Blog
Հայաստանի 5 մարզեր, որոնք հատկապես գեղեցիկ են աշնանը
Հայաստանի 5 մարզ, որոնք հատկապես գեղեցիկ են աշնանը 1. Տավուշ․ անտառների ու միջնադարյան վանքերի աշունը2. Լոռի․ ձորեր, ամրոցներ և հայկական միջնադար3. Վայոց Ձոր․ խաղողի այգիներից մ...
Երևանը զարմանալի քաղաք է, որտեղ կյանքը չի դադարում եռալ գրեթե ամբողջ օրը, իսկ անդորրը սկսվում է միայն առավոտյան։ Մայրաքաղաքի երեկոների չափավոր հանգստությունը փոխում է բարերի, փաբերի և ակումբների ակտիվ գիշերային կյանքը տարբեր ուղղություններով։ Եկեք տեղեկանանք Երևանի ամենահամարձակ հաստատությունների մասին, որտեղ կարելի է հաճելի ժամանակ անցկացնել և շատ թարմ տպավորություններ ստանալ։


Այն էլիտար ակումբ է իսկական երաժշտասերների և լավ ջազային երաժշտության սիրահարների համար։ «Մալխաս» ակումբում կարելի է ունկնդրել տեղի լավագույն երաժիշտների կենդանի կատարումները, ինչպես նաև ակումբի սեփականատեր, հայտնի երևանյան ջազմեն Լևոն Մալխասյանի հիանալի կատարումները, ում անունն էլ կրում է «Մալխաս»–ը:

«Մեցցո» ակումբը հարմարավետ վայր է, որտեղ կարելի է երեկոն անցկացնել ընկերների հետ՝ վայելելով մայրցամաքային խոհանոցի ուտեստները և ունկնդրել ամենատարբեր ուղղությունների երաժշտություն տեղի հայտնի արտիստների կատարմամբ: Ռոք, Ջազ, բլյուզ և էթնո կոմպոզիցիաները Ձեր հանգիստը կդարձնեն անմոռանալի: Ակումբում կա չծխողների գոտի, ինչպես նաև սիգարի համար նախատեսված տարածք, որտեղ Ձեզ կառաջարկեն օրիգինալ «Սիգար մենյու»։

Հարմարավետ վայր մայրաքաղաքի կենտրոնում, որը ստեղծվել է լավ ջազային երաժշտության սիրահարների համար։ «Ուլիխանյան» ակումբում մտածված է ամեն ինչ ՝ հյուրերի տեղավորումից մինչև հիանալի ձայն ապահովող տարածքի գրագետ ակուստիկա։ Այստեղ կարելի է համտեսել կովկասյան խոհանոցի ուտեստներ և լսել ինչպես հայտնի, այնպես էլ սկսնակ ջազային երաժիշտների կատարումները ։

Ցանկանում եք պարել և զվարճանալ սրտից: Ապա, բարի գալուստ «Պապարացի» ակումբ: Պարային գոտին գտնվում է երկու հարկերում, այնպես որ տեղը կբավականացնի բոլոր ցանկացողներին ։ Երաժշտական կոմպոզիցիաներ՝ լավագույն տեղական և արտասահմանյան DJ-ներից, տեսողական էֆեկտներ և խմիչքներ ցանկացած ճաշակի համար, այս ամենը դուք կարող եք գտնել «Պապարացի» ակումբում: Իսկ եթե ուզում եք փոքր ինչ հանգստանալ և թեթևակի սնվել, դուք կարող եք հարմարավետ տեղավորվել սրճարանում:

«Ջոս» սրճարան-ակումբը ներառում է երեք տարբեր գոտիներ ՝ ռեստորան, լաունջ-բար և ակումբ։ Ամեն օր հյուրերին սպասվում է ոչ միայն ճաշատեսակների մեծ ընտրություն, այլև յուրօրինակ համերգային ծրագիր։ «Ջոս» ակումբում կարելի է տեսնել տեղի լավագույն կատարողների, ինչպես նաև արտերկրից հատուկ հրավիրված աստղերի ելույթները։

«12» ակումբը համարվում է մայրաքաղաքի ամենահայտնի հաստատություններից մեկը, որը հատկապես դուր է գալիս երիտասարդներին ։ Ցերեկը այստեղ գործում է սրճարան, իսկ երեկոյան ժամը 9 — ից բացվում է գիշերային պարային ակումբ, որն աշխատում է մինչև առավոտ ։ Հաճախ այստեղ կարելի է լսել նաև հայկական երաժշտությունը՝ ժամանակակից մշակմամբ։

Անսովոր հաստատություն, որը համատեղում է դասական Pub-ն ու հարմարավետ վայր է ընկերների կամ ընտանիքի հետ ժամանցն անցկացնելու համար: Այստեղ դուք կարող եք փորձել կոկտեյլներ և նախուտեստներ, լսել տարբեր ոճերի երաժշտություն ,համակարգչային խաղեր խաղալ և հաճելի ժամանակ անցկացնել սեղանի շուրջ :

Ակումբը գտնվում է քաղաքի սրտում, «Մոսկվա» կինոթատրոնի ետնամասում: «Կամի» ակումբում հաճելի հանգստանալու մթնոլորտ է, յուրօրինակ կոկտեյլների և խմիչքների մեծ ընտրությամբ, ինչպես նաև կենդանի երաժշտություն տեղի հայտնի արտիստների և խմբերի կատարմամբ:

Հաստատություն երիտասարդ և ակտիվ մասնակիցների համար, որը շատ տարածված է նաև զբոսաշրջիկների շրջանում:
Այստեղ հաճախ հանդես են գալիս երիտասարդական խմբերը, ինչպես նաև անցկացվում են ժամանակակից նկարիչների և լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ։