Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Բլոգ
Դուբայը զարմանալի քաղաք է, որտեղ ավանդական արաբական մշակույթը սերտորեն կապված է ժամանակակից եվրոպական արժեքերի հետ, իսկ հնագույն մզկիթները գտնվում են ֆուտուրիստական երկնաքերերի հարևանությամբ: Քաղաքն ունի աննախադեպ հնարավորություններ տուրիզմի, ծովի ափին կուրորտային կամ ընտանեկան հանգստի, էքստրեմալ հանգստի, ինչպես նաև մատչելի գներով գնումների համար:
Դուբայը համարվում է Մերձավոր Արևելքի գերժամանակակից և շքեղ քաղաքը: Դուբայի ներկայիս ճարտարապետությունը համաշխարհային ճարտարապետական մտածողության լավագույն օրինակների միաձուլումն է: Դուբայում է աշխարհի ամենաբարձր շենքերից մեկը՝ Բուրջ Խալիֆան (828 մ), որը ունի յուրահատուկ կառուցվածք: Այստեղ է գտնվում նաև հատնի ակապարկը, որտեղ կարելի է հասնել թափանցիկ թունելի միջոցով: Դուբայում կարելի է նաև այցելել լեռնադահուկային հանգստավայր, որը գտնվում են առևտրային կենտրոնում, կամ այցելել Վայլդ Վադի թեմատիկ հեքիաթային այգին, որը դուր կգա երեխաներին:

Երևանից Դուբայ ուղեգրի ձեռք բերման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանի քաղաքացիների համար անհրաժեշտ է ելքի վիզա: Որպես կանոն, վիզայի ստացումը տևում է երեք աշխատանքային օր: Ինչ վերաբերում է ավիտոմսին, գները կարող են տարբեր լինել կախված սեզոնից: Օրինակ, 2021 թվականին երկկողմանի տոմսը կարող է արժենալ 80000 դրամ (մոտավոր $160): ONE WAY TOUR տուրիստական գործակալությունը ուրախ կլինի Ձեզ օգնել ձեռք բերել ավիատոմսը Երևանից՝ մատչելի գներով:

Լինելով խոշոր տուրիստական կենտրոն, Դուբայը իր հյուրերին առաջարկում է հյուրանոցների մեծ տեսականի: Այստեղ կարելի է գտնել ավանդական արաբական ոճի մեջ, կամ էլ ժամանակակից կառույցներ, որոնք ոչնչով չեն զիջում Եվրոպական լավագույն հյուրանոցներին: Գները կարող են տատանվել: Հնարավոր է ընտրել շատ մատչելի տարբերակներ (օրը սկսած 20000 դրամից): Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Դուբայի հյուրանոցների մեծամասնությունը չորսաստղանի և հինգաստղանի հյուրանոցներ են, այստեղ է գտնվում նաև յոթ աստղանի Բուրջ-Էլ-Արաբ հյուրանոցը:

Մեր տուրիստական գործակալությունը առաջարկում է թե խմբային թե անհատական փաթեթներ դեպի Դուբայ։ Ուղեգիրը ներառում է երկկողմանի տեղափոխումը դեպի օդանավակայան, ավիատոմս, հարմարավետ հյուրանոցում գիշերակաց և նախաճաշ։
Blog
Քաղաքներ, որոնք գիշերը լրիվ այլ տեսք ունեն
Աշխարհի որոշ քաղաքներ ցերեկը գեղեցիկ են, իսկ գիշերը՝ կախարդական։ Երբ արևը մայր է մտնում, փողոցները լցվում են լույսերով, շենքերը ստանում են նոր շունչ, իսկ քաղաքների իրական բնավոր...
Blog
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը
Հայաստանի գունավոր լեռները․ բնության ստեղծած անհավանական արվեստի գործերը Երբ խոսում ենք Հայաստանի բնության մասին, առաջին հերթին հիշում ենք լճերը, անտառներն ու բարձր լեռները։ Սակ...
Blog
Հայաստանի 7 ճանապարհ, որոնցով պետք է գոնե մեկ անգամ անցնել կյանքում
Ճանապարհորդության ընթացքում հաճախ նպատակակետն է գրավում ամբողջ ուշադրությունը, սակայն Հայաստանում կան ճանապարհներ, որոնց գեղեցկությունը ոչնչով չի զիջում վերջնակետին։ Լեռնանցքներ...