Մեր զբոսաշրջիկներին հրավիրում ենք այս շրջագայության՝ տեսնելու երկու տարբեր ժամանակաշրջանների և կրոնների տաճարներ, բնական բազալտե երգեհոն և Արարատ լեռան լավագույն տեսարաններից մեկը: Այս տուրի էքսկուրսիոն ծրագրում ընդգրկված վայրերից երկուսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս են կազմում: Այնուհետև մենք կուղևորվենք Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայր՝ եղանակային պայմաններով պայմանավորված ձմեռային կամ ամառային ժամանցը վայելելու։
Երթուղի
1 Կանգառ 1 Չարենցի կամար
Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը Ողջաբերդ գյուղով անցնելիս հաճախ նկատում էր, որ մոտակա բլուրից հիասքանչ տեսարան է բացվում է դեպի Արարատ լեռը։ Եւ ահա, 1957 թվականին, Իսրայելյանն ավարտում է իր նախագծած կառույցը, որն անվանվում է Արարատ լեռան տաճար։ Ճակատային մուտքի վրա տեսանելի մեծ տառերով փորագրվում է Եղիշե Չարենցի բանաստեղծության վերջին տողը. «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում»։ Շատ շուտով վայրը ստացավ իր՝ նոր, ժողովրդական եւ ավելի հայտնի անունը՝ Չարենցի կամար։ Տուրը սկսում ենք հենց Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռան դիտակետ այցելությամբ։
2 Կանգառ 2 Գառնու հեթանոսական տաճար
Առաջին դարում վեր խոյացած, երկար դարեր անցած, ավիրված եւ ապա նորից վեր հառնած տաճարը պատմում է նախաքրիստոնեական Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին։ Միհրին՝ արեւի աստծուն նվիրված տաճարը միակ պահպանված հեթանոսական տաճարն է թե' Հայաստանում, թե' նախկին ԽՍՀՄ տարածքում։ Տաճարն ավիրվել է 1679 թվականին ավերիչ երկրաշարժից եւ վերականգնվել է շուրջ 8 տարի, 1968-75 թթ.։
3 Կանգառ 3 Գեղարդ վանական համալիր
Ժայռափոր այս վանքի հին անունը եղել է Այրիվանք՝ ի հաշիվ շրջակա լեռներում եղած մոտ 140 քարայրների։ Այս քարայրները բնակեցված են եղել վանականներով։ Հետագայում այստեղ բերված սրբագույն մասունք Գեղարդը վանքին տվեց իր՝ ներկայիս Գեղարդավանք անունը։ Հռոմեացի հարյուրապետ Լոնգիանոսի զենքը՝ սուրբ մասունք Գեղարդը, որով խոցվել է Քրիստոսը, այժմ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
4 Կանգառ 4 Քարերի սիմֆոնիա
Հաջորդ կանգառն արդեն բազալտե երգեհոնն է՝ Քարերի սիմֆոնիան։ Հրաշալի հավասարաչափությամբ, բնական ճանապարհով կտրտված քարերի կուտակումն իրական բնության հրաշք է եւ եւս ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս։ Հիմնականում, վեցանկյուն քարերը մեկը մյուսի ողջ կիրճով մեկ ձգված, նմանվում են երգեհոնի, որտեղից էլ առաջացել է Քարերի սիմֆոնիա անվանումը։
5 Կանգառ 5 Լավաշի թխում
Ճանաչողական տուրը եզրափակվում է լավաշի մաստեր-կլասով, որտեղ կտեսնեք թե ինչպես է թխվում հայտնի հայկական հացը՝ լավաշը։
6 Կանգառ 6 Ծաղկաձոր
Ծաղկաձորը Հայաստանի ամենագեղատեսիլ ու տուրիստական քաղաքներից մեկն է։ Այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին ու սիրելի վայր է ե'ւ տեղացիների, ե'ւ զբոսաշրջիկների համար։ Ծաղկաձորը հայտնի է Հայաստանի լավագույն առողջարանային կենտրոններով, ժամանցի վայրերով, չքնաղ բնությամբ ու մշակութային կոթողներով։ Այն մայրաքաղաքից հեռու է ընդամենը 50 կմ։ Գտնվելով ծովի մակերևույթից 1840 մետր բարձրության վրա՝ Ծաղկաձորը համարվում է լավագույն վայրերից մեկը թե' պասիվ, թե' ակտիվ հանգստի կազմակերպման համար։
7 Կանգառ 7 Կեչառիս վանական համալիր
Կեչառիս վանական համալիրը Ծաղկաձոր քաղաքի կարևորագույն մշակութային կոթողներից է։ Վանական համալիրի չորս եկեղեցիները կառուցվել են XI-XIII դարերի ընթացքում։ Ունենալով ինքնատիպ ճարտարապետություն ու հարուստ պատմություն՝ Կեչառիսը դարեր շարունակ եղել է Հայաստանի նշանավոր եկեղեցական ու գրչության կենտրոններից մեկը՝ Պահլավունի եւ Պռոշյան իշխանների շնորհիվ։ Համալիրը բաղկացած է չորս եկեղեցուց, գավթից, մատուռներից եւ շուրջ երեք տասնյակ խաչքարերից (XI-XVII դարեր): Դարերի ընթացքում վանքը բազմիցս ավերվել է ու նորից վերականգնվել։ Այժմյան կանգուն տեսքը ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի շնորհիվ է։
Ի՞նչ է ներառված
- Տրանսպորտ
- Լավաշի թխման վարպետաց դաս
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Այս տուրը քանի՞ ժամ է տևում։
Տուրի տևողությունը մոտ 8-9 ժամ է։ Սա մեկօրյա տուր է և գիշերակաց չի ներառում։
Տուրը ամեն օր կա՞, թե պետք է առանձին օր պատվիրել։
Այս տուրը կազմակերպվում է ըստ պահանջի՝ ձեր նախընտրած ամսաթվով։ Ամսաթիվը պետք է ճշտել օպերատորի հետ։
Մեկնարկի ժամը ո՞րն է։
Մեկնարկի հստակ ժամը նշված չէ։ Խնդրում ենք ճշտել օպերատորի հետ ամրագրման պահին։
Տուրի վերջը մոտավորապես ե՞րբ է լինում։
Ավարտի հստակ ժամը նշված չէ, բայց տևողությունը 8-9 ժամ է։ Ավելի ճիշտ ժամի համար դիմեք օպերատորին։
Ի՞նչ տրանսպորտով է իրականացվում տուրը։
Տուրն անցկացվում է հարմարավետ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով՝ կախված խմբի քանակից։ Ձմռանը տրանսպորտը լիովին ջեռուցվում է։
Տրանսպորտում Wi‑Fi կա՞։
Տրանսպորտում սովորաբար Wi‑Fi չկա, սակայն երթուղու մեծ մասում բջջային ինտերնետը հասանելի է։
Տեղերը նախապես ամրագրվո՞ւմ են ավտոբուսում։
Տրանսպորտում նախապես տեղեր չեն ամրագրվում, խորհուրդ ենք տալիս մոտենալ տուրի մեկնարկից շուտ։ Պետք է ներկայանալ մեկնարկի ժամից 15 րոպե առաջ։
Գիդը ո՞ր լեզուներով է խոսում։
Տուրերն անցկացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Եթե խմբում օտարախոս մասնակիցներ կան, գիդը կարող է խոսել երկու լեզվով։
Գիդերը տեղակա՞ն են և պատմում են վայրերի մասին։
Մեր զբոսավարները տեղացի մասնագետներ են, լավ ծանոթ են Հայաստանի պատմությանը, մշակույթին և այցելվող վայրերին։
Մեկ մեծահասակի արժեքը որքա՞ն է այս տուրի համար։
Մեկ մեծահասակի արժեքը տեղացիների/Հայաստանի քաղաքացիների համար 34983 դրամ է։ Օտարերկրյա հյուրերի գինը նշված չէ, խնդրում ենք ճշտել օպերատորի հետ։
Վճարումը ո՞ր արժույթով է։
Վճարումները կատարվում են AMD-ով (հայկական դրամ)։
Երեխաների համար զեղչ կա՞ այս մեկօրյա տուրի դեպքում։
0-3 տարեկան անվճար, 3-6 տարեկան 50% զեղչ, 7+ տարեկան լրիվ արժեք։
Հարցեր ունե՞ք?