Blog
Տոնեք Ամանորը ONE WAY Tour-ի հետ
Նոր տարին նորը բացահայտելու և հիշողություններ ստեղծելու ժամանակն է: Դիմավորեք 2026 թվականը նոր երկրում` շրջապատված տոնակատարություններով և յուրահատուկ ավանդույթներով։ ONE WAY To...
Բլոգ
Եթե դուք որոշել եք Ձեր հանգիստը կազմակերպել Սևանա լճում, պետք է նախապես հարմար գիշերակացի վայրի ընտրել: Հոդվածում ներկայացված են Սևան քաղաքի 7 լավագույն և ամենապահանջված հյուրանոցները։
Սևանա լիճ ուղևորությունը կարող է ձեզ իսկապես անմոռանալի տպավորություններ պարգևել: Լիարժեք առողջարանային հանգիստ, ավազոտ կամ խճաքարային լողափեր, զարմանալիորեն գեղեցիկ բնություն և շրջակա լեռների և լանդշաֆտի հիասքանչ տեսարաններ…
Հավատացած եղեք, Սևանը ի զուր չի, որ «Հայաստանի մարգարիտ» է կոչվում։ Իհարկե, դեռ ուղևորության պլանավորման փուլում պետք է հոգ տանել ապագա կացարանի մասին։
Ներկայացնում ենք Սևան քաղաքի 7 լավագույն և պահանջված հյուրանոցների ցանկը, որոնք հասցրել են ձեռք բերել հյուրերի վստահությունը և ստանալ բազմաթիվ զբոսաշրջիկների բարձր գնահատականները։

«Նոյ Լենդ» («Նոյի երկիր») գտնվում է հենց լճի ափին, լողափից մեկ րոպե քայլելու հեռավորության վրա է։ Հյուրերին տրամադրվում են հարմարավետ համարներ առանձին սանհանգույզով և հեռուստացույցով։ Հյուրանոցը տրամադրում է շոգեբաղնիք, ռեստորան և անվճար կայանատեղի։ Ցանկության դեպքում կարելի ստանալ նաև խորոված պատրաստելու հարմարանքներ։ Շատ սենյակներ ունեն նաև հյուրերի հարմարավետ անկյուն, սեփական պատշգամբ կամ բակ։ Այս տարածքում հանգստացողների հասանելի են ակտիվ հանգստի տարբեր տեսակներ: վայնդսորֆինգ, ձիասպորտ, և այլն։

Տեղական ամենալավ հյուրանոցներից մեկը տեղակայված է Սևանա լճի ափին։ Յուրօրինակ կառույցը ուշադրություն է գրավում իր` միտումնավոր կոպիտ, քարի շարվածքով։ Քարե պատերով և փայտե հատակներով մթնոլորտային ինտերիերը հետ թույլ է տալիս այցելուներին իրենց զգալ իրական միջնադարյան ամրոցի մեջ։ Հյուրերին տրամադրվում են բոլոր ժամանակակից հարմարությունները, կա բաց լողավազան, ռեստորան։ Նաև կան գեղեցիկ պատշգամբով և լճի տեսարանով համարներ։

«Լավաշ» հյուրանոցը գտնվում է ափից 70 մ հեռավորությամբ Չխալովկա գյուղում։ Հյուրերի կացությունն ապահովվում է դեպի լիճը և լեռները գեղեցիկ տեսարան ունեցող համարներում։ Հյուրանոցի ողջ տարածքում գործում է անվճար wi-fi և կա ազատ կայանատեղի։ Ցանկացողները կարող են վայելել հանգիստը արեւայրուկի համար նախատեսված հատուկ կտուրում։ Գործում է ռեստորան և խմիչքների և սննդի` համար, առաքման ծառայություն է գործում։ Հատուկ փոքրիկ հյուրերի համար գործում է խաղերի սենյակ։

Կուրորտային «Բոհեմյան ռեզորտ» հյուրանոցը գտնվում է Սևանա լճի ափին։ Մայրաքաղաքից այստեղ կարելի է հասնել ընդհամենը 40 րեպեում։ Հյուրերը տեղակայվում են կլասիկ ինտերիերով հարմարավետ համարներում, յուրաքանչյուր սենյակում կա սառնարան, հեռուստացույց և ցնցուղով լոգասենյակ։ Հյուրանոցի տարածքում գործում է անվճար wi-fi, կա բացօթյա կտուր արևայրուքի և հանգստի համար գործում է բայց լողավազան։ «Բոհեմյան ռեզորտ» հյուրանոցի ռեստորանում կարող եք համտեսել հայկական և Եվրոպական խոհանոցների ճաշատեսակների մեծ տեսականի։
«Ռեզորտ Ափ Ինն» երեքաստղանի հյուրանոցը գտնվում է Սևան քաղաքում։ Հյուրանոցի շենքը ափին մոտ է գտնվում։ Հյուրերը տեղավորվում են պատշգամբով և դեպի լիճը բացվող գեղեցիկ տեսարանով, հարմարավետ համարներում։ Յուրաքանչյուր համարում կա հեռուստացույց, օդորակիչ և լոգասենյակ։ Հյուրանոցում գործում է սննդի և խմիչքների` համար, առաքման ծառայություն, առավոտյան հյուրերին մատուցվում է կոնտինենտալ նախաճաշ կամ շվեդական սեղան տարբերակով նախաճաշ։ Ինչպես նաև հյուրերի համար գործում է գրանցասեղանի շուրջօրյա սպասարկում, հյուրանոցի ողջ տարածքում գործում է անվճար wi-fi։
«Ծովասար» հյուրանոցը որը գտնվում է զսևան քաղաքում ընտանեկան հանգստի համար լավագույն ընտրությունն է։ Հյուրերը կարող են տեղակայվել հարմարավետ, միասին, հեռուստացույցով և ցնցուղով լոգասենյակով բնակարաններում։ Բնակարենների հատվածում կա նաև բակ` այգու կահույքով։ Հյուրերի տրամադրության տակ է սառնարանով, գաղօջախով և միկրոալիքային վառարանով խոհանոցը, կա ճաշասենյակ։ Փոքրիկ երեխաների համար նախատեսված խաղահրապարակ կա, տարածքում գործում է անվճար կայանատեղի։
«Գարդեն Ինն Ռեզորտ Սևան» հյուրանոցը տեղակայված է Սևան քաղաքում։ Բացի հարմարավետ բնակարան-համարներից հյուրերի տրամադրության տակ է նաև սեփական պարտեզը, բացօթյա լողավազան և արևայրուքի համար կտուր։ Գործում է մանկական խաղահրապարակ, տարածքում գործում է անվճար wi-fi։ Հյուրերը կարող են ստանալ կոնտինենտալ նախաճաշ կամ պատվիրել նախընտրած նախաճաշը առաջարկվող ճաշացանկից։
Եթե ցանկանում եք լիարժեք հանգստանալ և դրա հետ մեկտեղ նաև ավելի մանրակրկիտ ծանոթանալ թե՛ պատմական և թե՛ մշակութային ժառանգություններին, ապա ONE WAY Tour ընկերությունը կազմակերպում է խմբային և անհատական տուրեր դեպի Սևան։
Blog
Տոնեք Ամանորը ONE WAY Tour-ի հետ
Նոր տարին նորը բացահայտելու և հիշողություններ ստեղծելու ժամանակն է: Դիմավորեք 2026 թվականը նոր երկրում` շրջապատված տոնակատարություններով և յուրահատուկ ավանդույթներով։ ONE WAY To...
Blog
7 ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՎԱՅՐԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Դիլիջանը, որը հաճախ անվանում են «Հայկական Շվեյցարիա», Տավուշի մարզի անտառաշատ գոհարն է՝ հարուստ պատմությամբ, մշակույթով ու գեղեցիկ բնությամբ։ Անկախ նրանից՝ դուք սիրում եք արշավն...
Blog
Էկոտուրիզմը Հայաստանում | 10 լավագույն վայրեր այցելության համար
Ի՞նչ է էկոտուրիզմը Էկոտուրիզմը բնության պահպանությունը և տեղական համայնքների զարգացման խթանումը միավորող ճամփորդական ձև է: Այն խրախուսում է մաքուր և պատասխանատու զբոսաշրջություն...