Blog
Սատանի կամուրջը․ Սյունիքի կիրճում թաքնված բնական հրաշքը
Սատանի կամուրջ․ Սյունիքի ամենախորհրդավոր բնական հրաշքներից մեկը Եթե երբևէ ճանապարհորդել եք դեպի Տաթևի վանական համալիր, հավանաբար անցել եք մի վայրով, որը միաժամանակ զարմացնում է...
Բլոգ
Կիպրոսը (կղզի Միջերկրական ծովում) հայտնի է իր հարուստ պատմությամբ և մշակույթով: Այն միավորում է արևոտ լողափերը, հնագույն հուշարձանները և համաշխարհային խոհանոցի համերը:
Կիպրոսը առանձնանում է մեղմ մերձարևադարձային կլիմայով: Կարելի է ասել, որ տուրիստական սեզոնը Կիպրոսում շարունակվում է ամբողջ տարի: Տարվա ընթացքում հասանելի են հանգստի տարբեր տեսակներ: Ձմռանը Կիպրոսում կարող եք անցկացնել Սուրբ Ծնունդն ու Ամանորը: Կիպրոսի գարունը հրաշալի ժամանակ է մատչելի գներով հանգիստը անցկացնելու համար: Ծովափնյա սեզոնը Կիպրոսում սկսվում է ապրիլից, երբ ջրի ջերմաստիճանը հասնում է +22-23°C: Ամռան երկրորդ կեսը բավականին շոգ է լինում (ցերեկը օդի ջերմաստիճանը հասնում է + 40°C, ծովի ջրի ջերմաստիճանը մինչև 30°C), մոտ սեպտեմբերի կեսերից ամռան տապը դադարում է, և սկսվում է մեղմ կլիման, որը շարունակվում է մինչև նոյեմբեր:

2025 թվականին Հայաստանից Կիպրոս հանգստի մեկնելու համար Հայաստանի քաղաքացիներին անհրաժեշտ է վիզա: Այս պայմանները գործում են ինչպես կղզու հյուսիսային (թուրքական), այնպես էլ հարավային (հունական) մասում: Հայաստանից դեպի Կիպրոս Ձեր հանգիստը կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել վիզան ստանալու համար պահանջվող ժամանակը: Մենք տրամադրում ենք վիզայի աջակցություն, իսկ փաթեթների գների մեծ մասը ներառում են վիզայի վճարները:
Կան ուղեգրեր, որոնց գները ներառում են բոլոր ծառայությունները: Փաթեթների մեծամասնությունը ներառում է ավիատոմսը (ուղիղ չվերթ Երևանից), գիշերակացը հյուրանոցում, տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հակառակը (ժամանելուն պես, և Երևան վերադառնալիս), նախաճաշ, պարտադիր բժշկական ապահովագրություն և վիզա: Փաթեթի գինը մեկ անձի համար կախված սեզոնից սկսվում է 490 €-ին համարժեք դրամից:

ONE WAY-ը համագործակցում է Կիպրոսի լավագույն հյուրանոցների հետ (երեքից հինգ աստղ): Ձեզ տրամադրվող ծառայությունների մեջ են մտնում հյուրանոցի հարմարավետ սենյակները, համեղ ու ախորժելի նախաճաշը, լողավազանն ու գերազանց սպասարկումը: Հյուրանոցները գտնվում են ծովի ափին կամ անմիջապես հարևանությամբ:
One Way-ը առաջարկում է Հայաստանից դեպի Կիպրոս փաթեթների լայն տեսականի, որոնցից կգտնեք Ձեզ ամենահարմար ուղեգիրը: Եթե հետաքրքրված եք ոչ միայն լողափնյա հանգստով, այլ նաև Կիպրոսի պատմական ժառանգությամբ, ապա «Կիպրոս» տուրը հիանալի տարբերակ Է 2025 թվականին Ձեր հանգիստը Կիպրոսում անցկացնելու համար:
Կիպրոսը լիարժեք հանգիստ և անմոռանալի տպավորություններ կպարգևի, որոնք կմնան Ձեզ հետ դեռ երկար ժամանակ:
Կիպրոսի տուրի մանրամասներին ծանոթանալո համար սեղմեք այստե՛ղ
Blog
Սատանի կամուրջը․ Սյունիքի կիրճում թաքնված բնական հրաշքը
Սատանի կամուրջ․ Սյունիքի ամենախորհրդավոր բնական հրաշքներից մեկը Եթե երբևէ ճանապարհորդել եք դեպի Տաթևի վանական համալիր, հավանաբար անցել եք մի վայրով, որը միաժամանակ զարմացնում է...
Blog
Հայաստանի ամենահետաքրքիր քարանձավները
Հայաստանի լեռնաշխարհը հարուստ է հազարավոր քարանձավներով ու քարայրային համալիրներով, սակայն զբոսաշրջային հիմնական երթուղիներում ընդգրկված են դրանցից միայն մի քանիսը (օրինակ՝ Արեն...
Blog
Լքված քաղաքներ, որոնք այսօր դարձել են զբոսաշրջային կենտրոններ
Լքված քաղաքներ, որոնք այսօր դարձել են զբոսաշրջային կենտրոններ Երբեմն պատմությունը թողնում է քաղաքներ, որտեղ ժամանակը կարծես կանգ է առել։ Դատարկ փողոցները, լքված տները և լռությու...